Տերաչինա
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Տերաչինա | |||
| իտալ.՝ Terracina | |||
| |||
| 41°17′0″N 13°15′0″E / 41.28333°N 13.25000°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Լատինա | ||
| Մակերես | 136,59 կմ² | ||
| ԲԾՄ | 22±1 մետր | ||
| Բնակչություն | ▼44 720 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
| Հեռախոսային կոդ | 0773 | ||
| Փոստային դասիչ | 04019 | ||
| Ավտոմոբիլային կոդ | LT | ||
| Պաշտոնական կայք | comune.terracina.lt.it(իտալ.) | ||
|
| |||
Տերաչինա (իտալ.՝ Terracina), զբոսաշրջային քաղաք Տիրենյան ծովի ափին՝ Լացիո մարզի Լատինա գավառում[2]։ Գտնվում է մոտավորապես Անցիո և Գաետա քաղաքների միջև։ Հայտնի է իր լողափերով և բուժիչ ցեխերով։ Բնակչությունը կազմում է 42 820 մարդ (2005 թվական), բնակչության խտությունը՝ 315 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 136 կմ² մակերես։ Փոստային ինդեքս՝ 04019, հեռախոսային կոդ՝ 0773։
Ռիա Պոնտինա (via Pontina) ճանապարհը, որը կառուցվել է Մուսոլինիի (իտալ.՝ Bruno Mussolini) ժամանակներում, ավարտվում է Վիա Ապպիա ճանապարհը Տերաչինային կապող հատվածում։
Քաղաքի հովանավոր պահապանը Սուրբ Կեսարիան է, ում տոնը նշում են ամեն տարվա նոյեմբերի 5-ին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերաչինայի մասին առաջին հիշատակումներ կան հույն պատմիչ Պոլիբիոսի աշխատություններում, որտեղ խոսվում է Կարթագենի և հռոմեացիների միջև կնքված պայմանագրի մասին։ Պլինիոս Ավագի հաղորդած տվյալներով սկզբում քաղաքը բնակեցված է եղել Վոլսքի ցեղի կողմից, ովքեր քաղաքը վերանվանել են Անսկուր (Anxur)։
4-րդ դարում Հռոմեական հանրապետության կազմում կրել է Կոլոնիա Անխուրնաս անվանումով, հետագայում վերանվանվել է ներկայիս անունով։ Քաղաքը դառնում է խոշոր զբոսաշրջային քաղաք, որտեղ տեղի ունեցան ավելի մեծ շինարարական աշխատանքներ, հատկապես մինչ Տրայանա։ Ապիևյան ճանապարհից այստեղ առանձնացված է Վիա Սեվերինա ափը։
Միջին դարերում Տերաչինան երկար ժամանակ մնացել է ավելի հյուսիսային բյուզանդական սեփականություն Իտալիայում։ Թեոդոր Մեծը կառուցել է այստեղ իր դղյակը։ 872 թվականից հետո՝ պաշտոնապես պապական երկրամասում, թեև 11-րդ դարում քաղաքը պաշտոնապես կառավարել է Քրեսքենտի ցեղը, իսկ 1153-1202 թվականներին՝ Ֆրանջիպանե ցեղը։ 1088 թվականին Տերաչինայում տեղի է ունեցել Հռոմեական առաջին գաղտնի ժողովը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերաչինայում պահպանվել են բազմաթիվ պատմամշակութային կոթողների ավերակներ, ինչպիսին է, օրինակ՝ Յուպիտեր աստծո տաճարը։ Օգոստոսի տաճարում 11-րդ դարում կառուցվել է հռոմեական ոճի տաճար-եկեղեցի՝ Սուրբ Կեսարիան։
- Ապիևյան ճանապարհի կամար
- Ֆորումի ավերակներ
- Յուպիտերի տաճար
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://demo.istat.it/?l=it
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Latina)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 3-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերաչինա» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||
