Jump to content

Գեորգիոս I (Հունաստանի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգիոս I
Զինվորական կոչումգեներալ
Ծնվել է՝դեկտեմբերի 24, 1845(1845-12-24)[1][2][3][…]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա[4]
Մահացել է՝մարտի 18, 1913(1913-03-18)[5][6][1][…] (67 տարեկան) մարդասպանություն
Վախճանի վայրՍալոնիկ, Հունաստան[4]
Tatoi Royal Cemetery
ԵրկիրԴանիա և  Հունաստան
ՏոհմԳլյուքսբուրգներ, House of Glücksburg (Denmark)? և Գլյուքսբուրգների տոհմ (Հունաստան)
միապետ
ՀայրՔրիստիան IX
ՄայրԼուիզա Հեսսեն Կասելացի
ԵրեխաներԿոնստանտինոս I, Գեորգիոս, Հունաստանի և Դանիայի արքայազն, Ալեքսանդրա Գեորգիեվնա, Նիկոլաոս, Հունաստանի և Դանիայի արքայազն, Մարիա Գեորգիեվնա, Անդրեաս, Հունաստանի և Դանիայի արքայազն, Խրիստոֆորո, Հունաստանի և Դանիայի արքայազն և Princess Olga of Greece and Denmark?[5]
Հավատքլյութերականություն
Պարգևներ
Թագավորական վիկտորիանական շքանշան Կապիչի շքանշան Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Ոսկե գեղմի շքանշան Ոսկե գեղմի շքանշանի ասպետ Սև արծվի շքանշան Փրկիչի շքանշան Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Սուրբ Օլաֆի շքանշան Cross of Naval Merit Սերովբեների արքայական շքանշան Փղի շքանշան Դանեբրոգ շքանշան Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան Սրբեր Մավրիկիոսի և Ղազարի շքանշան Վանդի թագի շքանշան և Թագավորական վիկտորիանական շղթա
ՍտորագրությունИзображение автографа

Գեորգիոս I (հուն․՝ Γεώργιος Αʹ, դեկտեմբերի 24, 1845(1845-12-24)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[4] - մարտի 18, 1913(1913-03-18)[5][6][1][…], Սալոնիկ, Հունաստան[4]), հելլենների թագավոր (հունարեն՝ Βασιλεύς των Ελλήνων) 1863-1913 թվականներին, Օտտոն I թագավորի հետնորդը 1862 թվականի Հունաստանի հանրաքվեի արդյունքներով, հունական Գլյուկսբուրգների դինաստիայի հիմնադիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիայի թագավոր Քրիստիան IX-ի երկրորդ որդին է։ Ծնունդով դանիական արքայազնը կրում է Քրիստիան-Վիլհելմ-Ֆերդինանդ-Ադոլֆ-Ջորջ Շլեզվիգ-Գոլշթեյն-Զոնդերբուրգ-Գլյուկսբուրգացի անունը։ 1863 թվականի մարտի 30-ին 17 տարեկան հասակում նշանակվել է հունական գահին՝ հավաքելով 241 202 ձայնից ընդամենը 6-ը և զբաղեցրել 18-րդ տեղը[7] (մնացած թեկնածուները, որոնք հավաքել էին ավելի շատ ձայներ, տարբեր պատճառներով հրաժարվել են ղեկավարել երկիրը)։

Թագավորը համակրանք ուներ ապագա Անտանտի երկրների հանդեպ։ Հունական թագավորական ընտանիքը բարեկամական սերտ հարաբերությունների մեջ էր գտնվում բրիտանական և ռուսական դինաստիաների հետ։ Գեորգիոս I-ի հարազատ քույրերն էին Մեծ Բրիտանիայի թագուհի Ալեքսանդրան, Էդուարդ VII-ի կինը և Ջորջ V-ի մայրը, ինչպես նաև ռուսական կայսրուհի Մարիա Ֆյոդորովնան, Ալեքսանդր III-ի կինը և Նիկոլայ II-ի մայրը։ Ջորջ I-ը ամուսնացած էր Ալեքսանդր II-ի զարմուհու՝ Օլգա Կոնստանտինովնայի հետ։ Թագավորական ընտանիքն ուներ հինգ որդի և երկու դուստր։ Թագավորի զավակներից երեքը՝ Ալեքսանդրան, Նիկոլայը և Մարիան, նույնպես ամուսնացած էին Ռոմանովների ընտանիքի ներկայացուցիչների հետ։ Ամուսնություններն ամրապնդել են Հունաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունները։

