Բրեմենի ռատուշա
![]() | |
Տեսակ | քաղաքապետարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Միտտե[1] |
Ճարտարապետական ոճ | Վերածննդի ճարտարապետություն |
Մասն է | Bremen Town Hall (Ensemble)? և Town Hall and Roland on the Marketplace of Bremen? |
Հիմնադրված է | 1400 |
Ժառանգության կարգավիճակ | Protected cultural heritage monument in Bremen (state)? |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Բրեմենի ռատուշա (գերմ.՝ Bremer Rathaus), գոթական նշանավոր կառույց Գերմանիայի Բրեմեն քաղաքում, այսպես կոչված «վեզերյան վերածննդի» (Վեզեր գետի անունից) ամենավառ օրինակներից մեկը: 2004 թվականի հուլիսին քաղաքի մեկ այլ խորհրդանիշի՝ Ռոլանդի արձանի հետ ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Ռատուշայի շենքը սենատի նստավայրն է. այստեղ են գտնվում Սենատի նախագահի և հանզայական ազատ քաղաք Բրեմենի բուրգոմիստրի (քաղաքապետ) աշխատասենյակները:
Բրեմենի ռատուշան գտնվում է Հին քաղաքի կենտրոնում: Նրա դիմաց է գտնվում Շյութինգը, իսկ անմիջապես շենքի առաջ Ռոլանդի արձանն է: Ռատուշայի աջ կողմում են տեղակայված Բրեմենի տաճարը, Բիսմարկ արձանը և քաղաքային խորհրդարանի ժամանակակից շենքը:
Ռատուշայի ձախ կողմում Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցին է: Կառույցի արևմտյան պատի մոտ տեղադրված է Գերհարդ Մարքսի հեղինակած Բրեմենյան երաժիշտների քանդակը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1400-ական թվականներին օրավուր ծաղկող Բրեմեն քաղաքի իշխանությունները ռատուշայի շենքի կառուցման որոշում են ընդունել: Գոթական երկհարկ շինությունը՝ Վերին և Ներքին մեծ սրահներով, կառուցվել է 1405-1410 թվականներին: Շենքի հյուսիսային մասում եղել են առանձին սենյակներ: Ռատուշայի նոր շենքի հետ Շուկայի հրապարակում հայտնվել են կայսեր և յոթ կուրֆյուրստների քանդակները, իսկ ռատուշայի արևելյան ու արևմտյան պատերի մոտ՝ մարգարեների ու իմաստունների քանդակները: Աշտարակի ատամնավոր աշտարակը և պաշտպանական բաց սրահը չեն պահպանվել:
1600 թվականին Բրեմենի սենատը հաշվարկել է, որ գոթական ռատուշայի համեստ արտաքինը չի համապատասխանում ներկայացուցչական պահանջներին, և որոշում է ընդունել այն վերակառուցելու մասին, որն իրականացվել է վեզերյան վերածննդի ոճով 1608-1612 թվականներին: Նախագծի հեղինակն է եղել բրեմենցի ճարտարապետ Լյուդեր ֆոն Բենտհայմը: Շինության պատուհանները մեծացվել են, իսկ շինության միջին հատվածը՝ քանդվել: Վերակառուցման արդյունքում շենքում հայտնվել է ապակյա էրկե՝ պսակված ֆլամանդական ճակատամասով: Ռատուշայի՝ վեզերյան վերածննդի ոճով ճակատամասը զարդարված է բազմաթիվ բարձրաքանդակներով և մարդկանց, հրեշտակների ու հեքիաթային կենդանիների քանդակներով: Ճակատամասի դեկորատիվ տարրերը ստեղծվել են վերածննդի շրջանի նեդերլանդցի վարպետների՝ Հանս Վրեդեման դե Վրիսի, Հենդրիկ Գոլցիուսի և Յակոբ Ֆլորիսի նախագծերով:
Ժամանակի հետ շենքին կից ի հայտ են եկել տարբեր կառույցներ: 1909-1913 թվականներին հին շենքի մոտ կառուցվել է Նոր ռատուշան՝ նեովերածննդի ոճի պղնձե տանիքով:
Շնորհիվ բրեմենցիների անձնազոհության՝ Բրեմենի ռատուշայի շենքն ամբողջովին պահպանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծությունների ժամանակ այն դեպքում, երբ քաղաքի շինությունների 60 %-ն ավերվել է: Պատմական շենքի վերջին վերականորոգումն իրականացվել է 2003 թվականին:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևմտյան ճակատամասը Բրեմենյան երաժիշտների հետ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 archINFORM — 1994.
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Horst Adamietz: Herz einer Stadt — Das Rathaus in Bremen, Hauschild-Verlag, Bremen, 1970
- Werner Kloos: Bremer Lexikon, Hauschild-Verlag, Bremen, 1980, ISBN 3-920699-31-9
- Konrad Elmshäuser: Der erste Roland und das erste Rathaus von Bremen, in: Bremisches Jahrbuch 84 (2005) 9-45 ISSN 0341-9622
- Herbert Schwarzwälder: Das Große Bremen-Lexikon. Edition Temmen, 2003, ISBN 3-86108-693-X
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բրեմենի ռատուշա կատեգորիայում։ |
|