Ուվե Յոնսոն
Ուվե Յոնսոն գերմ.՝ Uwe Johnson | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 20, 1934[1][2][3][…] |
Ծննդավայր | Kamień Pomorski, Gmina Kamień Pomorski, Kamień County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան |
Վախճանվել է | փետրվարի 22, 1984 (49 տարեկան), փետրվարի 24, 1984[4] (49 տարեկան) կամ փետրվարի 23, 1984[5] (49 տարեկան) |
Վախճանի վայր | Sheerness, Swale, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | թարգմանիչ և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լայպցիգի համալսարան և Ռոստոկի համալսարան |
Ժանրեր | վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Ein unergründliches Schiff? և Anniversaries? |
Անդամակցություն | Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | uwe-johnson-gesellschaft.de literaturhaus-uwe-johnson.de |
![]() |
Ուվե Յոնսոն (գերմ.՝ Uwe Johnson, հուլիսի 20, 1934[1][2][3][…], Kamień Pomorski, Gmina Kamień Pomorski, Kamień County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան - փետրվարի 22, 1984, փետրվարի 24, 1984[4] կամ փետրվարի 23, 1984[5], Sheerness, Swale, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), գերմանացի գրող և թարգմանիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոնսոնի ընտանիքը 1944 թվականին առաջ ընթացող Կարմիր բանակից փախել է Մեկլենբուրգ։ Նրա հայրը ձերբակալվել, արտաքսվել է ԽՍՀՄ և մահացել ստալինյան համակենտրոնացման ճամբարներում։ Նրանց ընտանիքը տեղափոխվել է Գյուստրով, որտեղ Յոնսոնն ավարտել է ավագ դպրոցը։ 1952-1954 թվականներին գերմանական փիլիսոփայություն է ուսումնասիրել Ռոստոկում, իսկ 1954-1956 թվականներին՝ Լայպցիգում[7]։ Քաղաքական պասիվության համար հեռացվել է համալսարանից, այնուհետև վերականգնվել։ Արևելագերմանական հրատարակիչները մերժել են նրա առաջին վեպը։ Յոնսոնի մայրը տեղափոխվել է Արևմտյան Բեռլին։ Այդ պատճառով նա աշխատանքի չի ընդունվել իր մասնագիտությամբ, այլ զբաղվոել է թարգմանությամբ, այդ թվում թարգմանել է Հերման Մելվիլի ստեղծագործությունները, Նիբելունգների երգը գերմանական ազգային էպոսը և այլն[8]։
1959 թվականին Յոնսոնը տեղափոխվել է Արևմուտք։ Զուրկամպ խոշոր հրատարակչությունն այս անգամ հրապարակել էր նրա «Ենթադրություններ Հակոբի մասին» վեպը։ Յոնսոնը մտերմացել է գերմանալեզու հեղինակների Խումբ 47 միության անդամների հետ[9]։ 1960 թվականին ճանապարհորդել է, Հռոմում ապրել է կրթաթոշակով, աշխատել է ԱՄՆ-ում[10]։ 1974 թվականին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Նա ստեղծագործական ճգնաժամ է ապրել, քիչ է գրել և հանդես է եկել դասախոսություններ կարդալով։ Գրողի առողջությունը սկսել է վատանալ[11]։ Նա Ամերիկա մեկնելու պատրատություն տեսնելով պայմանավորվածություն է ձեռք բերել Մ. ֆրիշի հետ՝ նրա Նյու Յորքի բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվելու համար։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոնսոնը մահացել է սրտի կաթվածից միայնակ։ Գյուղացիական տանը նրա դին հայտնաբերվել է միայն նրա մահից երեք շաբաթ անց ՝ մարտի 13։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոնսոնը կրել է Ջոյսի, Ֆոլքների և ֆրանսիական «նոր վեպի» ազդեցությունը։ Վեպերում և պատմվածքներում նա ներկայացրել է 1930-1960-ական թվականների գերմանական հասարակության դրամատիկ պատկերը։
