Հեռացատկ
Ատլետիկա | |
---|---|
![]() | |
Տեսակ | Հեռացատկ |
Ստեղծվել է | 1896 (տղամարդկանց) 1948 (կանանց) |
Սեռ | Տղամարդիկ և կանայք |
Կարգավիճակ | Գործող |
Օլիմպիական խաղեր | Ռեկորներ՝ ![]() ![]() |
Տարբերվում է | standing long jump? |
![]() |

Հեռացատկ (անգլ.՝ long jump), շարժական գործողություն՝ կապված հորիզոնական ցատկի հետ։ Հեռացատկը մարզիկից պահանջում է ցատկի սպրինտերային որակ։ Հեռացատկը մտնում է անտիկ օլիմպիական խաղերի մրցութային ծրագրերի կազմի մեջ։ Այն համարվում է թեթև ատլետիկայի ժամանակակից օլիմպիական ճյուղ՝ տղամարդկանց համար 1896 թվականից, իսկ կանանց համար՝ 1948 թվականից։

Տեխնիկա և ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաշխարհային կարգի տղամարդ մարզիկների համար տախտակից մղվելիս նախնական արագությունը հասնում է 9.4-9.8 մ/վ-ի։ Մարզիկների զանգվածի կենտրոնի և հորիզոնի թռիչքի օպտիմալ անկյունը համարվում է 20–22°, իսկ քայլելու դեպքում զանգվածի կենտրոնի բարձրությունը հարաբերական հանգստի պայմաններում 50—70 սմ։ Մարզիկները սովորաբար հասնում են առավելագույն արագության թափավազքի վերջին երեք կամ չորս քայլերի ժամանակ[1]։
Ցատկը կազմված է չորս փուլերից` թափավազք, հրում, թռիչք և վայրէջք։ Տեխնիկական տեսանկյունից ամենամեծ տարբերությունները շոշափելի են ցատկի փուլում։
- «Տեղից ցատկ» (անգլ.՝ The Stride jump; Sail jump): Ամենապարզ տեխնիկան է, որը հայտնի է 19-րդ դարից և սիրողական մարզիկներին ծանոթ է ֆիզիկական դաստիարակության դասերից, «տեղից» ցատկն է կամ «ոտքերի թեքումը»։ Հրումից հետո հրող ոտքը կողքից միանում է թափքային ոտքին, իսկ ուսերը մի փոքր ետ են քաշվում։ Չնայած սա ցատկելու տարրական տարբերակն է, այն օգտագործվում է բարձր մակարդակի մարզիկների կողմից նաև 21-րդ դարում։ Այսպիսով, անգլիացի թեթևամարզիկ Քրիստոֆեր Թոմլինսոնը, ով ունի 8,35 մ ակտիվի թռիչք (Մեծ Բրիտանիայի ռեկորդ), «տեղից» ցատկ է կատարում։ Նույն ոճով Գալինա Չիստյակովան սահմանեց համաշխարհային ռեկորդ ՝ 7,52 մ[2][3]։
- «Թափացատկ» (անգլ.՝ The Hang Style): Ավելի բարդ տարբերակ է, որը պահանջում է ավելի շատ պատրաստվածություն և համակարգում։ Թռիչքի մեջ գտնվող ցատկողը մարմինը թեքում է դեպի գոտին և ասես թե կանգ է առնում թռիչքից առաջ։ 1920 թվականին այս տեխնիկան առաջին անգամ ցուցադրեց ֆիննական ցատկող Տուուլոսը։ Ատլետիկայի զարգացման ներկա փուլում սա կանանց ցատկի մեջ ամենատարածված տեխնիկան է։ Օրինակ՝ այս ոճով է ցատկել Հեյկե Դրաքսլերին[4]։
- «Մկրատներ» (անգլ.՝ The Hitch-Kick): Ամենադժվար տարբերակն է, որը պահանջում է մարզիկից բարձր արագությամբ ուժային հատկություններ։ Թռիչքի մեջ գտնվող մարզիկը կարծես շարունակում է վազել և ոտքերով օդում իրականացնում է 1,5, 2,5 կամ 3.5 քայլեր։ Սա բարձրակարգ տղամարդ մարզիկների շրջանում ամենատարածված տեխնիկան է[5][6]։
- «Մկրատ»։ Այս ոճը ցատկել են ինչպես 1991 թվականին Մայք Փաուելլը, այնպես էլ Ռոբերտ Բիմոնը՝ 1968 թվականին[7]։
Իգոր Տեր-Հովհաննիսյանը հետագայում հիշեց այս ցատկման մանրամասները.
