Չելսի Քլինթոն
Չելսի Քլինթոն անգլ.՝ Chelsea Clinton | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 27, 1980[1][2][3][…] (40 տարեկան) |
Ծննդավայր | Լիթլ Ռոք, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Միացյալ մեթոդիստական եկեղեցի |
Կրթություն | Ստենֆորդի համալսարան, Համալսարանի քոլեջ, Columbia University Mailman School of Public Health? և Նյու Յորքի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գործարար և լրագրող |
Աշխատավայր | Կոլումբիայի համալսարան |
Ամուսին | Marc Mezvinsky?[2] |
Ծնողներ | հայր՝ Բիլ Քլինթոն[2], մայր՝ Հիլարի Քլինթոն[2] |
Քաղաքական կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | 100 կին[4] |
Chelsea Clinton Վիքիպահեստում |
Չելսի Վիկտորիա Քլինթոն (անգլ.՝ Chelsea Victoria Clinton, փետրվարի 27, 1980[1][2][3][…], Լիթլ Ռոք, ԱՄՆ[2]), ամերիկացի գրող[5], Բիլ, Հիլարի և Չելսի Քլինթոնների հիմնադրամի համասեփականատեր[6]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1980 թվականի փետրվարի 27-ին Լիթլ Ռոքում (Արկանզաս)։ Նրա մանկության տարիներին Բիլ Քլինթոնը Արկանզասի նահանգապետն էր։ Երբ 1993 թվականին Քլինթոնը դարձավ ԱՄՆ նախագահ, Չելսին տեղափոխվեց Սպիտակ տուն։
1997-2001 թվականներին Չելսին սովորել է Սթենֆորդի համալսարանում, որն ավարտել է պատմության բակալավրի աստիճանով։ Նա ապրում էր փամփուշտային ապակիներով սենյակում և գտնվում էր քսանհինգ թիկնապահների պահպանության ներքո: 2010 թվականին Կոլումբիայի համալսարանին կից Առողջապահության դպրոցում ստացել է բժշկության մագիստրոսական աստիճան։ 2012 թվականին նույն համալսարանում սկսել է իր դասախոսական կարիերան։
Որոշ ժամանակ աշխատել է «Avenue Capital» հեջավորման հիմնադրամում, ինչպես նաև «McKinsey and Company» խորհրդատվական ընկերությունում։
Հասարակական և քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
12 տարեկանից Չելսին հոր իմիջի կարևոր մասն էր և մշտապես գտնվում էր հեռուստախցիկների թիրախում: Նրա անձնական կյանքը նույնպես դարձել է հասարակության ուշադրության առարկա։
2008 և 2016 թվականների նախընտրական քարոզարշավների ժամանակ դեմոկրատների կուսակցությունում Չելսին ակտիվորեն աջակցում էր իր մորը՝ Հիլարի Քլինթոնին։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
դեմո Չելսին պատկանում է Մեթոդիստական եկեղեցուն: Մանկությունից վեգան է[7]: 2011 թվականին հորը նույնպես համոզել է հետևել վեգանական սննդակարգին[7]:
Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Առաջին դուստրը» (2004) ֆիլմի սյուժեն շատ մանրամասնորեն համընկնում է Չելսիի կենսագրության հետ, հատկապես համալսարանում սովորելու ժամանակաշրջանի հետ:
- «Բիվիսը և Բաթհեդը հատկացնում են Ամերիկային» մուլտֆիլմում նրա բնավորությունը հանդիպում է գլխավոր հերոսների մոտ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 (not translated to en-gb) Chelsea Clinton: Stepping out of Bill and Hillary's shadow (բրիտ․ անգլ.) — The Guardian, 2010. — ISSN 1756-3224; 0261-3077; 1354-4322
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ BBC 100 Women 2018: Who is on the list? // BBC News Online — 2018.
- ↑ «Children’s Picture Books - Best Sellers - July 30, 2017 - The New York Times»։ The New York Times։ 0362-4331։ Վերցված է 2019-11-20
- ↑ Maggie Haberman։ «Foundation renamed for all 3 Clintons» (անգլերեն)։ POLITICO։ Վերցված է 2019-11-20
- ↑ 7,0 7,1 Lani Muelrath (August 20, 2012)։ «Bill Clinton on his 66th birthday: 'A vegan diet saved my life'» (անգլերեն)։ Examiner.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-06-ին։ Վերցված է 2012-12-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Выборы в США: Челси Клинтон поможет матери на Гавайях
|