Jump to content

Իգոր Տեր-Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Տեր-Հովհաննիսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝թեթևատլետ և long jumper
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 19, 1938(1938-05-19)[1] (86 տարեկան)
Ծննդավայր՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կիև, ՈւԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ՝186 սանտիմետր
Քաշ՝78 կիլոգրամ

Իգոր Արամի Տեր-Հովհաննիսյան (մայիսի 19, 1938(1938-05-19)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային մարզիկ (հեռացատկորդ)։ Արամ Ավետիսի Տեր-Հովհաննիսյանի որդին։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960 թ.), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1980 թ.), մանկավարժական գիտությունների թեկնածու (1971 թ.)։

Ավարտել է Լվովի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը (1959 թ.)։ Հեռացատկի աշխարհի կրկնակի (1962 թ., 1967 թ.) ռեկորդակիր, Մելբուռնի, Հռոմի (3-րդ մրցանակ), Տոկիոյի (3-րդ մրցանակ) և Մեխիկոյի Օլիմպիական խաղերի մասնակից։ Հեռացատկի ԽՍՀՄ (12 անգամ) և Եվրոպայի 6-ակի չեմպիոն։ 11 անգամ բարելավել է ԽՍՀՄ հեռացատկի ռեկորդը (774 սմ-ից հասցրել 835-ի)։ Դասվում է թեթև աթլետիկայի պատմության 10 լավագույն ցատկորդների շարքում։

1972-1983 թվականներին աշխատել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեում, որպես թեթև աթլետիկայի մարզիչ, 1983 թվականից՝ թեթև աթլետիկայի ԽՍՀՄ հավաքական թիմերի գլխավոր մարզիչ։ Հեղինակ է մի շարք գրքերի և գիտական հոդվածների։

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 673
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Տեր-Հովհաննիսյան» հոդվածին։