Ջոն Թայլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Ջոն Թայլեր
անգլ.՝ John Tyler, Jr.
WHOportTyler.jpg
ԱՄՆ-ի նախագահ
Կուսակցություն՝ չկա
Ծննդյան օր՝ մարտի 29, 1790({{padleft:1790|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:29|2|0}})[1][2]
Ծննդավայր՝ Charles City County
Վախճանի օր՝ հունվարի 18, 1862({{padleft:1862|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:18|2|0}})[1][2] (71 տարեկանում)
Վախճանի վայրը՝ Ռիչմոնդ[3]
Ամուսին ՝ Letitia Christian Tyler և Julia Gardiner Tyler
Երեխաներ՝ David Gardiner Tyler, John Alexander Tyler, Lyon Gardiner Tyler և Letitia Tyler Semple
Հայր՝ John Tyler
John Tyler Signature.svg

Ջոն Թայլեր (անգլ.՝ John Tyler, Jr., մարտի 29, 1790[1][2], Charles City County - հունվարի 18, 1862[1][2], Ռիչմոնդ[3]), նրա հայրը՝ Ջոն Թայլերը, 1809-1811 թվականներին եղել է նահանգապետ, այնուհետև Վիրջինիայի դաշնային դատարանի դատավոր: Ջոնը սովորել է իրավաբանություն և 1816-1821 թվականերին եղել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ: 1825-1827 թվականներին եղել է Վիրջինիայի նահանգապետ, իսկ 1827-1836 թվականներին նույն նահանգի սենատոր:

1841 թվականի մարտի 4-ին ընտրվել է փոխվարչապետ: Նույն թվականի ապրիլի 4-ին՝ նախագահ Վ. Հարիսոնի մահից հետո, դարձել է նախագահ: ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ Թայլերը սահմանադրական փոփոխություն կատարեց, որի արդյունքում նախագահի մահից հետո փոխնախագահն է դառնում նախագահ:

Սույն օրենքը ուժի մեջ էր մինչև 1967 թվականի սահմանադրական բարեփոխումները: Ջոն Թայլերին չհաջողվեց իրականացնել իր կուսակցության սպասելիքները, հակառակը՝ նա անցավ դեմոկրատների կողմը: Դա առաջ բերեց իր դաշնակիցների դժգոհությունը: Նրանց սկսեցին այրել հանրահավաքների ժամանակ:

Սակայն Թայլերը շարունակեց կառավարել մինչև 1845 թվականը՝ կոնգրեսի հետ ունենալով թշնամական հարաբերություններ: Նախագահության ավարտից հետո նա վերադարձավ Վիրջինիա: Թայլերը ամուսնացել է երկու անգամ:

Եղել է ԱՄՆ-ի 10-րդ նախագահը: Վերջինիս երկրորդ կինը 30 տարի փոքր էր նրանից: Թայլերն առաջին նախագահն էր, ով ամուսնացավ նախագահության տարիներին: Երկու կանանցից ուներ 15 երեխա, ավելին, քան որևէ ԱՄՆ-ի նախագահ: Մահացել է 1862 թվականի հունվարի 18-ին Ռիչմոնդում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Record #118803034 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 3,3 Record #118803034 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]