Իրինա Ղափլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրինա Ղափլանյան
Դրոշ
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
 2019 հունիսի 11-ից
 
Կրթություն՝ Մալթայի համալսարան, Diplomatic Academy of London?, Վեստմինստերի համալսարան և Քեմբրիջի համալսարան
Գիտական աստիճան՝ PhD in Political Science?
Մասնագիտություն՝ քաղաքագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 27, 1983(1983-09-27) (36 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան

Իրինա Ղափլանյան (սեպտեմբերի 27, 1983(1983-09-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքագետ, հասարակական և քաղաքական գործիչ, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ (2018 թվականի հունիսի 11-ից)[1]: Նախկին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ակտիվիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 27-ին Երևանում[1]: Անկուսակցական է[1]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989-1998 թվականներին սովորել և ավարտել է Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցը:
  • 1998-1999 թվականներին ուսանել է Միացյալ Նահանգներում FSA FLEX ծրագրով` ավագ դպրոցի ավարտական դասարանում:
  • 1999-2001 թվականներին սովորել է Հայ-ռուսական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, սակայն երկու տարի իրավագիտություն ուսանելուց հետո որոշել է փոխել ոլորտը, ընդունվելով Մալթայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: 2001-2004 թվականներին ավարտել է Մալթաի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և ստացել բակալավրի կոչում (թեզի պաշտպանություն` Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության երկակիությունը):
  • 2005-2006 թվականներին սովորել է Լոնդոնի դիվանագիտական ակադեմիայում, Ուեսթմինսթրի համալսարանում, ստանալով դիվանագիտության մագիստրոսի կոչում (թեզի պաշտպանության թեման` Կանայք դիվանագիտության մեջ):
  • 2009-2014 թվականներին սովորել է Քեմբրիջ համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, ստանալով գիտության թեկնածուի (PhD) գիտական աստիճան (թեզի պաշտպանության թեման` Հետխորհրդային Հայաստան` նոր քաղաքական վերնախավ և նոր քաղաքական տրամախոսություն)[1]:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999-2001 թվականներին աշխատել է Հանուն ընտանիքի և առողջության հասարակական կազմակերպությունում որպես վարչական օգնական:
  • 2006-2007 թվականներին աշխատել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրում որպես ազգային կայուն զարգացման ծրագրի համակարգող:
  • 2008-2009 թվականներին Ջորջթաուն համալսարանի կենսաանվտանգության բաժնի վերլուծաբան, փորձագետ:
  • 2010-2013 թվականներին հասարակական հիմունքներով աշխատել է Caucasus Edition, Journal of Conflict Transformation պարբերականի համախմբագիր:
  • 2012-2017 թվականներին համահիմնադրել է Գրին Բին էկո սրճարանների ցանցը:
  • 2014-2017 թվականներին աշխատել է որպես Նիդեռլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի փորձագետ:
  • 2015-2017 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Extension բաժնում, մշակելով և դասավանդելով կանանց առաջնորդության և իրավահավասարության դասընթացներ:
  • 2016 թվականին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի General Education ամբիոնում, դասավանդել է քաղաքագիտություն:
  • 2018 թվականի հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ[1]:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք գիտական հոդվածների և գրքի հեղինակ է[1]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա (ամուսինը՝ Դեյվիդ Բեքքեթը, ամերիկացի է)[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]