Հոգեկան գործընթաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգեկան գործընթաց,հոգեկան երևույթի տեսակ, որն իրենից ներկայացնում Է հոգեկան գործողությունների և վիճակների ձևափոխություն և հերթափոխում ժամանակի որոշ հատվածում։ Հոգեկան գործընթացը կարող Է տևել վայրկյանի մասերից մինչև րոպեներ կամ նույնիսկ ժամեր (երբեմն՝ ընդմիջումներով)։ Այն կարող Է ներառել զգայական արտացոլման, հիշողության, խոսքային, տրամաբանական և այլ գործողություններ, անձի դրդապատճառների դինամիկան և ինքնակարգավորումը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս տպ.). Երևան. էջ 240.