Աննա Զեգերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Աննա Զեգերս
գերմ.՝ Anna Seghers
Anna Seghers (Bundesarchiv-Bild 183-F0114-0204-003) – retouched by Carschten.jpg
Ծննդյան անուն գերմ.՝ Netty Reiling
Ծնվել է նոյեմբերի 19, 1900({{padleft:1900|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:19|2|0}})[1][2][3][4][5][6][7]
Ծննդավայր Մայնց, Գերմանական կայսրություն[2][1]
Վախճանվել է հունիսի 1, 1983({{padleft:1983|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:1|2|0}})[1][3][4][5][6][7] (82 տարեկանում)
Վախճանի վայր Արևելյան Բեռլին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն[1]
Մասնագիտություն գրող և վիպասան
Լեզու գերմաներեն[8]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Flag of East Germany.svg Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն
Կրթություն Հայդելբերգի համալսարան և Կյոլնի համալսարան
Ժանրեր վեպ
Ուշագրավ աշխատանքներ The Seventh Cross
Անդամակցություն ԳԴՀ Արվեստների ակադեմիա
Կուսակցություն Գերմանիայի կոմունիստական կուսակցություն և Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն
Պարգևներ Բեռլինի պատվավոր քաղաքացի Կառլ Մարքսի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» ոսկե շքանշան ԳԴՀ ազգային մրցանակ «Ժողովրդների բարեկամության աստղ» շքանշան Յոհանես Ռ. Բեխերի մեդալ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կլեյստի մրցանակ Lenin Peace Prize և Hero of Labour
Ամուսին Յոհան Լորենց Շմիդտ
Զավակներ Պիեր Ռադվանյի
Կայք anna-seghers.de
Anna Seghers Վիքիպահեստում

Աննա Զեգերս (գերմ.՝ Anna Seghers, իսկական անուն-ազգանունը՝ Նեթի Ռադվանի (Netty Radványi), ի ծնե ազգանունը՝ Ռեյլինգ (գերմ.՝ Reiling), 19 նոյեմբերի, 1900, Մայնց - 1 հունիսի, 1983, Բեռլին), գերմանացի գրող (ԳԴՀ)։ 1928 թվականից Գերմանիայի կոմկուսի, 1947 թվականից՝ ԳՄՍԿ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Քյոլնի և Հայդելբերգի համալսարաններում։ 1933-1947 թվականներին ևղել է տարագրության մեջ (Ֆրանսիա, Մեքսիկա)։ Աննա Զեգերսի անդրանիկ ստեղծագործությունները՝ «Կնորսների ապստամբությունը» (1928), «Ուղեկիցները» (1932), նվիրված են տարբեր երկրների կոմունիստների հեղափոխական պայքարին։ «Գնահատված գլուխը» (1933) վիպակում և «Ազատագրում» (1937) վեպում նկարագրված է գյուղացիների ու բանվորների կյանքը ֆաշիստների իշխանության գլուխ անցնելու նախօրեին, «Յոթերորդ խաչը» (1942, անգլ․, 1946, գերմ․) վեպում, որը պատկերում է կոմունիստի փախուստը համակենտրոնացման ճամբարից, արտացոլված է Գերմանիայի հայրենասերների անկոտրում հավատը գերմանական ժողովրդի ապագայի նկատմամբ։ «Մեռածները երիտասարդ են մնում» (1949, հայ․ հրտ․ 1954) վեպում տրված է հասարակական տարբեր խավերի գերմանացիների ճակատագիրը։ «Որոշում» (1959) և «Վստահություն» (1968) վեպ-հերոսապատումներում հեղինակը դնում է սուր հարցեր, որոնց ծնունդ է տվել Գերմանիայի բաժանումը երկու մասի։ Զեգերսը սոցիալիստական ռեալիզմի վարպետներից է։ Նրա արձակին հատուկ է հոգեբանական վերլուծության արվեստը, բարոյական հարցադրումների խորությունը։ Նա խաղաղության համաշխարհային խորհրդի, լենինյան միջազգային մրցանակների կոմիտեի, արվեստների գերմանական ակադեմիայի անդամ է։ Բազմիցս ընտրվել է Գերմանական գրողների միության նախագահ։ Արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակի (1951), ԳԴՀ-ի ազգային մրցանակի (1951, 1959)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (ՍՍՀՄ) և ԳԴՀ-ի «Ժողովուրդների բարեկամության մեծ աստղ» շքանշաններով։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1933 — Գնահատված գլուխը (գերմ.՝ Der Kopflohn)
  • 1935 — Ճանապարհ փետրվարին (գերմ.՝ Der Weg durch den Februar)
  • 1942 — Յոթերորդ խաչը (գերմ.՝ Das siebte Kreuz)
  • 1944 — Տրանզիտ (անգլ.՝ Transit Visa — 1944, գերմ.՝ Transit — 1947)
  • 1946 — Մեռած աղջիկների զբոսանքը (գերմ.՝ Der Ausflug der toten Mädchen)
  • 1949 — Մեռածները երիտասարդ են մնում (գերմ.՝ Die Toten bleiben jung)
  • 1949 — Հարսանիք Հայիթիում (գերմ.՝ Die Hochzeit von Haiti)
  • 1959 — Որոշում (գերմ.՝ Die Entscheidung)
  • 1961 — Свет на эшафоте (գերմ.՝ Das Licht auf dem Galgen)
  • 1962 — Կարիբյան էսքիզներ (գերմ.՝ Karibische Geschichten)
  • 1968 — Վստահություն (գերմ.՝ Das Vertrauen)
  • 1980 — Երեք կին Հայիթիից (գերմ.՝ Drei Frauen aus Haiti)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 680 CC-BY-SA-icon-80x15.png