Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն (1991-1995 թվականներին՝ Բնության և շրջակա միջավայրի պահպանություն, 1995-1996 թվականներին՝ Բնության պահպանության և ընդերքի), գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը։ Կազմավորվել է Բնության պահպանության պետական կոմիտեի (1989) հիման վրա (1961-1967 թվականներին՝ Մակերևութային և ստորերկրյա ջրային պաշարների օգտագործման և պահպանության վարչություն, 1967-1986 թվականներին՝ պետական կոմիտե, 1986-1989 թվականներին՝ Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտե)։

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախարար

Առաջին տեղակալ՝

Տեղակալ՝

Հիմնական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի՝ ընդերքի, հողերի, ջրերի, մթնոլորտի, կենդանական ու բուսական աշխարհների, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության պետական քաղաքականության ու ռազմավարության մշակումը, շրջակա միջավայրի վիճակի մոնիտորինգի, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացումը, ՀՀ բույսերի ու կենդանիների Կարմիր գրքերի վարման կարգի սահմանումը, բնության հուշարձանների հաշվառումը, ջրային պաշարների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի և էկոլոգիական նվազագույն ելքերի սահմանումը, կեղտաջրերի սահմանային թույլատրելի արտահոսքի որակական ու քանակական չափանիշների հաստատումը, մթնոլորտային օդն աղտոտող վնասակար նյութերի արտանետումների հաշվառումը և կանոնավորումը, հողերի օգտագործման բնապահպանական չափորոշիչների ու սահմանափակումների սահմանումը և վերահսկումը, ՀՀ տարածքում արտադրվող, օգտագործվող քիմիական նյութերի և առաջացող արտադրական ու սպառման թափոնների ըստ վտանգավորության աստիճանի դասակարգումը և ռեգիստրների վարումը, էկոլոգիական գիտակրթական ռազմավարության հիմնական ուղղությունների մշակումը։

Ունի Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության, Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի, Ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության, Իրավաբանական, Միջազգային համագործակցության, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, Ֆինանսատնտեսական վարչություններ և Քարտուղարություն։ ՀՀ ԲՆ աշխատակազմում ընդգրկված են Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության, Ներքին աուդիտի, Անձնակազմի կառավարման և Առաջին բաժինները: ՀՀ ԲՆ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներն են Ջրային ռեսուրսների, Կենսառեսուրսների, Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալությունները և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Համաձայնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակվել են բնապահպանական ոլորտը կանոնակարգող համաձայնագրեր, իրավական ակտերի նախագծեր։ Իրականացվում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումներ՝ ձկնային պաշարների համալրում, սիգի ու խեցգետնի պոպուլացիաների վիճակի գնահատում, արդյունագործական պաշարների և արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակների որոշում։ Իրագործվել են բուսական և կենդանական պաշարների հաշվառում և գույքագրում, բնության հատուկ պահպանվող տարածքներում գիտական ուսումնասիրություններ։ Բնապահպանության ոլորտում զարգանում է նաև միջազգային համագործակցությունը։ ՀՀ ում ստեղծվել են 15 բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուսի) կենտրոն։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
  1. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov»։ www.e-gov.am (անգլերեն)։ Վերցված է 2017-06-06