Ռութերֆորդ Բ. Հեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռութերֆորդ Բ. Հեյս
անգլ.՝ Rutherford Birchard Hayes
President Rutherford Hayes 1870 - 1880 Restored.jpg
ԱՄՆ-ի 19-րդ նախագահ
Կուսակցություն՝ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Նախորդող՝Ուլիսես Ս. Գրանթ
Հաջորդող՝Ջեյմս Գարֆիլդ
Ծննդյան օր՝ հոկտեմբերի 4, 1822(1822-10-04)[1][2][3][4][5]
Ծննդավայր՝Delaware, Օհայո, ԱՄՆ և Fremont, Օհայո, ԱՄՆ
Վախճանի օր՝հունվարի 17, 1893(1893-01-17)[1][2][3][4][5] (70 տարեկանում)
Վախճանի վայրը՝Fremont, Օհայո, ԱՄՆ
Ամուսին ՝Lucy Webb Hayes?
Երեխաներ՝Webb Hayes? և Rutherford P. Hayes?
Հայր՝Rutherford Hayes, Jr.?
Rutherford Birchard Hayes Signature.svg

Ռութերֆորդ Բյորչարդ Հեյս (հնացած՝ Ռութերֆորդ Բիրչարդ Հայս[6], անգլ.՝ Rutherford Birchard Hayes, հոկտեմբերի 4, 1822(1822-10-04)[1][2][3][4][5], Delaware, Օհայո, ԱՄՆ և Fremont, Օհայո, ԱՄՆ - հունվարի 17, 1893(1893-01-17)[1][2][3][4][5], Fremont, Օհայո, ԱՄՆ), ԱՄՆ 19-րդ նախագահը (1877 թվականի մարտի 4 - 1881 թվականի մարտի 4): Նախագահ է դարձել ընտրությունների արդյունքում, որոնք ԱՄՆ-ի պատմության մեջ համարվում են «ամենակեղտոտներից» մեկը:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյսը ծնվել է Օհայո նահանգի Դելավերե քաղաքում՝ Ռութերֆորդ Հեյսի և Սոֆիա Բյորչարդի ընտանիքում: Հայրը մի ժամանակ Վերմոնտում խանութի սեփականատեր էր, այնուհետև 1817 թվականին տեղափոխվեց Օհայո, բայց որդու ծնվելուց 10 շաբաթ առաջ մահացավ: Մայրն ինքնուրույն է մեծացրել Հեյսին և քրոջը՝ Ֆեննիին: Սոֆիայի կրտսեր եղբայրը՝ Սարդիս Բյորչարդը, որոշ ժամանակ ապրել է նրանց հետ և մասամբ փոխարինել Ռութերֆորդի հորը[7]:

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միության փլուզումից հետո Հեյսը որոշ ժամանակ տատանվում էր նախընտրության կողմն ընտրելու հարցում, սակայն Սամթեր ամրոցի գնդակոծությունից հետո որոշեց պաշտպանել Հյուսիսային կողմին: Նա բանակին միացավ որպես շարքային, բայց արդեն 1861 թվականի ամռանը դարձավ մայոր 23-րդ օհայոյան զորագնդում: Նույն զորագնդում շարքային էր նաև ապագա նախագահ Ուիլիամ Մաք-Քինլին[8]: Զորագունդն ուղարկվեց Արևմտյան Վիրջինիա, որտեղ անցկացրեց աշունը, ձմեռը և 1862 թվականի ամառը։ 1861 թվականի նոյեմբերին Ռութերֆորդին շնորհեցին փոխգնդապետի կոչում: Զորագունդն ուղարկվեց Ջոն Փոուփի զորքն ուժեղացնելու համար, բայց ուշացավ Բուլ-Ռանի երկրորդ ճակատամարտի ժամանակ: Զորագունդը մասնակցել է Հարավային լեռների ճակատամարտին, որտեղ հարձակվել է Ֆոքսի կիրճում։ Հեյսը վիրավորվեց և այդ պատճառով բաց թողեց Էնտիտեմի ճակատամարտը: Հոկտեմբերին նա դարձավ կանոնավոր բանակի գնդապետ և ստացավ ժամանակավոր բարձրացում՝ բրիգադի գեներալ: Նրան հանձնարարեցին Կանավա դիվիզիայի առաջին բրիգադի հրամանատարությունը: Ամբողջ 1863 թվականը բրիգադը մնաց Չարլսթոնի (Արևմտյան Վիրջինիա) մոտ և չմասնակցեց մարտական գործողություններին, բացի Ջոն Մորգանի հեծելազորների հետ փոքրիկ փոխհրաձգություններից[9]:

1876 թվականի նախագահական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1876 ​​թվականին նախագահ Ուլիսես Գրանթի (նախկինում՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, հայտնի հյուսիսաբնակ գեներալի) հանրապետական ​​վարչակազմը առաջացրեց կոռուպցիոն սկանդալներ: Մի քանի ավագ պաշտոնյա հանրապետականներ հեռացվեցին պաշտոնից: Քաղաքացիական պատերազմից հետո առաջին անգամ հանրապետական ​​կուսակցությունը, որը հաղթել էր և կարծես իշխանությունից ընդմիշտ հեռացրել հարավային ժողովրդավարներին, հեռանկար ուներ պարտվելու նախագահական ընտրություններում:

Հեյսը նշանավոր քաղաքական գործիչ կամ Թամանի հոլի առաջնորդ չէր, և ընտրություններից առաջ նրան քչերն էին ճանաչում: Նրա թեկնածությունը 1876 թվականի հունիսի 15-ին Ցինցինատիում կայացած Հանրապետական ​​կուսակցության կոնվենտում ընդունվեց միայն քվեարկության յոթերորդ փուլից հետո, քանի որ կուսակցությունների առաջնորդներ ճանաչված Ջեյմս Բլեյնը, Բենջամին Բրիսթոուն և Ռոսկո Կոնկլինգը կաշառակերության մեջ էին և մրցում էին իրար դեմ։

1876 ​​թվականի նախագահական ընտրությունները հաղթեց Նյու-Յորք նահանգի նահանգապետ ժողովրդավար Սամուել Թիլդենը, որը դիմակազերծեց «Թվիդի կոռուպցիոն հրոսակախումբը»։ Նրա օգտին, բացառությամբ Նյու Յորքի, քվեարկել էր ամբողջ Հարավային ԱՄՆ-ն: Հեյսը ճանաչեց մրցակցի հաղթանակը:

Սակայն ընտրությունները վերահսկող հանձնաժողովի՝ հանրապետական Գրանտի վարչությունը, դաշնային զորքերը բերեց Թիլդենի օգտին քվեարկած հարավային երեք նահանգներ՝ Հարավային Կարոլինա, Ֆլորիդա և Լուիզիանա։ Այդ նահանգներում և Օրեգոն նահանգում, որը նույնպես քվեարկել էր Թիլդենի օգտին, անցկացվեց ձայների վերահաշվարկ[10]։ Արդյունքում ընտրություններում արդեն հաղթեց Հեյսը: Այդ նահանգների ընտրական հանձնաժողովների ղեկավարները ստորագրեցին և Վաշինգտոն ուղարկեցին երկուական հանրագումարային տեղեկագիր (իսկ Ֆլորիդա՝ ընդհանուր առմամբ երեք). սկզբում նոյեմբերյանը, որով հաղթել էր ընդդիմության ներկայացուցիչ Թիլդենը, իսկ հետագայում մյուսը, որի արդյունքում հաղթել էր իշխող կուսակցությունից Հեյսը: 1877 թվականի փետրվարի 16-ին, բացառությամբ հարավային նահանգների, նախագահ Գրանտը զորքերը ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն ուղարկեց՝ պայմանավորված սկսված խռովություններով:

Դրանից հետո ԱՄՆ Սենատը 18-ժամ տևած նիստի արդյունքում 1877 թվականի մարտի 2-ին՝ առավոտյան ժամը 4:00-ին, մեկ ձայնի տարբերությամբ նախագահ հռչակեց Հեյսին, իսկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մարտի 3-ին հայտարարեց քվեարկության արդյունքները՝ Հեյս՝ 137 ձայն, Թիլդեն՝ 88 ձայն: Փետրվարից մինչև մարտի սկիզբը երկիրը կանգնած էր նոր քաղաքացիական պատերազմի շեմին․ Հյուսիսը (հանրապետականներ) դեմ էր Հարավին (ժողովրդավարներին)։ Հանրահայտ դարձավ «Թիլդեն կամ արյուն» կարգախոսը:

Նախագահական ընտրություններում մեկ ձայնի առավելությամբ Հեյսի հաղթանակը, որը կասկածներ է առաջացրել ընտրությունների ճշգրտության և չորս նահանգում ձայների հաշվարկի հետ կապված, ամենաանարդարն է համարվում ԱՄՆ նախագահական ընտրությունների պատմության մեջ։

Մարտի 3-ին՝ ԱՄՆ Սենատի կողմից Հեյսի նախագահության որոշմանը հաջորդած օրը, «Նյու Յորք Սան» թերթը Աբրահամ Լինքոլնի սպանությունից հետո առաջին անգամ գլխավոր էջում սգո շրջանակ տեղադրեց ամերիկյան ժողովրդավարության վերաբերյալ:

Հեյսի երդմնակալությունը տեղի է ունեցել Կապիտոլիումում՝ ԱՄՆ դաշնային զորքերի շրջապատմամբ։

Նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1877 թվականի մարտին ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ Հեյսն իր քաղաքական ծրագրում առաջ քաշեց հյուսիսային և հարավային նահանգների վերջնական հաշտեցման, մետաղական արժույթի վերականգնման և վարչակազմում կաշառքի վերացման գաղափարները։ Թեպետ նրան չհաջողվեց արմատախիլ անել կաշառակերությունը, սակայն, չնայած թղթադրամների կողմնակիցների ուժեղ դիմադրությանը, նա ընդունեց մետաղական արժույթի մասին օրենք:

Պարագվայի վարչությունը՝ Պրեսիդենտե-Աեսը, կոչվում է Հեյսի անունով: Պարագվայի պատերազմից հետո Արգենտինան Պարագվային ներկայացրեց տարածքային պահանջներ, որոնց մի մասը բավարարվեց, սակայն հողատարածքի մի մասի (Վերդե գետի և Պիլկոմայո գետի գլխավոր ճյուղի միջը) սեփականության իրավունքի շուրջ համաձայնություն ձեռք չբերվեց։ Արդյունքում հարցը տեղափոխվեց միջնորդական դատարան։ Դատավարությունը վարում էր ԱՄՆ նախագահ Ռութերֆորդ Հեյսը, որը վեճը լուծեց՝ հօգուտ Պարագվայի:

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Lundy D. R. The Peerage — ed. size: 717826
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Brockhaus Enzyklopädie
  6. ЭСБЕ, 1892
  7. Trefousse, էջ 4
  8. Hoogenboom, էջեր 116–117
  9. Hoogenboom, էջեր 157–158
  10. Robinson, էջեր 127–128

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

.