Կարլ Լյուիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարլ Լյուիս
Save The World Awards 2009 show06 - Carl Lewis.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Ազգություն`աֆրոամերիկացի
Մասնագիտացում`long jumper, վազորդ, բանաստեղծ և թեթևատլետ
Երկիր`Flag of the United States.svg ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ`հուլիսի 1, 1961(1961-07-01)[1][2][3][…] (59 տարեկան)
Ծննդավայր`Բիրմինգհեմ

Ֆրեդերիկ Կարլտոն Կարլ Լյուիս, (անգլ.՝ Frederick Carlton "Carl" Lewis, հուլիսի 1, 1961(1961-07-01)[1][2][3][…], Բիրմինգհեմ), ամերիկացի թեթևաթլետ, կարճ տարածության վազքի և հեռացատկի Օլիմպիական խաղերի իննակի և աշխարհի առաջնության ութակի չեմպիոն, եղել է այն եզակի մարզիկներից մեկը, որը կարողացել է 4 Օլիմպիական խաղերում նույն մարզաձևից անընդմեջ նվաճել ոսկի մեդալ (1984, 1988, 1992 և 1996 թվականներ, հեռացատկ)։

3 անգամ անընդմեջ՝ 1982, 1983 և 1984 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն թեթևաթլետ։ Հեռացատկ մարզաձևում 7 անգամ՝ 1981—1985 և 1988, 1992 թվականներին և կարճ տարածության վազք (200 մետր) մարզաձևում 3 անգամ՝ (1983, 1984, 1987) թվականներին ցուցաբերել է աշխարհի լավագույն արդյունքը։

Աստուրիայի արքայադստեր մրցանակի դափնեկիր է (1996)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականին Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում։ Նախնական շրջանում Լյուիսի մարզիչը եղել է հայրը, որը նաև մարզում էր այլ մարզիկների։ Ծնողները աշխատել են տեղի աթլետիկայի ակումբում, մայրը եղել է մարզիկ, հանդես է եկել Պանամերիկյան խաղերում, եղբայրը՝ Քլիվլենդը եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[4], իսկ քույրը՝ Քերոլին պրոֆեսիոնալ հեռացատկորդ, 1983 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր[5]։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ

Լյուիսը եզակի է նրանով, որ 4 Օլիմպիական խաղերում նա ներկայացրել է 10 համար և նվաճել 9 ոսկե և մեկ արծաթե մեդալ: Օլիմպիական խաղերում կարճ տարածության վազքից (200 մետր) նա է զիջել է միայն Ջո Դելոուչին, որը 1988 թվականի Սեուլի օլիմպիական խաղերում գրանցել է ռեկորդ՝ 19,75 վայրկյան, իսկ Լյուիսը երկրորդն էր՝ 19,79 վայրկյան։ Դա Դելոուչիի կարիերայի միակ օլիմպիական մրցաշարն էր։

Սեուլում 100 մետրանոց վազքում Լյուսը զիջել է կանադացի Բեն Ջոնսոնին, սակայն վերջինս հետագայում որակաազրկվել է և ոսկի մեդալին արժանացել է Լյուիսը։ Սեուլում Լյուիսը ԱՄՆ հավաքականի կազմում պետք է մասնակցեր 4×100 վազքամրցույթին, սակայն նախնական մրցումների փուլում թիմը որակազրկվել է և ե դուրս չի եկեել եզրափակիչ։

1991 թվականի աշխարհի գավաթի առաջնության ժամանակ Լյուիսը ցուցաբերել է հեռացատկի բացառիկ ցուցանիշ՝ 8,83, 8,91, 8,87, 8,84 մ և գերազանցել դրանից առաջվա լավագույն ռեկորդին, որը գրանցվել էր 1968 թվականին Մեխիկոյում՝ Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ, ռեկորդը պատկանում էր ամերիկացի լեգենդար հեռացատկորդ Ռոբերտ Բիմոնին, որը ռեկորդ էր գրանցել՝ նախորդ ռեկորդից 55 սմ ավել ցատկելով[6]։ Սակայն թռիչքի ժամանակ թեքումը փոքր-ինչ գերազանցել է թույլատրելի սահմանը և մրցավարները չեն հաշվել Լյուիսի թռիչքը։ Մրցաշարի հաղթող է ճանաչվել ամերիկացի հեռացատկորդ Մայք Պաուելը, գրանցելով նոր ռեկորդ՝ 8,95 մ[7]։

1996 թվականին Ատլանտայի օլիմպիական խաղերում Լյուսը մասնակցել է հեռացատկ մարզաձևին և ճանաչվել հաղթող։ 1997 թվականին նա ավարտել է իր մարզական կարիերան։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979 թվականին ԽՍՀՄ ազգերի Սպարտակիադայի ժամանակ Լյուիսը 803 սմ արդյունքով գրավել է 3-րդ տեղը
  • Ֆորմուլա 1-ի աշխարհի քառակի չեմպիոն Լյուիս Կարլ Դեվիդսոն Համիլթոնը կրում է Լյուս Կարլսոնի անունը
  • 1990 թվականից դարձել է վեգաններ[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  4. «Google Переводчик»։ translate.google.com։ Վերցված է 2020-06-23 
  5. «Long Jump Series Result | 1st IAAF World Championships in Athletics»։ www.worldathletics.org։ Վերցված է 2020-06-23 
  6. Ալբերտ Միքայելյան, Մարզաշխարհի հարյուր գերաստղեր, Երևան, «ՎՄՊ-Պրինտ», 2008, էջ 12։
  7. Несостоявшиеся достижения: рекорды, которых не было
  8. vegsource.com https://vegsource.com/articles/lewis_intro.htm։ Վերցված է 2020-06-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեկորդներ
Նախորդող՝
Լերոյ Բարրելլ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
100 մետր վազքի համաշխարհային ռեկորդ
Symbol support vote.svg Կողմ — հուլիսի 6, 1994
Հաջորդող՝
Լերոյ Բարրելլ Ամերիկայի Միացյալ Նահանգներ