Ռուբեն Կուբելյան
Ռուբեն Կուբելյան | |
---|---|
Ի ծնե անուն | Ռուբեն Կուբելյան |
Ծնվել է | 1933 օգոստոսի 14 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մահացել է | 2014, հոկտեմբերի 28 Երևան, Հայաստան |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | Երգիչ, տենոր |
Կրթություն | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Ռուբեն Կուբելյան (օգոստոսի 14, 1933, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 28, 2014, Երևան, Հայաստան), հայ օպերային երգիչ, տենոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի ֆակուլտետում՝ Տ. Շահնազարյանի դասարանում, աշակերտել է նաև օպերային երգիչ Պավել Լիսիցյանին։ Եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար։ Եղել է ՀԽՍՀ թատերական գործիչների միության անդամ։ Դարձել է Հայաստանի երիտասարդ մեներգիչների 5-րդ փառատոնի դափնեկիր և արժանացել ոսկե մեդալի։ ՀՀ վաստակավոր արտիստուհի, օպերային երգչուհի Մարիա Չմշկյանի որդին է[1]։
Օպերային ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդես է եկել շուրջ 50 օպերային ներկայացումներում՝
- Չայկովսկու «Իոլանտա», «Պիկովայա դամա», «Եվգենի Օնեգին»
- Վերդիի «Տրավիատա», «Օթելլո»
- Ջակոմո Պուչինիի «Չիո Չիո-Սան», Բելինիի «Նորմա»
- Գաետանո Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր»
- Բիզեի «Կարմեն»
- Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքաղաղ», «Թագավորի հարսնացուն»
- Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ», «Անուշ»
- Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ»
- Ա. Խոլմինովի «Լավատեսական ողբերգություն»
- Գևորգ Արմենյանի «Փլուզում»
- Բաբաևի «Արծվաբերդ»
- Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ»
- Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ», «Ճանապարհ դեպի Էրզրում»
- Ստեփան Ջրբաշյանի «Գիքոր»
- Գրիգոր Հախինյանի «Լեգենդի մարդը»
- Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուբեն Կուբելյանի կենսագրությունը AV Production կայքում Archived 2020-09-28 at the Wayback Machine.