Վիլենա Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլենա Գրիգորյան
Vilena Grigoryan.jpg
Ծնվել էփետրվարի 2, 1937(1937-02-02) (82 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունկենսաբան
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան, Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանդոցենտ (1983), պրոֆեսոր (2001) և կենսաբանական գիտությունների դոկտոր (1999)

Վիլենա Հրանտի Գրիգորյան (փետրվարի 2, 1937(1937-02-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեֆիզիոլոգ, նեյրոֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանում հոգեֆիզիոլոգիա գիտության հիմնադիր, սկիզբ է դրել Հայաստանում հոգեֆիզիոլոգիա գիտության դասավանդմանը և հոգեֆիզիոլոգիական հետազոտական ուսումնասիրություններին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլենա Հրանտի Գրիգորյանը ծնվել է 1937 թվականին Երևանում: 1954 թվականին ավարտել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ ռուսական դպրոցը։ 1954-1960 թվականներին ուսանել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում, 1962-1963 թվականներին աշխատել է Մոսկվայի հոգեբանության ինստիտուտում՝ մասնագիտանալով հոգեբանական գիտության ոլորտում՝ մասնավորապես հոգեֆիզիոլոգիայում։ 1961 թվականից եղել է Հայկական մանկավարժական ինստիտուտի Հոգեբանության ամբիոնի ասպիրանտ։ 1963-1976 թվականներին որպես գիտաշխատող՝ աշխատել է Երևանի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում, որտեղ զբաղվել միկրոէլեկտրոդային նյարդաֆիզիոլոգիական հետազոտություններով։ Ուսումնասիրելով ուղեղիկա-կեղևային կապերի էլեկտրոֆիզիոլոգիական ցուցանիշները՝ 1971 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Շարժողական կեղևի վրա ուղեղիկի կորիզների ազդեցությունը» թեմայով՝ ապացուցելով ուղեղիկից դեպի մեծ կիսագնդերի շարժողական կեղև ընթացող արագ, անմիջական ազդեցությունների գոյությունը։

1976 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնում՝ զբաղեցնելով ավագ գիտական աշխատողի, 1983 թվականից դոցենտի, իսկ 2001 թվականից՝ պրոֆեսորի պաշտոնը։ 1980 թվականից սկիզբ է դրել հոգեֆիզիոլոգիական հետազոտական ուսումնասիրություններին։

1999 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Նյարդային համակարգի վրա համակարգչային միապաղաղ աշխատանքի ազդեցությունը» թեմայով, և ստացել կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Զբաղվելով գիտական գործունեությամբ՝ Վիլենա Գրիգորյանը ղեկավարել է մի շարք գիտական թեզեր՝ պատրաստելով հոգեֆիզիոլոգիական կադրեր Հայաստանում։ Երևանի պետական համալսարանում դասախոսել է ԿՆՀ-ի կազմաբանություն, տարիքային ֆիզիոլոգիա, հոգեֆիզիոլոգիա, նյարդահոգեբանություն, պաթոհոգեբանություն առարկաները։ 2009 թվականից աշխատելով Հայ-ռուսական սլավոնական համալսարանում՝ դասավանդում է հոգեֆիզիոլոգիա, նյարդահոգեբանություն, հատուկ հոգեբանություն, կլինիկական հոգեբանություն, պաթոհոգեբանություն, հոգեկանի սահմանային խանգարումներ առարկաները։

Պրոֆեսոր Վիլենա Գրիգորյանը 200-ից ավելի գիտական հոդվածների և մեթոդական ձեռնարկների հեղինակ է՝ նվիրված հոգեկանի կենսաբանական հիմնախնդիրներին՝ տեսատարածական կողմնորոշման, ինտելեկտի և ստեղծագործական գործունեության, ինչպես նաև կոնֆլիկտայնության և ագրեսիվության հոգեֆիզիոլոգիական մեխանիզմների, միջկիսագնդային անհամաչափության խնդիրների ուսումնասիրությանը։ Նրա գրչին է պատկանում Հայաստանում առաջին «Հոգեֆիզիոլոգիա» դասագիրքը[1]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Վ. Գրիգորյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընկած է հետազոտական հոգեֆիզիոլոգիայի ոլորոտում։ 1980-ական թվականներին սկսել է այդ ոլորտում իր գիտական ուսումնասիրությունները՝ սկիզբ դնելով Հայաստանում հետազոտական հոգեֆիզիոլոգիայի զարգացմանը։ Նրա ջանքերով ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզոլոգիայի ամբոնին կից կազմկաերպվել է գիտահետազոտական բաժանմունք։ Օգտագործելով ժամանակակից տեխնիկական հնարավորությունները՝ կապված համակարգչային տեխնիկայի ներդրման հետ՝ պրոֆեսոր Գրիգորյանը ուսումնասիրել է մի շարք հոգեկան գործընթացների և վիճակների ուղեղային և վեգետատիվ ցուցանիշները վիրտուալ՝ համակարգչային մոդելավորման միջոցով։

