Ջեյմս Բյուկենեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Բյուկենեն
անգլ.՝ James Buchanan
James Buchanan, by George Peter Alexander Healy.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Dickinson College?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պետական գործիչ
Ազգություն շոտլանդա-իռլանդական ծագմամբ ամերիկացիներ
Դավանանք պրեսբիտերականներ
Ծննդյան օր ապրիլի 23, 1791(1791-04-23)[1][2][3][4][5][6]
Ծննդավայր Cove Gap, Pennsylvania, Փենսիլվանիա, ԱՄՆ
Վախճանի օր հունիսի 1, 1868(1868-06-01)[1][2][3][4][5][6] (77 տարեկանում)
Վախճանի վայր Lancaster, Փենսիլվանիա, ԱՄՆ[7]
Գերեզման Woodward Hill Cemetery
Թաղված Woodward Hill Cemetery
Քաղաքացիություն Flag of the United States (1867–1877).svg ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ James Buchanan, Jr.
Հայր James Buchanan, Sr.?
Մայր Elizabeth Speer?[5]
Ամուսին չկա
 
Ինքնագիր James Buchanan Signature.png

Ջեյմս Բյուկենեն (անգլ.՝ James Buchanan, ապրիլի 23, 1791(1791-04-23)[1][2][3][4][5][6], Cove Gap, Pennsylvania, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունիսի 1, 1868(1868-06-01)[1][2][3][4][5][6], Lancaster, Փենսիլվանիա, ԱՄՆ[7]), ամերիկացի քաղաքական գործիչ, 1857-1861 թվականների Դեմոկրատական կուսակցությունից, 1861 թվականի Հյուսիսային և Հարավային պառակտումից վերջին և Ամերիկյան քաղաքացիական պատերազմին մասնակցած Միացյալ Նահանգների 15-րդ նախագահՆ է: Դոնալդ Թրամփի նախագահությունից առաջ պատմաբանները Բյուկենենին համարում էին պատմության մեջ Միացյալ Նահանգների նախագահներից վատագույնը[8]: Սակայն այդ տեսակետը վիճարկվում է որոշ հեղինակների կողմից:

Դիվանագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Բյուկենենը ծնվել է իռլանդացի գյուղացու մեծ ընտանիքում[9]: Քոլեջից իրավաբանական աստիճան ստանալուց հետո աշխատել է որպես իրավաբան՝ անգլո-ամերիկյան պատերազմի ժամանակ: ԱՄՆ բոլոր նախագահների միակ ամուրի տղամարդն էր, որը մանկության տարիներին կորցնելով սիրեցյալին, որոշել է երբեք չամուսնանալ: 1814-1816 թվականներին Բյուկենենը Փենսիլվանիա նահանգի խորհրդարանի անդամ էր: 1831 թվականին Բյուկենենը նշանակվել է Սանկտ Պետերբուրգի դատարանում որպես դեսպան և Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կնքել առաջին առևտրային պայմանագիրը: Հայրենիք վերադառնալուն պես (1833) Բյուկենենն ընտրվել է Փենսիլվանիայից Վաշինգտոնի Սենատում: Այստեղ Բյուկենենը պահպանել է հաշտարար միտումը աբիոլիստների և ստրկատերերի միջև, բայց պաշտպանել է Մեքսիկայից առանձնացված Տեխասի անկախությունը: 1836-1841 թվականներին եղել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ: Իր կառավարման ընթացքում Տեխասի հարցը հանգեցրել է Մեքսիկայի հետ պատերազմի և Անգլիայի հետ հակամարտությունը Օրեգոնի տարածքի շուրջ կարգավորվել է համաձայնագրով, որի համաձայն 49-րդ զուգահեռը սահմանվում էր ԱՄՆ հյուսիսարևելյան սահմանով: 1849 թվականին Բյուկենենը ստանձնել է Լոնդոնում դեսպանորդի պաշտոնը: Հաջորդ տարի դարձել է Օստենդի կոնֆերանսի անդամ, որը հռչակել է Միացյալ Նահանգների Կուբա կղզին միանալու իրավունքը՝ գնման կամ նվաճման միջոցով: Ստրկահավատ կուսակցությունը դրանով ցանկանում էր պաշտպանվել իրենից սպասվող վտանգից:

Նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1856 թվականին Բյուկենենն ընտրվել է որպես դեմոկրատների (հարավայինների) թեկնածու ԱՄՆ-ի նախագահության համար: Շնորհիվ այն բանի, որ 1854 թվականին Կոնգրեսում բուռն քննարկման ժամանակ բացակայել է Կանզաս-Նեբրասկա նահանգի օրինագծի ընդունման ժամանակ, որը բորբոքել է կրքերը ամբողջ երկրում և կտրուկ դրել երկու թշնամական կողմ միմյանց դեմ, Բյուկենենը դեռ կարող էր որոշ ժամանակ մնալ անորոշ ուղղությամբ՝ փորձելով հետաձգել Հյուսիսային և Հարավային կողմերի միջև գոյություն ունեցող բացը: Կողմնապահելով հարավին՝ նա ձգտում էր դադարեցնել ստրկության դեմ իրարանցումը[10]: Բյուկենենը պնդում էր, որ չի տեսնում որևէ իրավական հնարավորություն՝ Միության մեջ պետությունները բռնի պահելու համար: Այսպիսով, նա պասիվորեն հետևում էր, երբր Միությունից դուրս եկավ Հարավային Կարոլինան, որը հետագայում ևս վեց պետությունների հետ միասին կազմել է Ամերիկայի դաշնային պետություններ:

Հետևանքներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ժամանակ Բյուկենենը վերադարձել է հայրենի Փենսիլվանիա: Մամուլը նրան հաճախ մեղադրում էր անվճռականության մեջ, ինչը հանգեցրել է միության պառակտմանը, իսկ երբեմն նույնիսկ դավաճանության: Մահացել է 1868 թվականի հունիսի 1-ին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11866784X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find A Grave — 1995.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Lundy D. R. The Peerage
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  7. 7,0 7,1 7,2 http://www.discoverlancaster.com/members/james_buchanan_s_wheatland.asp
  8. Rottinghaus Brandon (2018-02-19)։ «Opinion | How Does Trump Stack Up Against the Best — and Worst — Presidents?»։ The New York Times (en-US)։ 0362-4331։ Վերցված է 2018-02-23 
  9. «Buchanan Family 1430 – 1903»։ ancestry.com։ Վերցված է 2012-04-28 
  10. Huckabee David C. (սեպտեմբերի 30, 1997)։ «Ratification of Amendments to the U.S. Constitution»։ Congressional Research Service reports։ Washington D.C.: Congressional Research Service, The Library of Congress 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]