Ղանթար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ղանթար (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Հին թաղ
Երկիր Հայաստան Հայաստան
Կարգավիճակ թաղամաս
Մտնում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մեջ
Երևանի հին շուկան՝ Ղանթար.jpg

Ղանթար, հին Երևանի առևտրական հրապարակ։ Գտնվում էր կապույտ մզկիթին կից՝ այնտեղ, որտեղ այժմ Երևանի Կոմայգին է։

Շուկան պարսկական տիրապետության տարիներին կոչվեց «Ղանթար»՝ պարսկերեն՝ «շուկայի մեծ կշեռք»։ Քաղաքի ամենամեծ կշեռքը՝ ղանթարը, պատկանում էր Երևանի վարչությանը։ Մեծածախ առևտուրը կատարվում էր «ղանթարով»։ Նրա տիրոջն էր պատկանում կշռելու մենաշնորհը, իհարկե ապրանքատիրոջից գանձելով համապատասխան գումար։

Հետագայում Ղանթարի գտնված վայրում կառուցվել էր ծածկած շուկա, որը նույնպես Ղանթար կոչեց։ Իսկ երբեմն էլ կոչում էին ուղղակի «Ղանթարի տակ»։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]