![]() |
Դիտարկելով ականավոր պարողներին՝ ես անընդհատ հիանում էի նրանց զարմանալի ունակությամբ՝ թռիչքի ընթացքում մի պահ օդում կախվելու համար։ Այս կախոցը, որը նրանք անվանում են «փուչիկ», դժվար է մարզել, և մեծ մասամբ բնածին ունակություն է։ Բիմոնի թռիչքի մեջտեղում՝ ավելի շատ երկրորդ կեսին, այն պահին, երբ մյուս հեռացատկողները քարի նման ընկնում են ներքև, տեղի ունեցավ այս հրաշքը՝ «փուչիկ», և նա կախվեց ցատկող անցքից վերև, ասես անտեսանելի օդապարիկի վրա[8]։ | ![]() |
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռացատկը հին ժամանակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռացատկը հնագույն օլիմպիական խաղերի տարածված մրցումներից է։ Ըստ առկա վկայությունների՝ ցատկելու տեխնիկան սկզբունքորեն տարբերվում է ժամանակակիցից։ Ցատկի ժամանակ մարզիկներն իրենց ձեռքերում պահում էին հատուկ ծանրություն՝ Հալտերես Հալտերես[de], որը նման էր մարզագնդի, որոնք հետ էին նետում վայրէջքից առաջ։ Ենթադրվում էր, որ այս եղանակով նրանք հավանաբար մեծացնում էին ցատկի հեռավորությունը[9]։ Կան նաև վկայություններ այն մասին, որ որոշ մարզիկների արդյունքներն անցել են ավելի քան 15 մետրը, բայց հետազոտողները կարծում էին, որ խոսքը եռակի ցատկման մասին[10]։

Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպորտի և թեթև ատլետիկայի նկատմամբ հետաքրքրության հարատևմամբ` 19-րդ դարի վերջից հեռացատկ մարզաձևը դարձել է հայտնի տեխնիկական ձևերից մեկը։ 1898 թվականին տղամարդկանց հեռացատկի համաշխարհային ռեկորդը պատկանում է ամերիկացի Մայեր Պրինսթեյնին՝ 7,23 մ։ Օլիմպիական առաջին խաղերի ժամանակ անցկացվեցին նաև տեղից հեռացատկի մրցույթներ, բայց նրանք շատ արագ կորցրին ժողովրդականությունը։
Հեռացատկը պատկանում է ամենապահպանողական մրցաձևերին։ Այսպիսով, տղամարդկանց համար 8 մետրանոց սահմանը (8.13) առաջին անգամ հաղթահարեց Ջեսսի Օուենսը դեռևս 1935 թվականին, և մինչ օրս այս արդյունքով կարելի է հաղթել խոշոր միջազգային մրցումներ՝ «Գրան պրիի» մակարդակում։
Այս մարզաձևի պատմության մեջ հայտնի են հետևյալ հակամարտությունները.
- Ռալֆ Բոստոն (
ԱՄՆ) և Իգոր Տեր-Հովհաննիսյան (
ԽՍՀՄ)
- Կարլ Լյուիս (
ԱՄՆ) և Մայկ Պաուել (
ԱՄՆ)
Լեգենդ դարձավ Ռոբերտ Բիմոնի ցատկը՝ 8,90 մետր, Մեխիկոյի Օլիմպիական խաղերում (1968)։ Մինչ այդ անհայտ մարզիկը անմիջապես գերազանցեց նախորդ համաշխարհային ռեկորդը միանգամից 55 սմ-ով։ Բիմոնի ռեկորդը ջախջախեց Մայք Պաուելը, որը 1991 թվականին Տոկիոյում անցկացվող աշխարհի առաջնությունում ցատկեց 8,95 մետր, և այդ արդյունքը մինչ օրս մնում է անգերազանցելի։
Գիդեոն Էրիելը, ով համակարգչային ուսումնասիրություն կատարեց սպորտում մարդկային կարողությունների սահմանների մասին, հաշվարկեց հնարավոր առավելագույն թռիչքը` 8.90 սմ։ Բիմոնի ռեկորդային փորձի կինոգրամման, որը դրվել է համակարգչում, որակվել է իդեալականին մոտ, իսկ հրման պահին կոնքազդրային հոդի վրա հաշվարկված բեռը (770 կգ)՝ մարդու համար մոտ է եղել կրիտիկականի[11]։
