Աշոտ Արամյան
Աշոտ Արամյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1960 (62 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց (1977) և Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ |
Ստեղծագործություն(ներ) | Գևորգ Էմինի հուշարձան |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ և դիզայներ |
Երեխաներ | Միքայել Արամյան |
![]() |
Աշոտ Լևոնի Արամյան (սեպտեմբերի 23, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, նկարիչ, դիզայներ։ Նկարիչների միջազգային միության ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշոտ Արամյանը ծնվել է 1960 թվականին Երևանում։ 1967-1977 թվականներին սովորել է Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցում, 1978-1984 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժնում։ Ավարտելուց հետո Երևանի տարբեր թատրոններում աշխատել է որպես նկարիչ-բեմադրիչ, իրականացրել բազմաթիվ թատերական նախագծեր։ Զբաղվել է նաև ինտերիերի և էքստերիերի դիզայնով, գրաֆիկական դիզայնով[1]։
1990-ական թվականներին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, այնուհետև հաստատվել է Մոսկվայում և շարունակել ստեղծագործական գործունեությունը, եղել ռուսական ցանցային և գովազդային գործակալությունների ստեղծագործական տնօրեն։ «Արարատ Պարկ Հյաթ» հյուրանոցի համար ստեղծել է քանդակներ և կտավներ։
Արամյանի ստեղծագործություններից գտնվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։ Իրականացրել է տարբեր քանդակագործական նախագծեր։ Արամյանի ստեղծած Գևորգ Էմինի հուշարձանը 2010 թվականին տեղադրվել է Երևանի Սիրահարների այգում[2], Առնո Բաբաջանյանի հուշատախտակը՝ Երևանի Մաշտոցի պողոտայում։
Ապրում է Երևանում և Մոսկվայում։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռևս ուսանողական տարիներից մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդես է ունեցել Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Բոստոնում։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Որդի՝ Լևոն Արամյան, պլաստիկ վիրաբույժ
- Որդի՝ Միքայել Արամյան, դերասան
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առնո Բաբաջանյանի հուշատախտակը Երևանի Մաշտոցի պողոտայում