Ինգեբորգ Բախման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինգեբորգ Բախման
Klagenfurt - Musilhaus - Ingeborg Bachmann.jpg
Ծնվել էհունիսի 25, 1926(1926-06-25)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրԿլագենֆուրտ, Ավստրիա[7]
Վախճանվել էհոկտեմբերի 17, 1973(1973-10-17)[1][2][3][4][5][8][6] (47 տարեկանում)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա[7]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, լրագրող, սցենարիստ, փիլիսոփա, ակնարկագիր, դրամատուրգ և լիբրետիստ
Լեզուգերմաներեն[1]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Ստեղծագործական շրջան1950-1973
Ուշագրավ աշխատանքներԵրեսուն տարեկանում, Մալինա, Քարավանը և հարությունը և Q1198878?
ԱնդամակցությունԽումբ 47 և Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա
ՊարգևներԱնտոն Վիլդգանսի մրցանակ Ավստրիայի պետական մեծ մրցանակ գրականության բնագավառում և Գեորգ Բյուխների մրցանակ
Համատեղ ապրողՄաքս Ֆրիշ
Ingeborg Bachmann Signature.jpg
Ingeborg Bachmann Վիքիպահեստում

Ինգեբորգ Բախման (գերմ.՝ Ingeborg Bachmann, 25 հունիսի, 1926, Կլագենֆուրտ, Ավստրիա - 17 հոկտեմբերի, 1973, Հռոմ, Իտալիա), ավստրիացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգեբորգ Բախմանը ծնվել է 1926 թվականի հունիսի 25-ին Ավստրիայի Կարինտիա շրջանի Կլագենֆուրտ քաղաքում՝ ուսուցչի ընտանիքում։ 1945-1950 թվականներին Ինգեբորգ Բախմանը փիլիսոփայություն, հոգեբանություն, բանասիրություն և իրավունք է սովորել Ինսբրուքի, Գրացի ու Վիեննայի համալսարաներում։ Ուսանողական տարիներին նա ծանոթացել է Պաուլ Ցելանի հետ. նրանց սիրո պատմությունը վկայված է հետմահու հրատարակված օրագրերով և նամակագրությամբ (վերջինս 2008 թվականին հրատարակվել է «Սրտի ժամանակ» վերնագրով[9]1949 թվականին Ինգեբորգ Բախմանը Վիեննայում պաշտպանել է ատենախոսություն Մարտին Հայդեգերի փիլիսոփայության քննադատական վերլուծության թեմայով։ Բախմանը կրել է Լյուդվիգ Վիտգենշթայնի ու նրա լեզվի փիլիսոփայության ազդեցությունը։ Ինգեբորգ Բախմանն աշխատել է ռադիոյում, 1950-ական թվականների սկզբին սկսել է գրել ռադիոպիեսներ։

Ինգեբորգ Բախմանն դարձել է «Խումբ 47» (1953) գրական խմբակի անդամ։ Այդ ժամանակ էլ նա առաջին անգամ մեկնել է Հռոմ, որտեղ էլ անցկացրել է իր հետագա կյանքի մեծ մասը։ 1950-ական թվականների կեսերին Բախմանը դասախոսություններ է կարդացել Գերմանիայի ու ԱՄՆ-ի համալսարաններում։ Համագործակցել է Հանս Վերներ Հենցեի հետ, գրել է նրա «Ապուշը» (1955) բալետի, «Համբուրգի արքայազնը» (1960, ըստ Հենրիխ ֆոն Կլեյստի դրամայի) օպերայի լիբրետոները, իսկ Հենցեն գրել է երաժշտություն Բախմանի «Ճպուռներ» (1955) ռադիոպիեսի համար։