Լյուիսի և Պաուելի հակամարտությունը Տոկիոյի աշխարհի գավաթի խաղարկությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուիսի և Պաուելի մենամարտը 1991 թվականին Տոկիոյում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունում, իրավամբ, համարվում է ատլետիկայի պատմության մեծագույն մարզական մրցումներից մեկը։ Ցատկի համար նախատեսված հատվածում գերազանցվեց Բոբ Բիմոնի թվացյալ հավերժական համաշխարհային ռեկորդը, որը գրանցվել էր 1968 թվականին Մեխիկոյի օլիմպիական խաղերում։
Մրցակցությունը սկսելու ժամանակ Լյուիսը 10 տարի անընդմեջ պարտություն չէր կրել՝ անընդմեջ նվաճելով 65 հաղթանակ։ Ավելի քիչ տիտղոսներ ունեցող Պաուելը 1988 թվականի Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր և գրանցել էր 1990 թվականի աշխարհի լավագույն արդյունքը։
Առաջին փորձի ժամանակ Լյուիսը սահմանեց աշխարհի չեմպիոնության ռեկորդ՝ նետվելով 8.68 մետր։ Նա իր մարզական կարիերայի ընթացքում ընդամենը երեք անգամ ցատկեց ավելի հեռու։ Առաջին փորձի ժամանակ Պաուելը քայլ կատարեց, իսկ հաջորդ փորձի ժամանակ 8,54 մ արդյունքով գրավեց երկրորդ տեղը։ Լարրի Միրիքսը, ով, սակայն, չկարողացավ մրցել առաջատարների հետ, երրորդ դիրքում էր։
Երրորդ փորձի ժամանակ, 2,3 մ/վ արագությամբ քամուն համընթաց, Լյուիսը ցույց տվեց լավագույն արդյունքներից մեկը աթլետիկայի ամբողջ պատմության մեջ՝ 8,83 մ։ Երրորդ փորձով Պաուելը թռավ 8,80 մ տարածք, այնուամենայնիվ տեղ չգրավեց։
Լյուիսի չորրորդ փորձը պատմական էր՝ 8,91 մետր, 23 տարվա ընթացքում առաջին ցատկը, որը գերազանցեց Բոբ Բեյմոնի համաշխարհային ռեկորդը։ Չնայած այն հանգամանքին, որ արդյունքը ցուցադրվեց ուժեղ համընթաց քամու պայմաններում (3 մ/վ) և չկարողացավ ամրագրվել որպես նոր համաշխարհային ռեկորդ, այն դեմ գնաց մրցակցությանը։ Այժմ Լյուիսին պարտության մատնելու համար Պաուելին անհրաժեշտ էր համաշխարհային ռեկորդ սահմանել։
Այս ինտրիգի չեղյալ հայտարարումը իրականացավ հինգերորդ փորձի ժամանակ։ 0.3 մ/վ արագությամբ քամուն համընթաց Պաուելը ցատկեց 8,95 մ և այդպիսով գերազանցեց Բեյմոնի «հավերժական ռեկորդը», և նա դա արեց հարթ մարզադաշտում։
Լյուիսի վերջին երկու ցատկերը գեղեցիկ էին՝ 8,87 և 8,84 մ։ Նա անձնական ռեկորդ է սահմանել (8.91 մետր ցատկելն անձնական ռեկորդ չէր համարվում, քանի որ այն իրականացել էր չափազանց ուժեղ համընթաց քամու պայմաններում), բայց նրան չհաջողվեց Պաուելին գերազանցել։
Լարի Միրիքսը 8,42 մ գերազանց արդյունքով երրորդ տեղում էր։
Ապագայում Պաուելը երկու անգամ ցատկեց համաշխարհային ռեկորդային նշանի վրա. 1992 թվականին՝ 8.99 մ և 1994 թվականին՝ 8.95 մ, սակայն երկուսն էլ իրականացել են ուժեղ քամուն համընթաց՝ գերազանցելով թույլատրելի նորմը՝ 2 մ/վ, և չեն գրանցվել որպես ռեկորդներ։
Լյուիսը, ով բացի ցատկի ոլորտում ունեցած փայլուն ներկայացումից` այս առաջնությունում 100 մ վազքով համաշխարհային ռեկորդ սահմանեց և ճանաչվեց 1991 թվականի լավագույն մարզիկ։
