Գեորգ V
Գեորգ V ( ծնված Գեորգ Ֆրեդերիկ Էռնեստ Ալբերտ, անգլ.՝ George Frederick Ernest Albert հունիսի 3, 1865[1][2][3][…], Մալբորո հաուս, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 20, 1936[1][2][3][…], Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), 1910 թվականի մայիսի 6-ից մինչև մահը Բրիտանական կայսրության և Հնդկաստանի կայսր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի այնուհետև Միացյալ Թագավորության արքա։ Վինձորների դինաստիայի առաջին միապետը։
Ծնվել է 1865 թվականի հունիսի 3-ին Լոնդոնում։ Էդուարդ VII-ի և Ալեքսանդրա Դանիացու որդին։ Տասներկու տարեկան հասակից ծառայության է անցել Արքայական նավատորմում։ 1910 թվականի մայիսի 6-ին թագադրվելուց հետո լքել է նավատորմը։ Ամուսնացած է եղել Մարիա Տեքսացու հետ։ Գահակալել է երկրի համար ծանր Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և իր կնոջ հետ բազմաթիվ անգամներ այցելել է ռազմաճակատ։ Թշնամական գերմանական ժառանգությունից իր ընտանիքի ազգանունը մաքրելու նպատակով Սաքսեն-Կոբուրգ-Գոտյան դինաստիայից անցում է կատարել Վինձորների դինաստիա։ Գեորգ V-ն է սկիզբ դրել Սուրբծննդյան Արքայական շնորհավորանքների հեռարձակումների ավանդույթին, 1923 և 1926 թվականներին Գեորգ V-ի գլխավորած Կայսրական վեհաժողովները համապատասխանաբար ընդունել են դոմինիոնների մետրոպոլիայից անկախ արտաքին քաղաքականություն վարելու իրավունքը և դոմինիոններին Բրիտանական կայսրության կազմում գտնվող, մեկը մյուսի ենթակայության տակ չգտնվող, հավասար կարգավիճակ ունեցող ինքնավար համայնքներ լինելը[12]: Դրա արդյունքում փաստացի փլուզվեց «Երկրորդ կայսրությունը», իսկ հետագայում սկսեց գործածվել «Ազգերի բրիտանական համագործակցություն» տերմինը։ Իռլանդիան շարունակեց Բրիտանական կայսրությունից օտարանալու քաղաքականությունը և 1937 թվականին ընդունելով իրեն անկախ հանրապետություն հռչակող` սահմանադրությունը։ Գեորգ V-ը նաև հայտնի եղել ֆիլատելիայի նկատմամբ ունեցած սիրով։ Գեորգ V-ը կառավարել է քսանհինգ տարի, ութ ամիս, հիսուն օր: Շատ քաղաքացիներ նրան համարում էին լավ արքա։ Նա վախճանվել է 1936 թվականի հունվարի 20-ին յոթանասուն տարեկան հասակում։ Նրան հաջորդել է ավագ որդին` Էդուարդ VIII-ը, իսկ վերջինիս հրաժարականից հետո երկրորդ որդին Գեորգ VI-ը` ներկայիս միապետ Եղիսաբեթ I-ի հայրը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.telegraph.co.uk/culture/donotmigrate/3595391/Without-Waugh-there-would-be-no-adventure.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.telegraph.co.uk/news/1475420/A-Royal-servant-and-adventurer.html
- ↑ https://web.archive.org/web/20080210110244/http://www.stgeorges-windsor.org/history/hist_burials_date.asp
- ↑ 7,0 7,1 7,2 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ http://www.bbc.co.uk/news/uk-11722352
- ↑ http://www.bbc.co.uk/programmes/p0168wfs
- ↑ http://www.nytimes.com/2007/12/25/world/europe/25queen.html
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Kindred Britain
- ↑ The Twentieth Century / J. Brown, R. Louis. — 2001. — P. 69.
|