Մարաթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մարաթոն
Μαραθώνας
Ac.marathon.jpg
Կոորդինատներ: 38°9′18″ հս․ լ. 23°57′49″ ավ. ե. / 38.15500° հս․. լ. 23.96361° ավ. ե. / 38.15500; 23.96361
Երկիր Հունաստան Հունաստան
Մակերես 97,06 կմ²
ԲԾՄ 28 մ
Բնակչություն 8 882 մարդ
Խտություն 92 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ 22940
Ավտոմոբիլային կոդ YX, YY, ZX, ZY
Պաշտոնական կայք marathon.gr
##Մարաթոն (Հունաստան)
Red pog.png

Մարաթոն (Μαραθών), բնակավայր Հունաստանում, Ատտիկայի համանուն հարթավայրում՝ Աթենքից 40 Կմ հյուսիս-արևելք։ Մարաթոնի մոտ մ. թ. ա. 490 թվի սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել հույն-պարսկական պատերազմների առաջին խոշոր ճակատամարտը։ Հունական զորքը (շուրջ 10 հազար հոպլիտներ՝ ծանրազեն հետևակը) Միլտիադեսի հրամանատարությամբ պարտության է մատնել պարսկական զորքը (մոտ 20 հազար նետաձիգներ ու հեծելազորայիններ)՝ Դատիսի գլխավորությամբ։ Պարսիկները դիմել են փախուստի՝ թողնելով 6400 սպանված, հույներից սպանվել է 192 մարդ։ Մարաթոնի մոտ հույների հաղթանակը բարոյական մեծ նշանակություն է ունեցել հույն-պարսկական պատերազմների ամբողջ ընթացքի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 296 CC-BY-SA-icon-80x15.png