Ջեյմս Արթուր Բոլդուին
Ջեյմս Արթուր Բոլդուին անգլ.՝ James Baldwin | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ James Arthur Baldwin |
Ծնվել է | օգոստոսի 2, 1924[1][2][3][…] |
Ծննդավայր | Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | դեկտեմբերի 1, 1987[1][2][3][…] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Սեն Պոլ դը Վանս |
Գերեզման | Ֆերնկլիֆ և Hartsdale |
Մասնագիտություն | բանաստեղծ, վիպասան, դրամատուրգ, իրավապահ, ակնարկագիր, սոցիալական քննադատ, սցենարիստ, համալսարանի պրոֆեսոր և գրող |
Լեզու | անգլերեն[1] և ֆրանսերեն[4] |
Ազգություն | աֆրոամերիկացի[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նոր Դպրոց, Bowling Green State University? և ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց |
Ժանրեր | վեպ, պատմվածք և էսսե |
Ուշագրավ աշխատանքներ | Go Tell It on the Mountain?, Giovanni's Room? և Notes of a Native Son? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և PEN America |
Աշխատավայր | Մաունթ Հոլիուոք քոլեջ, Համփշիրի քոլեջ և Ամհերստի քոլեջ |
Պարգևներ | Գուգենհայմի կրթաթոշակ[6] Ջորջ Պոլկի մրցանակ Լենգսթոն Հյուզի մեդալ[7] և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ |
James Baldwin Վիքիպահեստում |
Ջեյմս Արթուր Բոլդուին, (անգլ.՝ James Baldwin) , (օգոստոսի 2, 1924[1][2][3][…], Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 1, 1987[1][2][3][…], Սեն Պոլ դը Վանս Հարլեմ Թաղամաս, Նյու Յորք), ամերիկացի վիպասան, հրապարակախոս, թատերագիր, մարդու իրավունքների ակտիվ պաշտպան, մասամբ էլ Մարտին Լյութեր Քինգ հետևորդ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոլդուինը մեծացել է խորթ հոգևորական հոր ընտանիքում: Բոլդուինը ընտանիքում 9 երեխաներից ամենամեծն էր: Նա չէր ճանաչում իր հարազատ հորը և շատ էր տառապում այդ պատճառով: Այս փաստին անդրադարձել է իր ստեղծագործություններից մի քանիսում («Ասա ինձ, ուր է գնացել գնացքը», «Ջովանիի սենյակը» և ուրիշներ): Պատանեկության տարիներին Բոլդուինը պատրաստվում է գնալ խորթ հոր հետքերով և օգնում է նրան եկեղեցում:
Բայց որքան հասունանում էր ապագա բանաստեղծը, այնքան ավելի հստակ էր հասկանում, որ խորթ հոր տված քարոզները չեն համապատասխանում Հարլեմի փողոցներում կատարվող իրկանությանը, իսկ որ ամենակարևորն է՝ հենց խորթ հոր պահվածքին: Բրոնկսում դպրոցն ավարտելուց հետո Բոլդուինը տեղափոխվում է Գրինվիչ Վիլիջ, որտեղից էլ սկսվում է նրա գրական կարիերան:
Մանկությունն ու պատանեկությունն անցկացելով Նյու Յորքի ամենանաանբարենանպաստ շրջաններից մեկում` Հարլեմում և Գրինվիչ Վիլիջում, Բոլդուինը սկսում է գրի առնել շրջապատող աշխարհի մասին իր հայացքները: Նրա առաջին հրապարակախոսական հոդվածները ռասիզմը մերժելու հոգով էին լցված, որը պարուրել էր երիտասարդին:
Այդ իսկ պատճառով, ստանալով մրցանակ իր առաջին «Գնա կախվիր ժայռից» գեղարվեստական վեպի համար 1948 թվականին Բոլդուինը լքում է ԱՄՆ-ն և մեկնում Փարիզ:
20-րդ դարի 40-ական թվականներին լինելով սևամորթ նույնասեռական՝ ժամանելով Ֆրանսիա Բոլդուինը թեթևացած շունչ է քաշում: Նրա գլխավոր ստեղծագործությունները գրվել են հենց Սենայի ափերին, որտեղ էլ նա անցկացրել է կյանքի մեծ մասը: Նա 2 անգամ վերադարձել է հայրենիք: Մարտին Լյութեր Քինգի շարժման ակտիվ մասնակից է եղել, միակ շարժման, որի գաղափարախոսությունը նա կիսում էր ամբողջովին: Բայց գրողի տունը Եվրոպան էր: Երկրորդ անգամ վերադառնալով ԱՄՆ-ից՝ նա այլևս չլքեց Եվրոպան:
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1953 - «Գնա , կախիր, լեռից», ինքնակենսագրական վեպ (անգլ.՝ англ. Go Tell It on the Mountain)
- 1954 - The Amen Corner, պիես
- 1955 - Ամերիկայի որդու երկտողերը(գրական ուրվագիծ), պատմվածք/էսսե( Notes of a native son)
- 1956 - «Ջովանիի սենյակը»
- 1962 - «Ուրիշ երկիր», роман
- 1963 - «Հաջորդ անգամ, հրդեհ», հոդվածների ժողովածու
- 1964 - «Բլյուզ պարոն Չառլիի համար», պիես
- 1965 - Going to Meet the Man, պատմվածքների ժողովածու
- 1968 - '«Ասա, ինձ, երբ գնաց գնացքը», վեպ
- 1974 - «Եթե Բիլ Սթրիթը կարողանար խոսել»
- 1976 - The Devil finds work, էսսեների ժողովածու
- 1979 - Just above my head, վեպ
- 1983 - Jimmy’s blues, բանաստեղծությունների ժողովածու
- 1985 - The Evidence of Things Not seen, էսսեների ժողովածու
- 1985 - The Prince of the Ticket, էսսեների ժողովածու
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ https://www.youtube.com/watch?v=gBbloqXObeI
- ↑ Emmanuel Nelson and Emmanuel S. Nelson African American Dramatists : An A-to-Z Guide — ABC-CLIO, 2004. — ISBN 978-0-313-32233-4, 978-0-313-05289-7
- ↑ https://www.gf.org/fellows/all-fellows/james-baldwin/
- ↑ https://www.ccny.cuny.edu/lhf/medallion-recipients
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Краткая литературная энциклопедия. Т. 9. М., 1978. С.137.
- Стулов Ю. В. Французский опыт Джеймса Болдуина. В книге: Французская литература в контексте мировой культуры. Коллективная монография, посвященная юбилею заслуженного деятеля науки РФ профессора, доктора филологических наук, Зои Ивановны Кирнозе. Нижний Новгород, 2012. С. 169-176.
- Удлер И. М. Фольклорная традиция черных американцев и эссеистика Джеймса Болдуина // Вестник Челябинского государственного университета. 1994. Т. 2. № 1. С. 50-55.
- Устякина О. Н. Проблема личности в романе Д.Болдуина «Если Бийл-стрит могла бы заговорить». В сб.: Проблемы реализма в зарубежной литературе XIX-XX веков. Межвузов. сб. науч. трудов. 3. М., 1983. - с.77-83.
- Большаков В. Блюзы Джеймса Болдуина. В кн.: Болдуин Дж. Выйди из пустыни. М.: Молодая гвардия, 1974. - с.5-22.
- Эпстайн Дж. Джеймс Болдуин. Его имя знают все. В журн.: Америка. Вашингтон, 1966, № 113. с.2-5.
|
- Օգոստոսի 2 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 1 մահեր
- 1987 մահեր
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Աֆրոամերիկացիների իրավունքների շարժման ակտիվիստներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի դրամատուրգներ
- Ամերիկացի սցենարիստներ