Համադրելով մեծ կիսագնդերի կեղևի գործառնական տարբեր շրջաններից հրահրված պոտենցիալների և հոգեմարմանական ցուցանիշների գրանցումը, նաև հաշվի առնելով տիպաբանական առանձնահատկությունները՝ Վ. Գրիգորյանը իր ներդրումն է ունեցել երկար ժամանակ համակարգչի կիրառում պահանջող մասնագիտությունների ընտրության խնդրի ոլորոտում՝ առաջարկելով հաշվի առնել անհատական այնպիսի առանձնահատկություն, ինչպիսին է էքստրավերտության աստիճանը՝ այդ աշխատանքի համար նախընտրելով ինտրովերտներին։

Գրիգորյանը իր աշխատակիցների հետ ուսումնասիրել է այնպիսի բազմաթիվ գիտական խնդիրներ՝ ինչպիսիք են օրինակ, սթրեսի, տարածական կողմնորոշման, որոշման կայացման, ագրեսիայի, դեռահասների վարքային ռեակցիաների, նրանց դևիանտ վարքի պատճառների, հասկացումն ու մեկնաբանումը[2]։

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրիգորյան Վ.Հ., Հոգեֆիզիոլոգիա; Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2007.
  • Դեռահասների բացասական հուզական վիճակների ձևավորման և կարգավորման վեգետատիվ մեխանիզմների հետազոտությունը | ԵՊՀ Գիտական տեղեկագիր։ Քիմիա և կենսաբանություն. (Համահեղինակներ՝ Ա. Յու. Ստեփանյան, Լ. Ս. Ստեփանյան).
  • Влияние “агрессивных” компьютерных игр на показатели сердечно-сосудистой системы у подростков (Ագրեսիվ բնույթի համակարգչային խաղերի ազդեցությունը դեռահասների հեմոդինամիկայի ցուցանիշների վրա) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր։ Քիմիա և կենսաբանություն, 2010, #3, էջ 52-58.(Համահեղ. Լ. Ս. Ստեփանյան, Ա. Յու. Ստեփանյան).
  • Гендерные различия влияния «агрессивных» компьютерных игр на вариабельность сердечного ритма | ЖВНД им. И. Павлова, Москва, 2010 60(2)։ 153-161. (Համահեղ. Степанян А.Ю, Степанян Л.С.).
  • Влияние конфликт-индуцирующего фактора нa уровень активности передних областей коры головного мозга (Կոնֆլիկտ հարուցող գործոնի ազդեցությունը գլխուղեղի կեղևի առջևի շրջանների ակտիվության մակարդակի վրա) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր։ Քիմիա և կենսաբանություն, 2009 #2, էջ 51-58 (ռուսերեն)(Համահեղ.Ա. Յու. Ստեփանյան, Լ. Ս. Ստեփանյան).
  • Межполушарная асимметрия в системной деятельности мозга при коррекции подростковой агрессивности | Ассиметрия, Москва, июнь, 2009, Том 3, N 2, 41-50. (Համահեղ.Ա. Յու. Ստեփանյան, Լ. Ս. Ստեփանյան).
  • Особенности межполушарных взаимодействий у подростков при их погружении в виртуальную агрессогенную среду (Դեռահասների գլխուղեղի միջկիսագնդային փոխազդեցությունների առանձնահատկությունները վիրտուալ ագրեսածին միջավայրի ազդեցության ներքո ) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր։ Քիմիա և կենսաբանություն, 2009, #1, էջ 50-56 (ռուսերեն)(Համահեղ.Ա. Յու. Ստեփանյան, Լ. Ս. Ստեփանյան)
  • Изменения амплитуды волны Р300 под влиянием «агрессивной» компьютерной игры у подростков с различным уровнем исходной агрессивности и конфликтности | Журнал ВНД, №4, Т. 57, Москва, 2007, с. 431–437. (совместно с Степанян Л.С., Степанян А.Ю., Агабабян А.Р.).
  • Динамика изменения амплитуды компонента N_200 вызванных потенциалов коры головного мозгаподростков под влиянием компютерной игры агрессивного характера (Դեռահասների գլխուղեղի կեղևի հրահրված պոտենցիալների N_200 բաղադրիչի ամպլիտուդի փոփոխության դինամիկան ագրեսիվ բնույթի խաղի ազդոցությամբ) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 2006, #1, էջ 108-114 (ռուսերեն) (Համահեղ. Լ. Ս. Ստեփանյան, Հ. Ռ. Աղաբաբյան, Ա. Յու. Ստեփանյան).
  • Влияние творческой деятельности напоказатели сердечного ритма (Ստեղծագործական գործունեության ազդեցությունը սրտի ռիթմի ցուցանիշների վրա) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 2006, #3, էջ 84-89 (ռուսերեն).(Համահեղ. Հ. Ռ. Աղաբաբյան, Ն. Դ. Հարությունյան, Ա. Յու. Ստեփանյան, Լ. Ս. Ստեփանյան).