Հեռացատկ քամուն համընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանի որ համընթաց քամին կարող է զգալիորեն մեծացնել ցատկի հեռավորությունը, ըստ IAAF կանոնների, արդյունքները չեն գրանցվում ռեկորդների ցուցակում եթե այն գրանցվել է 2 մ/վ համընթաց քամու պայմաններում։ Այդ պատճառով մրցումներում ցուցադրված լավագույն արդյունքները կարող են գերազանցել համաշխարհային պաշտոնական ռեկորդը։ Աթլետիկայի պատմության մեջ ամենաերկար թռիչքը Մայք Պաուելի ( ԱՄՆ) 8,99 մ հեռացատկն է, որը տեղի է ունեցել 1992 թվականի հուլիսի 21-ին Սեստրիերե բարձրալեռնային գյուղական շրջանում անցկացվող մրցումներում` համընթաց քամու 4.0 մ/վ արագության պայմաններում։ Նույն մրցումներում Հեյկե Դրաքսլերը (
Գերմանիա) ցատկեց 7,63 մ՝ համընթաց քամու 2,1 մ/վ արագության պայմաններում՝ սահմանելով բարձրագույն նվաճում կանանց ասպարեզում։ Հարկ է նշել նաև կուբացի Իվան Պեդրոսոյի 8,96 մ ցատկումը 1995 թվականի հուլիսի 29 թվականին Սեստրիերում, երբ համընթաց քամու արագությունը 1.2 մ/վ էր, բայց այս չափման արդյունքը համարվեցին սխալական[12][13]։
Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեկորդ | Երկարություն | Մարզիկ | Երկիր | Տարեթիվ | Վայր | |
---|---|---|---|---|---|---|
Տղամարդիկ | Համաշխարհային | 8,95 մ | Մայկ Պաուել | ![]() |
օգոստոսի 30, 1991 | Տոկիո, Չինաստան |
Համաշխարհային (տեղայնացված) | 8,79 մ | Կարլ Լյուսի | ![]() |
հունվարի 27, 1984 | Նյու Յորք, ԱՄՆ | |
Օլիմպիական | 8,90 մ | Բոբ Բիմոն | ![]() |
հոկտեմբերի 18, 1968 | Մեխիկո, Մեքսիկա | |
Կանայք | Համաշխարհային | 7,52 մ | Գալինա Չիստյակովա | ![]() |
հունիսի 11, 1988 | Լենինգրադ, ԽՍՀՄ |
Համաշխարհային (տեղայնացված) | 7,37 մ | Հայկե Դրեխսլեր | ![]() |
փոտրվարի 13, 1988 | Վիեննա, Ավստրիա | |
Օլիմպիական | 7,40 մ | Ջեկի Ջոյներ | ![]() |
սեպտեմբեր 29, 1988 | Սեուլ, Կորեա |
Բոլոր ժամանակների լավագույն հեռացատկողները[խմբագրել | խմբագրել կոդը]
Տղամարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ
10 լավագույն արդյունքներ մարզադաշտերում.
№ | Արդյունք | Մարզիկ | Երկիր | Տարեթիվ | Վայր | Պայմաններ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|---|
1 | 8,95 | Պաոուել Մեկյք | ![]() |
30.08.1991 | Տոկիո | +0,3 մ/վ | |
2 | 8,90 | Բոբ Բիմոն | ![]() |
18.10.1968 | Մեխիկո | +2,0 մ/վ | |
3 | 8,87 | Կարլ Լյուսի | ![]() |
30.08.1991 | Տոկիո | -0,2 մ/վ | |
4 | 8,86 | Ռոբերտ Էմմիյան | ![]() |
22.05.1987 | Ծաղկաձոր | +1,9 մ/վ, | |
5 | 8,74 | Լարրի Մայրիկս | ![]() |
18.07.1988 | Ինդիանապոլիս | +1,4 մ/վ | |
6 | 8,74 | Էրիկ Վալդեր | ![]() |
02.04.1994 | Էլ Պասո | +2,0 մ/վ | |
7 | 8,74 | Դուայտ Ֆիլիպս | ![]() |
07.06.2009 | Յուջիմ | −1,2 մ/վ | |
8 | 8,73 | Իրվին Սալադինո | ![]() |
24.05.2008 | Հենգելո | +1,2 մ/վ | |
9 | 8,71 | Իվան Պեդրոսո | ![]() |
18.07.1995 | Սալամանկա | +1,9 մ/վ | |
