Կարինտիա (շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարինտիան

Կարինտիան (գերմ.՝ Kärnten, սլովեն.՝ Koroška), Ավստրիայի 9 նահանգներից մեկն է։ Գտնվում է երկրի հարավային մասում։ Նահանգակենտրոնը Կլագենֆուրտ քաղաքն է։ Տարածքը 9536 կմ² է, իսկ 2011թ-ի տվյալներով նահանգի բնակչությունը կազմում է 558000 մարդ (6-րդը Ավստրիայում)։ Նահանգի կոչում ստացել է 1918թ-ին։ Սահմանակից է Զալցբուրգին, Շտիրիային և Տիրոլին, ինչպես նաև պետական սահմաններ ունի Սլովենիայի և Իտալիայի հետ։ Նահանգում հիմնականում խոսում են գերմաներենով, ինչպես նաև կա սլովենախոս փոքրամասնություն։

Հղումներ[խմբագրել]