1958-1963 թվականներին Բախմանը մտերիմ է եղել Մաքս Ֆրիշի հետ, հիվանդագին է ընդունել նրա բաժանումը նրանից։ Նրանց հարաբերությունների հետ կապված հանգամանքները հետագայում նկարագրվել են Ինգեբորգ Բախմանի «Մալինա» (1971, Բախմանը նախատեսել էր գրել եռագրություն «Մահվան գործերը» վերնագրով, որի առաջին մասն էլ լինելու էր «Մալինա» վեպը, էկրանավորվել է 1990 թվականին Վերներ Շրյոտերի կողմից, սցենարի հեղինակ՝ Էլֆրիդե Ելինեկ) վեպի համար, իսկ Ինգեբորգ Բախմանն ինքը եղել է Մաքս Ֆրիշի «Ինձ կկոչեմ Գանտենբայն» (գերմ.՝ Mein անուն sei Gantenbein, 1964) վեպի հերոսուհու նախատիպը։

1973 թվականի սեպտեմբերի 25-ի՝ լույս 26-ի գիշերը Ինգեբորգ Բախմանի՝ Հռոմում գտնվող բնակարանում հրդեհ է բռնկվել (նա քնել էր առանց ծխախոտը հանգցնելու)։ Երեք շաբաթ անց Բախմանը մահացել է հիվանդանոցում. նրա մահվան պատճառները ստույգ բացահայտված չեն։ Թաղված է Կլագենֆուրտում։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգեբորգ Բախմանն արժանացել է Բրեմեն քաղաքի մրցանակի (1957), Գեորգ Բյուխների մրցանակի (1964), Ավստրիայի պետական մեծ մրցանակի գրականության բնագավառում (1968), Անտոն Վիլդհանսի մրցանակի (19721977 թվականին Կլագնֆուրտում սահմանվել է Ինգեբորգ Բախմանի մրցանակ, որ շնորհվում է գերմանալեզու գրողներին (մրցանակի դափնեկիրների շարքում է եղել Էմինե Զևգի Օզդամարը, 1991)։ Ինգոբերգ Բախմանի մասին էսսե է գրել Ուվե Յոնսոնը (1974

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die Gestundete Zeit / Հետաձգված ժամանակ (1953, բանաստեղծություններ)
  • Anrufung des großen Bären/ Կոչ Մեծ Արջին (1957, բանաստեղծություններ)
  • Ein Geschäft mit Träumen/ Գործարք երազների հետ (1952, ռադիոպիես)
  • Die Zikaden/ Ճպուռներ (1955)
  • Das erstgeborene Land/ Նախաստեղծ երկիր (1956)
  • Der gute Gott von Manhattan/ Բարի աստվածը Մանհեթենից (1958)
  • Der Prinz von Homburg / Համբուրգի արքայազնը (1960, Հանս Վերներ Հենցեի օպերայի համար լիբրետոն)
  • Der junge Lord / Փոքրիկ լորդը (1965, Հենցեի կատակերգական օպերայի լիբրետոն)
  • Das dreißigste Jahr/ Երեսուն տարեկանում (1961, նովելներ)
  • Malina/ Մալինա (1971, վեպ)
  • Simultan/ Միաժամանակ (1972, նովելներ)

Ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Werke. 4 Bände/ Christine Koschel, Inge von Weidenbaum, Clemens Münster (Hrsg). München: Piper, 1978.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 FemBio
  7. 7,0 7,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118505602 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  8. filmportal.de — 2005.
  9. Время сердца. Переписка Ингеборг Бахман и Пауля Целана. — М.: Ад Маргинем Пресс, 2016. — 416 с. — ISBN 978-5-91103-262-3.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Arnold H.-L., Bareiss O. Ingeborg Bachmann. — München: Edition Text + Kritik, 1984.
  • Bartsch K. Ingeborg Bachmann. — Stuttgart: J.B. Metzler, 1988.
  • Achberger K. R. Understanding Ingeborg Bachmann. — Columbia: University of South Carolina Press, 1995.
  • Höller H. Ingeborg Bachmann. — Reinbek: Rowohlt, 1999.
  • Hoell J. Ingeborg Bachmann. — München: Deutscher Taschenbuch Verlag, 2004.
  • Johnson U. A trip to Klagenfurt: in the footsteps of Ingeborg Bachmann. — Evanston: Northwestern UP, 2004.
  • Kogler S., Dorschel A. Die Saite des Schweigens : Ingeborg Bachmann und die Musik. — W.: Steinbauer, 2006.
  • Gürtler Chr. Ingeborg Bachmann: Klagenfurt, Wien, Rom. — B.: Edition Ebersbach, 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]