10 | 8,69 | Տաջեմ Գեյլ | ![]() |
28.09.2019 | Դոհա | +0,5 մ/վ |
Համընթաց քամու պայմաններում 8,90 մ նորման գերազանցած ցատկեր
Արդյունք | Մարզիկ | Երկիր | Տարեթիվ | Վայր | Պայմաններ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|
8,99 | Մայկ Պաուել | ![]() |
21.07.1992 | Սեստրիերե | +4,4 մ/վ | |
8,96 | Իվան Պեդրոսո | ![]() |
29.07.1995 | Սեստրիերե | +1,2 մ/վ | |
8,95 | Մայք Պաուելլ | ![]() |
31.07.1994 | Սեստրիերե | +3,9 մ/վ | |
8,92 | Խուան Միգել Եչեվարիա | ![]() |
10.03.2019 | Հավանա | +3,3 մ/վ | |
8,91 | Կարլ Լյուիս | ![]() |
30.08.1991 | Տոկիո | +3,0 մ/վ | |
8,90 | Մայկ Պաուելլ | ![]() |
16.05.1992 | Մոդեստո | +3,7 մ/վ |
Կանայք[խմբագրել | խմբագրել կոդը]
10 լավագույն արդյունքները կանանց 2010 թվականի մարտի 20-ի մրցաշարի շրջանում[14]։
№ | Արդյունք | Մարզիկ | Երկիր | Տարեթիվ | Վայր | Պայմաններ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|---|
1 | 7,52 | Գալինա Չիստայակով | ![]() |
11.06.1988 | Լենինգրադ | +1,4 մ/վ | |
2 | 7,49 | Ջեկի Ջոյներ-Քերիս | ![]() |
22.05.1994 | Նյու Յորք | +1,3 մ/վ | |
3 | 7,48 | Հայկեր Դրեքսլեր | ![]() |
09.07.1988 | Նոյբրանդենբուրգ | +1,2 մ/վ | |
4 | 7,43 | Անիշոր Կումշիր | ![]() |
04.06.1983 | Բուխարեստ | +1,4 մ/վ | |
5 | 7,42 | Տատյանա Կոտովա | ![]() |
23.06.2002 | Անսի | +2,0 մ/վ | |
6 | 7,39 | Ելենա Բելևսկայա | ![]() |
18.07.1987 | Բրյանսկ | +0,5 մ/վ | |
7 | 7,37 | Իննեսա Կրավեց | ![]() |
13.06.1992 | Կիև | ? | |
8 | 7,33 | Տատյանա Լեբեդևա | ![]() |
31.07.2004 | Տուլա | +0,4 մ/վ | |
9 | 7,31 | Ելեմա Խլոպոտնովա | ![]() |
12.09.1985 | Ալմաթի | +1,5 մ/վ | |
10 | 7,31 | Մերիոն Ջոնս | ![]() |
31.05.1998 | Յուժմին | +1,9 մ/վ |
7.50 մ նորման գերազանցած հեռացատկեր համընթաց քամու պայմաններում։
Արդյունք | Մարզիկ | Երկիր | Տարեթիվ | Վայր | Պայմաններ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|
7.63 | Հայկեր Դրեքսլեր | ![]() |
21.07.1992 | Սեստրիերե | +2,1 մ/վ |
Համաշխարհային ռեկորդների ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տղամարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունք | Մարղիկ | Երկիր | Վայր | Տարեթիվ |
---|---|---|---|---|
Համաշխարհային ռեկորդներ (մինչ IAAF-ի հայտնվելը) | ||||
5,94 | Էդվարդ Բուրկե | ![]() |
Քեմբրիջ | 17.03.1857 |
Հենրի Պաուել | ![]() |
Օքսֆորդ | 10.03.1859 | |
6,38 | Չարլզ Բալլեր | ![]() |
Հրրոու | 15.04.1862 |
6,40 | Գ. Վորգինկտոն | ![]() |
Մանչեստր | 27.08.1864 |
6,50 | Ալիկ Տոսսվիլլի | ![]() |
Օքսֆորդ | 14.03.1868 |
6,75 | Ալիկ Տոսսվիլլի | ![]() |
Օքսֆորդ | 27.02.1869 |
6,88 | Ջեններ Դեվիս | ![]() |
Լոնդոն | 27.03.1872 |
6,97 | Ջեններ Դեվիս | ![]() |
Լոնդոն | 27.03.1874 |
7,05 | Ջոն Լայն | ![]() |
Դուբլին | 11.06.1874 |
7,06 | Պատրիկ Դավին | ![]() |
Մոնաստերեվան | 30.08.1883 |