- 1959 թվական, Ենթադրություններ Հակոբի մասին[12] (անգլ.՝ Mutmassungen über Jakob)
- 1961 թվական, Ախիմի մասին երրորդ գիրքը[13] (անգլ.՝ Das dritte Buch über Achim)
- 1964 թվական, Քարշ և այլ արձակներ[14] (անգլ.՝ Karsch, und andere Prosa)
- 1965 թվական, Երկու տեսակետ (անգլ.՝ Zwei Ansichten)
- 1970-1983 թվական Տարեդարձ (անգլ.՝ Jahrestage) հեռուստասերիալ 2000[15]
- 1974 թվական Ուղևորություն դեպի Կլագենֆուրտ[16] էսսե (անգլ.՝ Eine Reise nach Klagenfurt)
- 1975 թվական Բեռլին (անգլ.՝ Berliner Sachen, Aufsätze)[17] էսսե
- 1982 թվական Հոդված վթարի զոհի մասին[18] (անգլ.՝ Skizze eines Verunglückten)։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոնսոնի գրական և բարոյախոսական հեղինակությունը իր ժամանակակիցների շրջանում չափազանց մեծ է եղել։ Մահից հետո նրա ազդեցությունը շարունակում է աճել։ 20-րդ դարի երկրորդ կեսի գերմանական գրականության դասականները նրա շուրջ բուռն քննարկումներ են ունենում։ Իր կենդանության օրոք Յոնսոնն արժանացել է մրցանակների․
- 1960 թվական, Թեոդոր Ֆոնտանե, Արևմտյան Բեռլին
- 1962 թվական, Փորմենտոր, միջազգային
- 1971 թվական, Գեորգ Բյուխներ
- 1975 թվական, Վիլհեմ Ռաբե, Բրաունշվայգ
- 1978 թվական, Թոմաս Ման, Լյուբեկ
- 1983 թվական, Քյոլն
1994 թվականից Մեքլենբուրգ-Վորպոմերն քաղաքում շնորհվում է Ուվե Յոնսոնի մրցանակ, որը կոչվում է նրա անունով։ Այդ նույն թվականից Գյոթինգեն քաղաքում լույս է տեսնում Ուվե Յոնսոնի Տեղեկագիրքը։ Առանձին հատորներով հրատարակվել են նրա նամակագրությունը Հ.Արենդտի, Մ. Ֆրիշի, Ֆրից Ռադացի և այլոց հետ։
Հրապարակումներ ռուսերեն լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ես իմ մասին եմ, պատմվածքներ Յոնսոնի և Մարքս Ֆրիշի նամակագրությունից, արտասահմանյան գրականություն, 2003 թվական № 9:
- Երկու տեսակետ, Պատմություն, արտասահմանյան գրականություն, 2007թվական № 2:
Գրականություն գրողի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
- Schwarz W.J. Der Erzähler Uwe Johnson. Bern; München: Francke, 1970.
- Boulby М. Uwe Johnson. New York: Ungar, 1974
- 'Wo ich her bin…' — Uwe Johnson in der D.D.R./ Roland Berbig, Erdmut Wizisla (Hrsg.) Berlin, Kontext, 1993.
- Die Katze Erinnerung. Uwe Johnson — Eine Chronik in Briefen und Bildern/ Eberhard Fahlke (Hrsg). Frankfurt: Suhrkamp, 1994
- Wohin ich in Wahrheit gehöre. Ein Johnson Lesebuch mit einem Nachwort versehen von Siegfried Unseld. Frankfurt: Suhrkamp, 1994
- Uwe Johnson zwischen Vormoderne und Postmoderne. Internationales Uwe-Johnson-Symposium/ Carsten Gansel, Nicolai Riedel (Hrsg.). Berlin; New York: Walter de Gruyter, 1995
- Grambow J. Uwe Johnson. Reinbek: Rowohlt, 1997
- Lübbert H. Der Streit um das Erbe des Schriftstellers Uwe Johnson. Frankfurt/Main: Suhrkamp, 1998.