  • Влияние выполнения агрессивного задания на вегетативную нервную систему | Ж. Гигиена и санитария., 2006, N 6. 62-64. (совместно с Степанян Л.С., Степанян А.Ю., Агабабян А.Р.).
  • ЭЭГ-реакции при творческой деятельности | Физиология человека, 2007, т.33, 1, 1-3. (совместно с Агабабян А.Р.,Степанян А.Ю., Арутюнян Н.Д., Степанян Л.С.).
  • Особенности межполушарных взаимоотношений при отсутствии и наличии навыка | Физиология человека. 2006, Т. 32, 3, 1-4. (совместно с (Агабабян А.Р., Аракелян А.Н., Степанян А.Ю).
  • Нейрофизиологические механизмы мозгового обеспечения творчества (Ստեղծագործական գործընթացի ուղեղային ապահովման նյարդաֆիզիոլոիական մեխանիզմները) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 2005, #3, էջ 122-127 (ռուսերեն)(համահեղ. Հ. Ռ. Աղաբաբյան, Ա. Յու. Ստեփանյան, Ն. Դ. Հարությունյան, Լ. Ս. Ստեփանյան).
  • Ձախլիկների լաբիրինթոսային խնդրի կատարման ուղեղային ապահովման առանձնահատկությունները (Особенности мозгового обеспечения выполнения лабиринтной задачи у левшей) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 2003, #3, էջ 128-133 (ռուսերեն).(համահեղ. Ա. Յու. Ստեփանյան, Ա. Ն. Առաքելյան, Հ.Ռ. Աղաբաբյան, Ն.Դ. Հարությունյան).
  • Исследование вариабельности сердечного ритма при выполнении задач лабиринтного типа (Սրտի ռիթմի փոփոխականության ուսումնասիրությունը լաբիրինթոսային տիպի խնդիրների կատարման ժամանակ ) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 2004, #1, էջ 105-110 (ռուսերեն). (համահեղ. Ա. Յու. Ստեփանյան, Ա. Ն. Առաքելյան, Հ. Ռ. Աղաբաբյան).
  • Կենտրոնական նյարդային համակարգի գործառական վիճակի հետազոտումը համակարգչով տեսողական տարածական բնույթի խնդիր լուծելու ժամանակ (Исследование функционального состояния центральной нервной системы при решении задачи на компьютере зрительно пространственного профиля) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 2003, #1, էջ 147-150 (ռուսերեն)(համահեղ. Ա. Ն. Առաքելյան, Հ. Ռ. Աղաբաբյան).
  • Исследование межполушарной асимметрии мозга при решении задач пространственно- образного профиля | Ж. ВНД, 2003, Т.54, 4. 480-484. (совместно с Степанян А.Ю, Аракелян А.Н., Агабабян А.Р.).
  • Исследование межполушарной асимметрии головного мозга оператора при выполнении монотонной работы на компьютере (Օպերատորի գլխուղեղի միջկիսագնդային ասիմետրիայի ուսումնասիրությունը համակարգիչով միապաղաղ աշխատելու ընթացքում) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 2001, #2, էջ 144-147 (ռուսերեն). (համահեղ. Հ. Ռ. Աղաբաբյան, Ա. Ն. Առաքելյան, Ա. Յու. Ստեփանյան).
  • Изменение внутрикорковой интегративной структуры при работе на компьютере в условиях монотонии (Ներկեղևային ինտեգրատիվ կառուցվածքի փոփոխությունները համակարգչով միապաղաղ աշխատանքի պայմաններում) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1999, #1, էջ 83-88 (համ.Հ.Ռ. Աղաբաբյան, Ա.Ն.Առաքելյան).
  • Estimation of changes in cerebral cortex functional state under monotonous operator work | Human Fiziology, 1997. V.23, 6, 27-30. (համ. Aghababyan A.R., Taroyan N.A.).
  • Gender-depended role of frontal and orbito-frontal cortex areas in regulation of teenage conflictness. Acta Neurobiologiae Ex¬peri-men¬talis, 2009, 69(3), Abstracts of IX FENS Congress 2009 Warsaw, 9-12 September, p. 168 (համ. Stepanyan A.Yu.Stepanyan L.S.).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրիգորյան Վ.Հ., Հոգեֆիզիոլոգիա; Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2007
  2. Ավագյան Ս. Ա. Նշանավոր հայուհիներ.-Եր.: ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2006.,368 էջ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]