Պատրիկ Դավին | ![]() |
Պորտ-Արլինգտոն | 13.09.1883 | |
7,085 | Մալկոլմ Ֆորդ | ![]() |
Նյու Յորք | 14.08.1896 |
Ջոն Պյորսելլ | ![]() |
Մոնաստերեվան | 29.08.1886 | |
7,09 | Ալֆրեդ Կոպլանդ | ![]() |
Վաշինգտոն | 11.10.1890 |
7,17 | Չարլզ Ռեբեր | ![]() |
Դետրոյթ | 04.07.1891 |
7,17 | Չարլզ Ֆրայ | ![]() |
Օքսֆորդ | 05.03.1893 |
7,21 | Ջոն Մունի | ![]() |
Միտչելզթայն | 19.07.1898 |
7,235 | Մայեր Պրինստեյն | ![]() |
Նյու Յորք | 11.06.1898 |
7,25 | Ուիլիամ նյուբերն | ![]() |
Դուբլին | 18.07.1898 |
7,33 | Ուիլիամ նյուբերն | ![]() |
Դուբլին | 16.07.1898 |
7,48 | Ուիլիամ նյուբերն | ![]() |
Մոիլլինգեյն | 19.07.1898 |
7,40 | Էլվին Կրենցլեյն | ![]() |
Ֆիլադելֆիա | 29.04.1899 |
7,42 | Էլվին Կրենցլեյն | ![]() |
Նյու Յորք | 26.05.1899 |
7,43 | Էլվին Կրենցլեյն | ![]() |
Նյու Յորք | 26.05.1899 |
7,50 | Մայեր Պրինստեյն | ![]() |
Ֆիլադելֆիա | 28.04.1900 |
7,51 | Պիտեր Օ'Կոննոր | ![]() |
New Ross | 29.08.1900 |
7,54 | Պիտեր Օ'Կոննոր | ![]() |
Դուբլին | 27.05.1901 |
7,60 | Պիտեր Օ'Կոննոր | ![]() |
Դուբլին | 15.07.1901 |
7,605 | Պիտեր Օ'Կոննոր | ![]() |
Դուբլին | 28.07.1901 |
Պաշտոնական ռեկորդներ | ||||
7,61 | Պիտեր Օ'Կոննոր | ![]() |
Դուբլին | 05.08.1901 |
7,69 | Էդվին Գորդին | ![]() |
Քեմբրիջ | 23.07.1923 |
7,76 | Ռոբերտ Լեժանդր | ![]() |
Փարիզ | 07.07.1924 |
7,89 | Ուիլլ դե Հարթ Հաբբարդ | ![]() |
Չիկագո | 13.06.1925 |
7,90 | Էդդվարդ Հեմմ | ![]() |
Քեմբրիջ | 07.07.1928 |
7,93 | սիլվիօ Կատոր | Հավայան կղզիներ | Փարիզ | 09.09.1928 |
7,98 | Չուեյ Նամբու | ![]() |
Տոկիո | 27.10.1931 |
8,13 | Ջեսսի Օուենս | ![]() |
Էնն-Արբորո | 25.05.1935 |
8,21 | Ռալֆ Բոստոն | ![]() |
Վալնատ | 12.08.1960 |
8,24 | Ռալֆ Բոստոն | ![]() |
Մոդեստո | 27.05.1961 |
8,28 | Ռալֆ Բոստոն | ![]() |
Մոսկվա | 16.07.1961 |
8,31 | Իգոր Տեր-Հովհաննիսյան | ![]() |
Երևան | 10.06.1962 |
Ռալֆ Բոստոն | ![]() |
Կինգստոն | 15.08.1964 | |
8,34 | Ռալֆ Բոստոն | ![]() |
Լոս Անջելես | 12.09.1964 |
8,35 | Ռալֆ Բոստոն | ![]() |
Մոդեստո | 29.05.1965 |
Իգոր Տեր-Հովհաննիսյան | ![]() |
Մեխիկո | 19.10.1967 | |
8,90 | Բոբ Բիմոն | ![]() |
Մեխիկո | 18.10.1968 |
8,95 | Մայկ Պաուելլ | ![]() |
Տոկիո | 30.08.1991 |
Այն բանից հետո, երբ 1968 թվականին Բոբ Բիմոնը սահմանեց ֆենոմենալ համաշխարհային ռեկորդ՝ ցատկելով 8,90 մետր, շատ մասնագետներ մոտ տպավորություն ստեղծվեց, որ բարձրալեռները մարզիկ հեռացատկողներին առավելություն են տալիս ցածրադիր մարզադաշտի մարզիկների նկատմանմ։ Այս տպավորությունն ամրապնդվում էր նրանով, որ նախորդ ռեկորդները (8,35 մ Ռալֆ Բոստոն, Իգոր Տեր-Հովհաննիսյան) նույնպես գրանցվել են բարձրալեռնային տարածքներում։ Հետևաբար ոչ պաշտոնական պահպանում էր ցածր լեռնաշխարհի մարզադաշտերի համաշխարհային ռեկորդների աղյուսակը, որը 1964 թվականին Ռալֆ Բոստոնի 8,34 մ ռեկորդից հետո այսպիսին էր.