- Baker H.L. Understanding Uwe Johnson. Columbia: University of South Carolina Press,1999.
- Internationales Uwe-Johnson-Forum: Beiträge zum Werkverständnis und Materialien zur Rezeptionsgeschichte/ Carsten Gansel, Nicolai Riedel (Hrsg.). Frankfurt/Main; Berlin; Bern: P. Lang, 2000
- Uwe Johnson/ Heinz Ludwig Arnold (Hrsg). München: edition text + kritik, 2001
- Befreundungen. Gespräche, Dokumente, Essays/ Herausgeg. von Roland Berbig. Berlin: Kontext Verlag 2002.
- Krellner U. 'Was ich im Gedächtnis ertrage'. Untersuchungen zum Erinnerungskonzept von Uwe Johnsons Erzählwerk. Würzburg: Königshausen & Neumann, 200
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11855817X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Find A Grave — 1996.
- ↑ https://www.literaturpreisgewinner.de/belletristik/wilhelm-raabe-preis
- ↑ «Uwe Johnson (1952 StJ) @ Rostocker Matrikelportal»։ matrikel.uni-rostock.de։ Վերցված է 2020-12-29
- ↑ «ZDB-Katalog - Detailnachweis: Sinn und Form : Beiträge...»։ zdb-katalog.de։ Վերցված է 2020-12-29
- ↑ «Die Gruppe 47»։ web.archive.org։ 2015-10-02։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-02-ին։ Վերցված է 2020-12-29
- ↑ Kaiser, Joachim, 1928-2017. (1988)։ «Erlebte Literatur : vom Doktor Faustus zum Fettfleck : Deutsche Schriftsteller in unserer Zeit»։ Piper։ Վերցված է 2020-12-29
- ↑ «ZEIT ONLINE»։ www.zeit.de։ Վերցված է 2020-12-29
- ↑ Johnson, Uwe, 1934-1984. (1981, ©1959)։ «Mutmassungen über Jakob : Roman»։ Suhrkamp։ Վերցված է 2020-12-29
- ↑ Johnson, Uwe 1934-1984։ «Das dritte Buch über Achim Roman»։ Վերցված է 2020-12-29
- ↑ Johnson, Uwe, 1934-1984. (1990, ©1964)։ «Karsch, und andere Prosa»։ Suhrkamp։ Վերցված է 2020-12-29
- ↑ Johnson, Uwe 1934-1984։ «Jahrestage aus dem Leben von Gesine Cresspahl»։ Վերցված է 2020-12-29
- ↑ Johnson, Uwe. (1974)։ «Eine Reise nach Klagenfurt»։ Suhrkamp։ Վերցված է 2020-12-29
- ↑ Johnson, Uwe 1934-1984։ «Berliner Sachen Aufsätze»։ Վերցված է 2020-12-29
- ↑ Johnson, Uwe, 1934-1984. (1982, ©1981)։ «Skizze eines Verunglückten»։ Suhrkamp։ Վերցված է 2020-12-29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «404 - Philosophische Fakultät - Universität Rostock»։ www.phf.uni-rostock.de։ Վերցված է 2020-12-29
- «Uwe Johnson»։ web.archive.org։ 2004-02-25։ Արխիվացված է օրիգինալից 2004-02-25-ին։ Վերցված է 2020-12-29
- «Wayback Machine»։ web.archive.org։ 2004-06-05։ Արխիվացված է օրիգինալից 2004-06-05-ին։ Վերցված է 2020-12-29
- https://literaturhaus-uwe-johnson.de/
- «Literaturhaus „Uwe Johnson“» (de-DE)։ Վերցված է 2020-12-29
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուվե Յոնսոն կատեգորիայում։ |
|
- Հուլիսի 20 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Լեհաստանում ծնվածներ
- Փետրվարի 22 մահեր
- 1984 մահեր
- Փետրվարի 24 մահեր
- Փետրվարի 23 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Ռոստոկի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիայի անդամներ
- Գերմանալեզու գրողներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Գերմանացի թարգմանիչներ
- Գերմանացի վիպասաններ