Պուլ
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Պուլ | |||
| Poole | |||
| |||
| 50°43′0″N 1°59′0″W / 50.71667°N 1.98333°W | |||
| Երկիր | |||
| Շրջան | Հարավ-արևմտյան Անգլիա | ||
| Համայնք | Դորսեթ | ||
| Մակերես | 64,88 կմ² | ||
| Բնակչություն | 138.800 մարդ (2008) | ||
| Խտություն | 2,133 մարդ/կմ² | ||
| Ժամային գոտի | UTC+0 | ||
| Հեռախոսային կոդ | 01202 | ||
| Փոստային ինդեքս | BH | ||
| Փոստային դասիչ | BH | ||
| Պաշտոնական կայք | poole-tc.gov.uk | ||
|
| |||
Պուլ (անգլ.՝ Poole, լսել ), քաղաք Լա-Մանշի ափին, որին հարևան է Անգլիայի խոշորագույն նավահանգիստներից մեկը՝ Բորնմութը։ Զբաղեցնում է Պուլ ծովածոցի հարավային ափը։ Հայտնի է որպես մեքքա առագաստանավորդների համար։ Որպես վարչական միավոր՝ Պուլը ուսումնասիրվում է միասնական միավորի տեսքով՝ Դորսեթ կոմսության կազմում։ Պուլ միասնական միավորը ձևավորվել է 1997 թվականի ապրիլի 1-ին Դորսեթ կոմսության Պուլ շրջան։

Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պուլ միասնական միավորը զբաղեցնում է 65 կմ² տարածք, հարավում ողոված է Լա Մանշի ջրերով, արևմուտքում և հյուսիսում սահմանակից է Դորսեթ կոմսությանը, արևելքում՝ Բորնմութ միասնական միավորին։
Այստեղ բնակվում է 138 288 մարդ, բնակչության խտությունը՝131 մարդ/կմ² (2001 թվ.)[1].
Պուլը կառավարվում է միասնական միավորի խորհրդոց, որ բաղկացած է 42 պատգամավորներից՝ ընտրված 16 շրջաններում։ Վերջին ընտրությունների արդյունքում21 տեղ զբաղեցնում են պահպանողականները[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդկանց բնակեցումը քաղաքի տարածքում նշվում է երկաթե դարից։ Պուլի առաջին գրավոր հիշատակումները վերաբերվում են 12-րդ դարին, երբ քաղաքը հաջողակ նավահանգիստ էր, որ զբաղվում էր բրդի առևտրով։ 18-րդ դարում դարձավ Բրիտանիայի ամենազբաղված նավահանգիստներից մեկը, որի միջոցով Նյուֆաունդլենից ձուկ էին տեղափոխում Եվրոպա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում քաղաքը կարևոր հենակետ էր խորհրդային զորքերի համար։
Արդի ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պուլի առևտրային նավահանգիստը օգտագործվում է ուղևորների և բեռների փոխադրման համա Լա Մանշի միջոցով։ Քաղաքում են գտնվում այնպիսի ընկերությունների կենտրոնական գրասենյակներ, ինչպիսիք են՝ Royal National Lifeboat Institution (RNLI) - բարեգործական կազմակերպություն, որ զբաղվում է ջրից մարդկանց կյանքեր փրկելով, Sunseeker - առագաստներ արտադրող լավագույն ընկերություն։ Չնայած անուններին՝ հենց Պուլում են գտնվում Բորնմուտյան համալսարանի և Բորնմուտյան սիմֆոնիկ նվագախմբի մասնաճյուղերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «neighbourhood.statistics.gov.uk». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Պուլ միասնական միավորի պատգամավորները». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի պաշտոնական կայքը Արխիվացված 2014-05-16 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուլ» հոդվածին։ |
| ||||||||||