1912-1913 թվականներին Առաջին Բալկանյան պատերազմի արդյունքում Հունաստանի տարածքը Թուրքիայի եվրոպական տիրությունների հաշվին կրկնակի անգամ ընդարձակվել է, ինչի արդյունքում Հունաստանը ստեղծել է այսպես կոչվող «մեծ գաղափարը»՝ Բյուզանդական կայսրության փաստացիորեն վերականգնում և թուրքերի արտաքսում ոչ միայն Եվրոպայից, այլ նաև Կոնստանդնուպոլսից և Փոքր Ասիայի որոշ հատվածից։

1867 թվականի մայիսի 4-ից եղել է ռուսական բանակի Նևսկի գնդի հրամանատար։

Գեորգիոս I թագավորը գնդակահարվել է 1913 թվականի մարտի 13-ին Սալոնիկում Թուրքիայի դեմ մղվող ռազմական գործողությունների ժամանակ անիշխանական Ալեքսանդրոս Սխինասի կողմից։ Մարտի 25-ին նրա մարմինը Սալոնիկից տեղափոխվել է Աթենք, որտեղ ապրիլի 3-ին տեղի է ունեցել նրա հոգեհանգստի արարողությունը[8]։

Գեորգիոս I-ի երկար և հաջողակ թագավորումը նախաբան է հանդիսացել հետագա անկայուն ժամանակաշրջանի, մշտական պատերազմների և հեղաշրջումների համար, որոնք հետապնդում էին Հունաստանը ավելի քան 60 տարի։

1867 թվականին Գեորգիոս թագավորն ամուսնացել է Օլգա Կոնստանտինովնայի հետ (1851-1926), որը Մեծն Իշխան Կոնստանտին Նիկոլաևիչի դուստրն էր։

Գեորգիոս I-ը, Օլգա Կոնստանտինովնան և նրանց ավագ զավակները

Զավակներ՝

  • Կոնստանտին I (1868-1923) – Հունաստանի թագավոր (1913-1917, 1920-1922), ամուսնացել է արքայադուստր Սոֆիա Պրուսիացու հետ, ունեցել են երեք որդի և երեք դուստր։
  • Գեորգիոս (1869-1957) – Կորֆուի կոմս, ամուսնացել է արքայադուստր Մարիա Բոնապարտի հետ, ունեցել են մեկ որդի և մեկ դուստր։
  • Ալեքսանդրա (1870-1891) – Մեծն իշխան Պողոս Ալեքսանդրի կինը, ունեցել են մեկ որդի և մեկ դուստր։
  • Նիկոլայ (1872-1938) – ամուսնացել է Մեծն իշխանուհի Ելենա Վլադիմիրովնայի հետ, ունեցել է երեք դուստր։
  • Մարիա (1876-1940) – Մեծն իշխան Ջորջի Միխայլովիչի կինը, ունեցել են երկու դուստր։
  • Օլգա (1880) – մահացել է մանուկ հասակում։
  • Անդրեյ (1882-1944) – ամուսնացել է արքայադուստր Ալիսա Բատենբերգի հետ, ունեցել են չորս դուստր և մեկ որդի։
  • Քրիստոփոր (1888-1940) – առաջին կինը ամերիկացի ժառանգորդ Նենսի Ստյուարտն էր, երկրորդ կինը՝ ֆրանսիացի արքայադուստր Ֆրանսուազա Օրլեանցին, ունեցել են մեկ որդի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Dansk Biografisk Lexikon (դան.)
  2. 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #102300186 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Lundy D. R. The Peerage
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. In 1862, a Danish prince with only 0.00002% of the vote was elected King Արխիվացված 2015-02-14 Wayback Machine (անգլ.)
  8. «Правительственный вестник». 21 марта (3 апреля) 1913, № 65, стр. 4.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • John Campbell et Philip Sherrard, Modern Greece, Ernest Benn, Londres, 1968. ISBN 0-510-37951-6.
  • Walter Christmas, King George of Greece, Adamant Media Corporation, Londres, 2001. ISBN 1-4021-7527-2.
  • Richard Clogg, A Short History of Modern Greece, University Press, Cambridge, 1979. ISBN 0-521-32837-3.
  • Edward S. Forster, A Short History of Modern Greece 1821—1956, 3rd edition, Methuen and Co, Londres, 1958.
  • Michel de Grèce et Henri d’Orléans, Mon album de famille, Perrin, Paris, 1996. ISBN 2-262-01237-7.
  • John Van der Kiste, Kings of the Hellenes, Sutton Publishing, 1994.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգիոս I (Հունաստանի թագավոր)» հոդվածին։