Jump to content

Իտրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմունա
Ինտրի
Itri
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԳավառԼատինա
ՀամայնքԼատինա
Մակերես101 կմ²
ԲԾՄ170 մ
Բնակչություն9043 մարդ (2010)
Խտություն102,5 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+39) 0771
Փոստային ինդեքս04020
Փոստային դասիչ04020
Ավտոմոբիլային կոդLT
Կոդ ISTAT059010
Պաշտոնական կայքitri.it
Իտրի (Իտալիա)##
Իտրի (Իտալիա)

Ինտրի (իտալ.՝ Itri), համայնք Իտալիայում, որը գտնվում է Լացիո մարզի Լատինա գավառում[1]։ Քաղաքը գտնվում է Աուրունց լեռան ստորոտին 170 մետր ծովի մակարդակից բարձրության վրա, Թիրհանական ծովի և Սփերլոնգա ու Գաետա նավահանգիստներից 8 կմ հեռավորության վրա։ Քաղաքի անունը ծագումով լատիներեն է, կապված է իտեր (ճանապարհորդություն, ուղի) բառի հետ։

Պատմական տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ ապրում էին այստեղ դեռ նախապատմական ժամանակաշրջաններից, դրա վառ ապացույցն է այնտեղ հայտնաբերված քարե գործիքները։

Այս տարածքները բնակեցված են եղել Աուրունցի բնակիչների կողմից, բայց դրանք նվաճվել են հռոմեացիների կողմից 312 թվականին մ.թ.ա.։ Այսպիսով Ինտրին ձեռք է բերել ռազմավարական կետի, հանգստանալու և ձիերի փոխելու վայր։

Ինտրիի վերաբերյալ առաջին վավերագրական կարգավորումը հիշատակող հայտնաբերվել է վաճառքի ժամանակ և վերաբերել է 914 թվականին։ Իններորդ և տասնմեկերորդ դարերի միջև բլրի գագաթում Ապիյանի ճանապարհին սկզբում ամրոցը եղել է հնգանկյան ձևով և ունեցել է ատամիկներ ամրոցի գագաթին։ Ավելի ուշ 950 թվականին դուքս Մարինոն կառուցել է երկրորդ աշտարակը և այն ավելի բարձր էր քան առաջինը։ Այնուհետև ամրոցը վերակառուցվել է դարձել քառակուսու նման և ունեցել է հատուկ բնակելի աշտարակ որը կապել է բոլոր աշտարակները։ Ամրոցի շուրջը սկսեցին կառուցել բնակելի վայրեր որտեղ կային պաշտպանական միջոցներ ինչպիսին են ամուր դարպասները և զինտեխնիկայով հզորեցված աշտարակները։ Այնտեղ ապրում էին մարդիկ և նաև աշխատում ամրոցում որպես դերձակ, խոհարար, արհեստավոր, ծառա և այլն։ Ավելի ուշ XVI դարում երբ արդեն վտանգավորությունը մեծ էր, կային շատ ավազակներ դրանց թվում պիրատներ այդ ժամանակ կառուցվեցին աշտարակներ հենց Ապիանի ճանապարհին պաշտպանելով այնտեղ աշխատող մարդկանց հիմնականում այնտեղ աշխատում էին հողագործները և առևտրով զբաղվողները։

Ինտրին ունեցել է հավասարակշռված մթնոլորտ։ Ձմռանը ուժեղ քամիներից քաքաքը պաշտպանել են չորս կողմից սփռված լեռները, իսկ ամռանը սարերից իջնում էր, այսպես ասած, պահածոյացված, մեղմ քամին։

Պատմական անցյալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտրի քաղաքը կոչվում էր նաև քահանաների և ավազակների քաղաք, քանի որ այնտեղ ծնվել են բազմաթիվ հայտնի դեմքեր։ Նրանց թվում Պապա Ուրբան VI-ը նա ծնվել է Ինտրիում 1318 թվականին, մահացել է Հռոմում 1389 թվականին։

Սուրբ քաղաքի բարեխոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարգավորման հովանավոր համարվում է Սանտա Մարիան։ Տոնական նշվում է ամեն տարի հուլիսի 21-ին։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոկիշկիս, Լիտվա Լիտվա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Latina)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 3-ին.