Ինչ պատահեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինչ պատահեց
ՀեղինակՀիլարի Քլինթոն
Տեսակհուշագրություն
Ժանրհուշագրություն
ԹեմաԱՄՆ նախագահական ընտրություններ 2016
Բնօրինակ լեզուանգլերեն
ՆախորդStronger Together?
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչSimon & Schuster
Հրատարակման տարեթիվսեպտեմբերի 12, 2017
ԳՄՍՀ978-1-5011-7556-5
Կայքsimonandschuster.com/books/What-Happened/Hillary-Rodham-Clinton/9781501175565(անգլ.)
 What Happened (Clinton book) Վիքիպահեստում

Ինչ պատահեց (անգլ.՝ What Happened), Հիլարի Քլինթոնի 2017 թվականի հուշագրություններն իր՝ ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրման և 2016 թվականի նախագահական ընտրություններին մասնակցության մասին[1]։ Տպագրվել են 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Simon & Schuster հրատարակության կողմից։ Քաղաքական գործչի թվով 7-րդ գրական ստեղծագործությունն է[2]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Նյու Յորք Թայմս-ի, գրքի նպատակն էր ցույց տալ ներքին հայացքն այն ուղղությամբ, թե ինչ նշանակություն ուներ Հիլարիի համար նախագահական ընտրություններին իր՝ որպես ԱՄՆ խոշորագույն կուսակցության առաջին կին թեկնածու մասնակցելը։ Նրա երրորդ հուշագրությունները՝ «Իմ կյանքի պատմությունը» (2003 թվական) և «Բարդ որոշումներ» (2014 թվական) հուշագրություններից հետո, ստացան վաղօրոք գովազդ՝ որպես «ամենաանձնական» գիրք[1]՝ անմիջականության նոր մակարդակով[2][3][4]։ Աշխատությունը նաև պետք է պարունակեր ինքնօգնության մի քանի գաղափարներ՝ տհաճ զգացողությունները վանելու համար[5]։ Նախագահական ընտրություններում կրած պարտությունը բացատրվում է մի շարք գործոններով, ներառյալ՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, զանգվածային լրատվության միջոցները, Բեռնի Սանդերսը և իր կողմնակիցները, կանաչների կուսակցությունից նախագահի թեկնածու Ջիլ Սթայնը, սեքսիզմը, սպիտակամորթների մեծամասնության հիասթափությունը և Հիլարիի սեփական սխալները[6]։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր գրքի գոյության մասին Հիլարի Քլինթոնին հայտնի դարձավ 2017 թվականի փետրվարին, բայց այն ժամանակ այն ներկայացվում էր որպես քաղաքական գործչի սիրելի ասույթների մասին էսսեների հավաքածու՝ անցած ընտրությունների մասին փոքրիկ ակնարկներով[4][7][8]։ Գրքի հրատարակման ֆինանսական պայմանները չէին ծածկվում, բայց ներկայացուցիչները եկամտի տեսանկյունից ակնկալում էին մեծ չափսի հոնորար[9]։ Գրքի հրատարակման պայմանը այն մինչև աշնան վերջ գրելն էր, այլապես «հուշագրությունները կխորտակվեին այլ ընտրությունների հուշագրությունների տեղատարափից»[10]։ Գրքի թեման և բովանդակությունը բացահայտվեցին 2017 թվականի հուլիսին[2][8] Գրքի անվանման թարմացումից հետո՝ այն «Թվիթթեր» սոցիալական կայքում սարկազմիկ մեմերի օբյեկտ դարձավ[11][12]։

Շրջագայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 28-ին հայտնի դարձավ, որ Հիլարի Քլինթոնը սեպտեմբերի 18-ից մինչև դեկտեմբեր մասնակցելու է հյուսիսամերիկյան գրքային շրջագայությանը։ Քաղաքական գործիչը կայցելի քաղաք Վաշինգտոն, Կալիֆորնիա, Միչիգան, Իլինոյս, Վիսկոնսին, Ֆլորիդա, Ջորջիա, Մասաչուսեթս, Փենսիլվանիա, Վաշինգտոն, Օրեգոն նահանգները, ինչպես նաև կանադական Վանկուվեր, Մոնրեալ և Տորոնտո քաղաքները[13]։ Նյու-Յորքում գրքի շնորհանդեսի ժամանակ քաղաքական ակտիվիստ Լաուրա Լումերը հարցեր տվեց ջարդած էլեկտրոնային փոստի, Բենգազիի իրադարձությունների և քաղաքական գործչի կարիերայի հակասական այլ շրջափուլերի մասին[14]։

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի թղթային տարբերակը վաճառքի մեջ դրվեց 2017 թվականի սեպտեմբերի 12-ին և միանգամից գրավեց Barnes & Noble և «Ամազոն» բեսթսելլերների ցանկի գագաթնակետ[15]։

Քննադատների արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունն առաջ բերեց զանգվածային լրատվության միջոցների[6][10][16][17][18][19] հակադիր մոտեցումներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Alter, Alexander (2017 թ․ հուլիսի 27). «New Details From Hillary Clinton's Memoir Revealed». The New York Times. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 Siu, Diamond Naga. «Hillary Clinton to open up about the 2016 election in new book titled 'What Happened'». Politico. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  3. Italie, Hillel. «Hillary Clinton will release a book called 'What Happened?' about her 2016 defeat to Trump». Business Insider. Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  4. 4,0 4,1 Flood, Alison (2017 թ․ հուլիսի 27). «Hillary Clinton to 'let her guard down' in candid 2016 election memoir». The Guardian. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  5. Kelley, Seth (2017 թ․ հուլիսի 27). «Hillary Clinton Reveals Title, Description of 2016 Election Tell-All».
  6. 6,0 6,1 Энтони Зуркер. «Что произошло»: Хиллари Клинтон назначает виновных за её провал «Русская служба BBC», 14.09.2017
  7. Italie, Hillel. «AP NewsBreak: Clinton will reflect on 2016 race in new book». Associated Press.
  8. 8,0 8,1 Shaub, Michael (2017 թ․ հուլիսի 27). «Hillary Clinton's new book, 'What Happened,' will address the 2016 election». Los Angeles Times. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  9. Feldman, Dana. «Hillary Clinton Inks Book Deal With Simon & Schuster». Forbes. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  10. 10,0 10,1 Константин Бенюмов. «Что произошло» и кто виноват. «Meduza», 09.2017
  11. Cobos, Daniela (2017 թ․ հուլիսի 27). «Twitter Explodes With Memes After Hillary Clinton Announces Election Memoir 'What Happened'». International Business Times. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  12. «Hillary Clinton viciously mocked on Twitter over 'What Happened' book title». AOL News. 2017 թ․ հուլիսի 27. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  13. «VIP tickets for Hillary Clintons book tour cost over $2,000». Newsweek. 2017 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  14. Giampia, Nick (2017 թ․ սեպտեմբերի 14). «Clinton questioned about emails, Benghazi at book signing». FOX Business. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  15. Pallotta, Frank (2017 թ․ սեպտեմբերի 12). «Hillary Clinton's 'What Happened' tops Amazon as readers line up for book signing». CNN Money. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  16. «Hillary Clinton Doesnt Get It».
  17. «Hillary Clinton What Happened?».
  18. Златица Хоук. Мемуары Хиллари Клинтон «Что произошло»: реакция читателей и Белого дома Արխիվացված 2017-09-17 Wayback Machine «Голос Америки», 15.09.2017
  19. Danielle Kurtzleben. Who Is 'What Happened' For? Maybe Hillary Clinton Most Of All «NPR», 12.09.2017

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]