Արդյունքներ | Մարզիկ | Երկիր | Վայր | Տարեթիվ |
---|---|---|---|---|
8,35 | Իոզեֆ Շվարց | ![]() |
Շտուտգարտ | 15.07.1970 |
8,45 | Նենադ Ստեկիչ | ![]() |
Մոնրեալ | 25.07.1975 |
8,52 | Լարրի Միրիկս | ![]() |
Մոնրեալ | 26.08.1979 |
8,54 | Լուտց Դոմբրովսկի | ![]() |
Մոսկվա | 28.07.1980 |
8,62 | Կարլ Լյուիս | ![]() |
Սակրամենտո | 20.06.1981 |
8,76 | Կարլ Լյուիս | ![]() |
Ինդիանապոլիս | 24.07.1982 |
8,79 | Կարլ Լյուիս | ![]() |
Ինդիանապոլիս | 19.06.1983 |
Կարլ Լյուիս | ![]() |
Նյու Յորք | 27.01.1984 |
1991 թվականին Մայկ Պաուելը գերազանցեց Բիմոնի ռեկորդը Տոկիոյի ցածրադիր մարզադաշտում, որից հետո ցածրադիր մարզադաշտերի ռեկորդների գրանցումները կորցրեցին իրենց նշանակությունը։
Կանայք[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունք | Մարզիկ | Երկիր | Վայր | Տարեթիվ |
---|---|---|---|---|
5,98 | Կինուե Հիտոմի | ![]() |
Օսակա | 20.05.1928 |
6,12 | Կրիստել Շուլց | ![]() |
Բեռլին | 30.07.1939 |
6,25 | ֆանն Բլանկերս-Կուն | ![]() |
Լեյդեն | 19.09.1943 |
6,28 | Իվետտ Ուիլիամս | ![]() |
Հիսբորն | 20.02.1954 |
Գալինա Վինոգրադովա | ![]() |
Մոսկվա | 11.09.1955 | |
6,31 | Գալինա Վինոգրադովա | ![]() |
Թբիլիսի | 18.11.1955 |
6,35 | Էլժբետա Կշեսինսկայա | ![]() |
Բուդապեշտ | 20.08.1956 |
Էլժբետա Կշեսինսկայա | ![]() |
Մելբուռն | 27.11.1956 | |
6,40 | Խիլդրուն Կլաուս | ![]() |
Էրֆուրտ | 07.08.1960 |
6,42 | Խիլդրուն Կլաուս | ![]() |
Բեռլին | 23.06.1961 |
6,48 | Տատյանա Շելկանովա | ![]() |
Մոսկվա | 16.07.1961 |
6,53 | Տատյանա Շելկանովա | ![]() |
Լայպցիգ | 10.06.1962 |
6,70 | Տատյանա Շելկանովա | ![]() |
Մոսկվա | 04.07.1964 |
6,76 | Մերի Ռենդ | ![]() |
Տոկիո | 14.10.1964 |
6,82 | Վիորիկա Վիսկոպոլյանու | ![]() |
Մեխիկո | 14.10.1968 |
6,84 | Հայդի Ռոզենդալ | ![]() |
Տորինո | 03.09.1970 |
6,92 | Անգելա Վոյգտ | ![]() |
Դրեզդեն | 09.05.1976 |
6,99 | Զիգրուն Զիգլ | ![]() |
Դրեզդեն | 19.05.1976 |
7,07 | Վիլմա Բարդաուսկանե | ![]() |
Քիշնև | 18.08.1978 |
7,09 | Վիլմա Բարդաուսկանե | ![]() |
Պրագա | 29.08.1978 |
7,15 | Անիշոարա Կուշմիր | ![]() |
Բուխարեստ | 01.08.1982 |
7,20 | Վալի Իոնեսկու | ![]() |
Բուխարեստ | 01.08.1982 |
7,21 | Անիշոարա Կուշմիր | ![]() |
Բուխարեստ | 15.05.1983 |
7,27 | Անիշոարա Կուշմիր | ![]() |
Բուխարեստ | 04.06.1983 |
7,43 | Անիշոարա Կուշմիր | ![]() |
Բուխարեստ | 04.06.1983 |
7,44 | Հայկե Դրեքսլեր | ![]() |
Արևելյան Բեռլին | 22.09.1985 |
7,45 | Հայկե Դրեքսլեր | ![]() |
Տալլին | 21.06.1986 |
Հայկե Դրեքսլեր | ![]() |
Դրեզդեն | 03.07.1986 | |
Ջեկկի Ջոյներ-Կեյսի | ![]() |
Ինդիանապոլիս | 13.08.1987 | |
7,52 | Գալինա Չիստյակովա | ![]() |
Լենինգրադ | 11.06.1988 |
Աշխարհի ներքին առաջնության մեդալակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տղամարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղեր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ |
---|---|---|---|
1985 Փարիզ [A] | ![]() |
![]() |
![]() |
