Ռոբերտ Էմմիյան
Ռոբերտ Էմմիյան ռուս.՝ Роберт Жирайрович Эммиян | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Գյումրի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | թեթևատլետ, track and field coach և սպորտային գործադիր |
Աշխատավայր | Հայաստանի Աթլետիկայի Ֆեդերացիա |
Պարգևներ և մրցանակներ | |
Robert Emmiyan Վիքիպահեստում |
Ռոբերտ Ժիրայրի Էմմիյան (փետրվարի 16, 1965[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր։
Էմմիյանի ռեկորդը 8.86 մետր է, որը մինչև այժմ Եվրոպայի մրցույթների ռեկորդ է։ Նա այդ ցատկը կատարել է Ծաղկաձորում, 1987 թ-ի մայիսին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]16 տարեկանում Ռոբերտ Էմմիյանը ցատկել է 7,77 մետր, ինչը իր տարիքային խմբի մեջ աշխարհի ռեկորդ է։ 1986 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը։ Հեռացատկի ԽՍՀՄ բազմակի (1981-1988), ԽՍՀՄ ժողովուրդների 9-րդ սպարտակիադայի (1986), Եվրոպայի առաջնությունների կրկնակի (1986, 1987) չեմպիոն, աշխարհի առաջնության 2-րդ մրցանակակիր (1987)։ Եվրոպայի ռեկորդակիր (8 մ 86 սմ, 1987)։
9 տարի որպես մարզիչ է աշխատել Կատարում, այնուհետև եղել է Կատարի Օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական։ 2010 թվականի ապրիլից Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է[2]։
1988 թվականի երկրաշարժից հետո Էմմիյանը տեղափոխվեց Ֆրանսիա և այժմ բնակվում է Փարիզում։ Ունի երկու դուստր՝ Ֆիոնան և Լորենը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էմմիյանի հետ հարցազրույց Ազգում։(չաշխատող հղում)