Jump to content

Տիվադար Կոստկա Չոնտվարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիվադար Կոստկա Չոնտվարի
հունգ.՝ Csontváry Kosztka Tivadar
Ծնվել էհուլիսի 5, 1853(1853-07-05)[1][2][3][…]
ԾննդավայրՍաբինով, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[4]
Վախճանվել էհունիսի 20, 1919(1919-06-20)[1][2][3][…] (65 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիա[4]
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտություննկարիչ և լրագրող
Ոճէքսպրեսիոնիզմ
Թեմաներգեղանկարչություն
ստորագրություն
Изображение автографа
 Tivadar Csontváry Kosztka Վիքիպահեստում

Տիվադար Կոստկա Չոնտվարի (հունգ.՝ Csontváry Kosztka Tivadar, հուլիսի 5, 1853(1853-07-05)[1][2][3][…], Սաբինով, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[4] - հունիսի 20, 1919(1919-06-20)[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիա[4]), նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չոնտվարիի արձանը

1865 թվականին Չոնտվարիի ընտանիքը տեղափոխվեց Սրեդնեե գյուղ (այժմ Զակարպատյան մարզ)։ Տիվադարին ուղարկեցին սովորելու Ուժգորոդի առևտրի դպրոցում։ Նա աշխատել է որպես դեղագործ, ինչպես նրա հայրը։ 1881 թվականին նա պայծառատեսություն ունեցավ, որը նրան կանխորոշեց դառնալ հայտնի բնանկարիչ, «ավելի նշանավոր, քան ինքը` Ռաֆայելը»։

1883 թվականին Փարիզում նա հանդիպեց Միխայել Մունկաչիի հետ, ով համարվում է հունգարացի խոշորագույն նկարիչ։ Նա ճանփորդում էր Դալմատիայով, Իտալիայով, Հունաստանով, Հյուսիսային Աֆրիկայով և Մերձավոր Արևելքով։ 1900 թվականին նա փոխել է իր Կոստա ազգանունը Չոնտվարի կեղծանվան։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոնտվարին սկսել է նկարել 1880-ական թվականների կեսերից։ Նա ունի ավելի քան հարյուր կտավներ։ Դրանք իրենց ոճով մոտ են իմպրեսիոնիզմին, որոնք ստեղծվել են 1903-1909 թվականների ընթացքում։ Իր նկարներում նույնպես կային կախարդական ռեալիզմի, սիմվոլիկան, առասպելական սյուրռեալիզմի, հետիմպրեսիոնիզմի հատկանիշներ[5]։

Չոնտվարիի ստեղծագործությունները ցուցադրվել են Փարիզում (1907, 1910) և Եվրոպայի այլ քաղաքներում, բայց ճանաչում չունեին իր հայրենիքում։ Հունգարիաում նկարիչը ուներ խենթի համբավ` տարօրինակ պահվածքի, ճգնավոր կյանքի և շփման մեջ մարգարեական տոն օգտագործելու համար։ Վերջին տարիներին նա գրել է գիրք, մի բրոշյուր, «էներգիան և արվեստը», «Քաղաքակիրթ մարդու սխալը» և «Հանճարը» հետազոտությունը. «Ով կարող է և ով չի կարող լինել հանճար»։ Իր կյանքի ընթացքում նա չի վաճառել ոչ մի նկար։ Հիմնական աշխատանքները նկարիչը հավաքել է Պեչ քաղաքի թանգարանում։

Չոնտվարիին նվիրված է համանուն գեղարվեստական ֆիլմը, որի ռեժիսորն է Զոլտանա Հուսարիկան (1980)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Csontváry (նիդերլ.)
  3. 1 2 3 4 CsontvaryOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #118872273 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. scolio | EA Culture | էջ 2564
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիվադար Կոստկա Չոնտվարի» հոդվածին։