1987Ինդիանապոլիս | ![]() |
![]() |
![]() |
1989 Բուդապեշտ | ![]() |
![]() |
![]() |
1991 Սևիլիա | ![]() |
![]() |
![]() |
1993 Տորոնտո | ![]() |
![]() |
![]() |
1995 Բարսելոնա | ![]() |
![]() |
![]() |
1997 Փարիզ | ![]() |
![]() |
![]() |
1999 Մաեբասի | ![]() |
![]() |
![]() |
2001 Լիսաբոն | ![]() |
![]() |
![]() |
2003 Բիրմինգհեմ | ![]() |
![]() |
![]() |
2004 Բուդապեշտ | ![]() |
![]() |
![]() |
2006 Մոսկվա | ![]() |
![]() |
![]() |
2008 Վալենսիա | ![]() |
![]() |
![]() |
2010 Դոհա | ![]() |
![]() |
![]() |
2012 Իստանբուլ | ![]() |
![]() |
![]() |
2014 Սոպոտ | ![]() |
![]() |
![]() |
2016 Պորտլենդ | ![]() |
![]() |
![]() |
2018 Բիրմինգհեմ | ![]() |
![]() |
![]() |
Կանայք[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղեր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ |
---|---|---|---|
1985 Փարիզ | ![]() |
![]() |
![]() |
1987 Ինդիանապոլիս | ![]() |
![]() |
![]() |
1989 Բուդապեշտ | ![]() |
![]() |
![]() |
1991 Սևիլիա | ![]() |
![]() |
![]() |
1993 Տորոնտո | ![]() |
![]() |
![]() |
1995 Բարսելոնա | ![]() |
![]() |
![]() |
1997 Փարիզ | ![]() |
![]() |
![]() |
1999 Մաեբասի | ![]() |
![]() |
![]() |
2001 Լիսաբոն | ![]() |
![]() |
![]() |
2003 Բիրմինգհեմ | ![]() |
![]() |
![]() |
2004 Բուդապեշտ | ![]() |
![]() |
![]() |
2006 Մոսկվա | ![]() |
![]() |
![]() |
2008 Վալենսիա | ![]() |
![]() |
![]() |
2010 Դոնա | ![]() |
![]() |
![]() |
2012 Իստանբուլ | ![]() |
![]() |
![]() |
2014 Սոպոտ | ![]() |
![]() |
![]() |
2016 Պորտլենդ | ![]() |
![]() |
![]() |
2018 Բիրմինգհեմ | ![]() |
![]() |
![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Техника прыжков в длину
- ↑ Крис Томлинсон. 2004 год. Видеозапись прыжка
- ↑ Chistyakova 7,52 RM Salto de Longitud Femenino (1988)
- ↑ Heike Drechsler 7,39 (+0,3), Zúrich 21-8-1985
- ↑ Long Jump BrianMac coaching(անգլ.)
- ↑ Техника прыжков в длину с разбега
- ↑ «The Unbelievable Moment» Coles Phinizy, Sports Illustrated, December 23, 1968(չաշխատող հղում)
- ↑ Игорь Тер-Ованесян «Восемь девяносто». Журнал «Юность»
- ↑ Олимпия — Колыбель Олимпийских Игр Archived 2009-02-02 at the Wayback Machine. ссылка проверена 5 января 2009
- ↑ «Hunt turns from food to medals» Sunday Times.(անգլ.) Archived 2007-03-11 at Archive.is ссылка проверена 5 января 2009
- ↑ Рекорды и перфокарты // «Советский спорт» : газета. — 1980. — № 174 (10093). — С. 4.
- ↑ Прыжок в историю
- ↑ Sport heroes
- ↑ http://www.iaaf.org/records/toplists/jumps/long-jump/outdoor/women/senior Long Jump - women - senior - outdoor - All time best, Accessed August 29, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- International Association of Athletics Federations (IAAF) — պաշտոնական կայք(անգլ.)
- World Masters Athletics(անգլ.) — официальный сайт
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հեռացատկ կատեգորիայում։ |
|