Զալցբուրգ (գերմ.՝ Land Salzburg, Salzburger Land), Ավստրիայի 9 նահանգներից մեկը[2]։ Գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում։ Նահանգակենտրոնը Զալցբուրգ քաղաքն է։ Տարածքը 7154 կմ² է, իսկ բնակչությունը՝ 515000 մարդ (7-րդը Ավստրիայում)։ Սահմանակից է Տիրոլին, Կարինտիային, Վերին Ավստրիային, ինչպես նաև պետական սահման ունի ԳերմանիայիԲավարիա մարզի հետ։ Նահանգի հիմնական լեզուն գերմաներենն է։ Իր հերթին բաժանված է 6 շրջանների։ Բնակչության 90%-ը կաթոլիկներ են։