Գրիգոր Հախինյան (երգահան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գրիգոր Հախինյանից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Հախինյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Հախինյան
Գրիգոր Հախինյան (երգահան).jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունԳրիգոր Ախինյան
Ծնվել էապրիլի 20, 1926(1926-04-20)
Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ կամ Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էմարտի 6, 1991(1991-03-06) (64 տարեկան)
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ, կոմպոզիտոր և music teacher
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1957)
ՊարգևներՀԽՍՀ ժողովրդական արտիստ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Գրիգոր Մուշեղի Հախինյան (ապրիլի 20, 1926(1926-04-20), Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ և Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 1991(1991-03-06)), հայ կոմպոզիտոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972), ժողովրդական արտիստ (1990)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (1957, դասատու՝ Գրիգոր Եղիազարյան)։ 1961-1976 թվականներին՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, 1970 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայի դասատու (պրոֆեսոր 1989), 1974 թվականից, միաժամանակ՝ Երաժշտական հիմնադրամի հայկական բաժանմունքի վարչության նախագահ։

Գրել է օպերաներ («Լեգենդի մարդը», 1970, «Ծովինար», 1973), բալետներ («Ախթամար», 1961, «Լոռեցի Սաքոն», 1961, «Ուռենի», 1963), կանտատներ («Սայաթ-Նովա», 1963, «Հայաստան», 1983, «Մեծ հաղթանակ», 1985), օրատորիա («Թոնդրակեցիներ», 1966), 4 սիմֆոնիա (1969, 1975, 1978, 1983), ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի (1957), տրոմբոնի և սիմֆոնիկ նվագախմբի (1977), քանոնի և ժողգործիքների նվագախմբի (1987), դուդուկի և ժողգործիքների նվագախմբի (1988) կոնցերտներ, գործիքային, վոկալ երկեր, երաժշտություն կինոնկարների և դրամատիկական ներկայացումների համար։ Մշակել է ժողովրդական և աշուղական երգեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արազյան Թ., Գրիգոր Հախինյան, Երևան, 1974։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png