Մարզագնդեր

Մարզագնդեր (հանտելներ) - (գերմ.՝ Hantel) սպորտային մարզագործիքներ ծանրաբեռնման, մկանների ամրապնդման և օրգանիզմի ընդհանուր աշխատունակությանը նպաստող ֆիզիկական մարզանքներ իրականացնելու համար։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզագնդերը լինում են 2 տեսակի` ամբողջական և մասնակի։
Որպես կանոն դասական ամբողջական մարզագնդերն ունեն 2 գնդերի ձև, որոնք կենտրոնում միացվում են բռնակով՝ ձեռքով բռնելու համար։ Այսօր հանդիպում են ամբողջական մարզագնդեր, որոնք ունեն բռնակով միացված վեցանիստ հատվածակողմի ձև և հաճախ եզրահատված են։ Վեցանիստ ձևը մարզագնդերին թույլ չի տալիս սահել գետնով։
Մասնակի մարզագնդերը հաճախ ունենում են ոչ մեծ առանցքի տեսք, որի վրա երկու կողմից կախվում են փոխովի սկավառակների անհրաժեշտ քանակ և ամրացվում են ամրացուցիչով։ Մասնակի մարզագնդերի առանցքներն ունեն խորդուբորդություններ, որը մարզագնդերին թույլ չի տա սահել խոնավ ձեռքից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին Հունաստանում մարզագնդերը, որոնք կոչվում էին հալտերես (հուն․՝ ἁλτῆρες[1], ֆր.՝ haltère) օգտագործվում էին ոչ միայն ծանրություններ բարձրացման մրցումների ժամանակ[2][3], այլև երկարությամբ ցատքի համար։
Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնդկաստանում մարզագնդերն օգտագործվում են ուժային մարզման համար ավելի քան 1000 տարի։ Դրանց տիպիկ քաշը 4-10 ֆունտի սահմաներում է (1,81437-4,53592 կգ)[4]։ 19-րդ դարում հնդկական լախտ տարածված էին Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում[5][6]։
Հին Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին հռոմեական խճանկարների վրա հանդիպում ենք օրիորդների պատկերներ, որոնք մարզվում են մարզագնդերի միջոցով[7]։
Արևմտյան Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից ձևի մարզագնդերը տարածվեցին Անգլիայում Թյուդորների դինաստիայի ժամանակ, որտեղ դրանք օգտագործվում էին զվոնարյովա մարզման համար, այստեղից էլ ծագեց անգլիական անուն անգլ.՝ dumbbell, բառացի թարգմանությամբ` համր զանգ։
Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ մարզագնդերով վարժություններն օգտագործվում էին, որպես բուժիչ մարմնամարզության միջոց վնասվածքներից, վերքերից և վիրահատությունից հետո[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ἁλτῆρες, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus Digital Library
- ↑ Norman Gardiner, Athletics in the Ancient World, Dover, 2002, on Google books
- ↑ Bill Pearl, Getting Stronger: Weight Training for Sports, Shelter, 2005, on Google books
- ↑ http://ejmas.com/pt/ptart_dick_0101.htm Dick's Indian-Club Exercises, 1887
- ↑ http://ejmas.com/pt/ptart_lewis_1101.htm Exercises with Clubs, by Dio Lewis, M.D., 1862
- ↑ http://ejmas.com/pt/dandfclub.html Indian Club Exercises from Athletic Sports for Boys, by Dick and Fitzgerald, 1866
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-18-ին։ Վերցված է 2016-06-13
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-14-ին։ Վերցված է 2016-06-13