Գլյուքսբուրգ ամրոց
Գլյուքսբուրգ ամրոց դանիերեն` Lyksborg Slot | |
---|---|
![]() Գլյուքսբուրգ ամրոցի հարավային ճակատ | |
Տեսակ | շատո, water castle? և թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() ![]() |
Վայր | Գլյուքսբուրգ |
Հասցե | Schloss, 24960 Glücksburg[2] |
Ճարտարապետական ոճ | Վերածննդի ճարտարապետություն |
Սեփականատեր | Շլեզվիգ Հոլշտայն Զոնդերբուրգ Գյլուքսբուրգ արքայատոհմ |
Օգտագործվում է | թանգարան |
Կառուցման սկիզբ | 1582 |
Առաջին հիշատակում | 1192 |
Հիմնադրված է | 1583 |
Ճարտարապետ | Նիկոլաուս Կարիես |
Կառուցման ավարտ | 1587 |
Պատվիրող | Հանս II կրտսեր |
Կարգավիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Գլյուքսբուրգ ամրոց (դանիերեն` Lyksborg Slot, Լյուքսբորգ շլոթ), Գլյուքսբուրգների դինաստիայի ընտանեկան բնակավայր։ Գտնվում է դանիական սահմանի մոտակայքում, Գերմանիայի ամենահյուսիսում, Գլյուքսբուրգ քաղաքում,Ֆլենսբուրգից 11 կմ հեռավորության վրա։
Ամրոցը լճի մեջ է, լճի մակերեսից 2,5 մետր բարձրություն ունեցող հիմքի վրա։ Կառուցել է նրա նախագծող ճարտարապետ Նիկոլաուս Կերիեսը (անգլ.՝ Nikolaus Karies) Հանս II կրտսերի հրամանով[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցի պատմությունը սկսվել է 1192 թվականին Շլեզվիգի Սուրբ Միքայել կրկնակի վանական համալիրից, որը անբարոյականության և հարբեցողության հեղինակություն էր վայելում։ Շլեզվիգի եպիսկոպոսը վանկաններին տեղափոխել է։ Միանձնուհիներն այնտեղ մնալով հիմնել են Սուրբ Հովհաննես վանքը, իսկ վանականները տեղափոխվել են Լանգսի լճի ափ և հիմնել են Գուլդենհոլմ աբայությունը (գերմաներեն՝ Güldenholm): Սակայն այս տեղափոխությունը նպատակին չի ծառայել և վանականներին նորից տեղափոխել են մեկ այլ վայր՝ Մունկբրարուպ։ Սա համընկել է Դանիայում ցիստերցիանական կանոնների խստացման հետ։ 1209-1210 թվականներին հիմնվել է նոր՝ Ռայդ Քլասթեր (դանիերեն Ryd Kloster) ցիստերցիանական աբբայությունը (անգլ.՝ Cistercians )[4], այսօրվա Գլյուքսբուրգ ամրոցի տեղում։ Լքված շենքերն անմխիթար վիճակում են եղել, երբ Հանս II կրտսերի՝ Շլեզվիգ Հոլշտայն Զոնդերբուրգի առաջին դուքսի (անգլ.՝ John II, Duke of Schleswig-Holstein-Sonderburg) հրամանով քարերը քանդվել են և այդ քարերով կրկին կառուցվել է ամրոց։ Ամրոցի շինարարությունը սկսվել է 1582 թվականին և ավարտվել է ընդամենը հինգ տարում[5]։
2005 թվականի պեղումների ժամանակ լճի հատակում հայտնաբերել են վանական համալիրի հիմքերը, գերեզմաններ և համալիրի գոյության բազմաթիվ վկայություններ[6]։
Գլյուքսբուրգների ժառանգական սեփականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի քանի հարյուրամյակ շարունակ ամրոցը պատկանել է Շլեզվիգ Հոլշտայնի դուքսերին։ XIX դարի կեսերին եղել է դանիական թագավոր Քրիստիան IX -ի տիրապետության տակ։ Ամրոցը Գլյուքսբուրգների ժառանգական սեփականությունն է։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս Գլյուքսբուրգ ամրոցում թանգարան է գործում, ինչպես նաև լինում են համերգներ, հարսանիքներ և այլ միջոցառումներ[7]։
Ամրոցի պատվիրատու՝ Հանս II կրտսեր, 16-րդ դար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.schloss-gluecksburg.de/kontakt
- ↑ Rudolf Jaeger: Karies, Nikolaus. in: Schleswig-Holsteinisches Biographisches Lexikon. Band 1. Karl Wachholtz Verlag, Neumünster 1970, S. 174–175 (գերմաներեն)
- ↑ Ցիստերցիանականների պաշտոնական կայք
- ↑ Johann Herzog von Schleswig-Holstein-Sonderburg
- ↑ Abendblatt.de: 2005 թվականի երկրաբանական հետազոտությունների զեկույց (գերմ.)
- ↑ «WELCOME TO SCHLOSS GLÜCKSBURG»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Замок Глюксбург - был летней резиденцией датских королей (ռուս.)
- Historische Gesellschaft Glücksburg (Գլյուքսբուրգ պատմագիտական ընկերություն) (գերմ.)
- Klöster in Schleswig-Holstein (գերմ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գլյուքսբուրգ ամրոց կատեգորիայում։ |
|