Ուորեն Հարդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուորեն Հարդինգ
անգլ.՝ Warren G. Harding
Warren G Harding portrait as senator June 1920.jpg
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Ohio Central College?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պետական գործիչ
Դավանանք բապտիստություն
Ծննդյան օր նոյեմբերի 2, 1865(1865-11-02)[1][2][3][4][5]
Ծննդավայր Ուորեն, Օհայո, ԱՄՆ
Վախճանի օր օգոստոսի 2, 1923(1923-08-02)[6][1][2][3][4][5] (57 տարեկանում)
Վախճանի վայր Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]
Գերեզման Harding Tomb
Թաղված Harding Tomb
Քաղաքացիություն Flag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Warren Gamaliel Harding
Հայր Ջորջ Թրայոն Հարդինգ ավագ
Ամուսին Ֆլորենս Հարդինգ
Զավակներ Էլիզաբեթ Էնն Բլեսինգ
 
Ինքնագիր Warren G Harding Signature2.svg

Ուորեն Հարդինգ (անգլ.՝ Warren G. Harding, նոյեմբերի 2, 1865(1865-11-02)[1][2][3][4][5], Ուորեն, Օհայո, ԱՄՆ - օգոստոսի 2, 1923(1923-08-02)[6][1][2][3][4][5], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկյան պետական գործիչ, ԱՄՆ-ի 29-րդ նախագահը (1921-1923) հանրապետական կուսակցությունից։ Ի տարբերություն իր նախորդի՝ Վուդրո Վիլսոնի, վարել է եվրոպական գործերից ԱՄՆ-ի մեկուսացման (իզոլյացիոնիզմի) քաղաքականություն, որն արտահայտվել է նաև հայկական հարցում՝ պայմանավորելով Հարդինգի կառավարության դանդաղկոտությունն ու անվճռականությունը, ի կատարումն 1920 թվականի Սևրի հաշտության պայմանագրի, Հայաստան խաղապահպան զորք ուղարկելու և հայկական բանակը հանդերձավորելու հարցում, ինչպես նաև պասիվ դիրքորոշումը 1922-1923 թթ. Լոզանի կոնֆերանսում, որտեղ քննարկվում էր «հայկական օջախ» ստեղծելու կենսական խնդիրը։ Որպես սենատական ենթահանձնաժողովի նախագահ և ապա երկրի պրեզիդենտ Հարդինգը բազմիցս իր հրապարակային ելույթներում համակրանքով է արտահայտվել «փոքր դաշնակցի» (Հայաստանի) և նրա «բազմատանջ» ժողովրդի մասին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ВIarsIadI E. H„ The Great Beirayai N. Y, 1924
  • Boyajian D. H„ Armenia։ The Casa for a Forgotten Genocide, Westwood, New Jersey, 1972.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 The Peerage — ed. size: 717826
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Гардинг Уоррен // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png