Պառլամենտարիզմ
Պառլամենտարիզմ, պետական համակարգ, սահմանափակում է օրենսդիր և գործադիր իշխանությունների գործառույթները։ Պետության կողմից հասարակության կառավարման հստակ համակարգ, որը բնութագրվում է օրենսդիր և գործադիր իշխանությունների տարանջատմամբ, որտեղ պառլամենտն ունի քաղաքական և գաղափարական էական դեր։ Պառլամենտը չի կարող գոյատևել առանց պառլամենտարիզմի։ Պառլամենտարիզմի կարևորագույն տարրերն են՝ իշխանությունների բաժանումը ճյուղերի, օրինականությունը, ներկայացուցչությունը։ Պառլամենտարիզմի համար իշխանության բարձրագույն կրողը ընտրովի մարմինն է, որին տրված է նորմատիվ որոշումներ՝ օրենքներ ընդունելու լիազորությունը։ Պառլամենտարիզմը ընդլայնվում և զարգանում է միայն պառլամենտի հստակ գործունեության արդյունքում՝ ժողովրդավարության պայմաններում, երբ երկրում համաչափ, սահմանադրական հավասարակշռության և հակակշիռների հիման վրա գործում են իշխանությունները՝ իրենց լիազորությունների տիրույթում։ Ժամանակակից պայմաններում պառլամետարիզմը կարող է լինել խորհրդարանական հանրապետություններում և խորհրդարանական միապետություններում։ Այս համակարգի քաղաքական ձևավորման համար հիմք է հանդիսանում երկկուսակցական կայուն քաղաքական համակարգի գոյությունը։
Պառլամենտարիզմը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում պառլամենտի և պառլամենտարիզմի զարգացման պատմությունը կարելի է բաժանել 7 փուլի
- Առաջին փուլ՝ վերաբերում է մինչև Առաջին Հանրապետության ստեղծման ժամանակաշրջանին, որը պառլամենտարիզմի ներկայացուցչական մարմինների կայացման համար անհրաժեշտ փորձի ու իրավական գիտելիքների կուտակման փուլ էր։
- Երկրոորդ փուլ՝ կապվում է Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման և դրա կենսագրության հետ։
- Երրորդ փուլ՝ վերաբերում է Խորհրդային Հայաստանի պառլամենտի գոյությանը։ Այստեղ պառլամենտարիզմի մասին կարելի է խոսել մեծ վերապահումով, քանի որ Հայաստանը Խորհրդային Միության կազմում գործող ոչ անկախ երկիր էր, որտեղ իշխում էին խորհրդային օրենքները։ Այս Փուլը կարելի է բաժանել երկու մասի՝ 1.1920-1988 թվականը՝ մինչև ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման սկիզբը. 2.1988-1991 թվականը՝ անկախության ձեռքբերումը։
- Չորրորդ փուլ՝ անկախ պետականության կայացման, խորհրդային օրենքների հիման վրա ընտրված պառլամենտի հիման վրա իշխանությունների տարանջատման և պետական իշխանության մարմինների լինելիության, նոր օրենսդրության մշակման ժամանակաշրջան։
- Հինգերորդ փուլ՝ 1995 թվական՝ Սահմանադրության ընդունում և հետսահմանադրական ժամանակաշրջան։
- Վեցերորդ փուլ՝ 2001 թվականից սկսած սահմանադրական բարեփոխումների և Եվրախորհրդին անդամակցելու ու նրա պահանջների կատարման ժամանակաշրջան։
- Յոթերորդ փուլ՝ սկիզբը 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեն, որի արդյունքում կատարվեցին սահմանադրական փոփոխություններ։ Բացվեց նոր հեռանկար պառլամենտի տեղի ու դերի բարձրացման և պառմալենտարիզմի զարգացման համար։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հ. Հակոբյան, Պառլամենտը և պառլամենտարիզմը Հայաստանում, Երևան, 2007