Jump to content

Ֆլորենս Հարդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլորենս Հարդինգ
անգլ.՝ Florence Harding
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 15, 1860(1860-08-15)[1][2][3][…]
ԾննդավայրՄերիոն, Օհայո, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 21, 1924(1924-11-21)[1][2][3][…] (64 տարեկան)
Մահվան վայրՄերիոն, Օհայո, ԱՄՆ[4]
ԳերեզմանHarding Tomb[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնմեթոդիզմ[4] և spiritualism?[4]
ԿրթությունCincinnati Conservatory of Music? (1878)[4]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, shop assistant, piano teacher և բիզնես-մենեջեր
ԱմուսինՈւորեն Հարդինգ և Հենրի ԴեՎուլֆ[4]
Ծնողներհայր՝ Ամոս Հ. Քլինգ[6], մայր՝ Լուիզա Մ. Բաթոն[6]
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Նահանգների առաջին տիկին
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն[4]
ԱնդամությունLeague of Women Voters?[7] և Ազգային կանանց կուսակցություն[7]
ԵրեխաներՄարշալ Եվգենի Դևոլֆ
Ստորագրություն
Изображение автографа
 Florence Harding Վիքիպահեստում

Ֆլորենս Քլինգ Հարդինգ (անգլ.՝ Florence Harding օգոստոսի 15, 1860(1860-08-15)[1][2][3][…], Մերիոն, Օհայո, ԱՄՆ - նոյեմբերի 21, 1924(1924-11-21)[1][2][3][…], Մերիոն, Օհայո, ԱՄՆ[4]), ամերիկացի հասարակական գործիչ, Ամերիկայի Միացյալ Նահանգների 29-րդ նախագահ Ուորեն Հարդինգի կինը։ 1921-1923 թվականներին եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին տիկինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորենս Քլինգը ծնվել է 1860 թվականին Օհայո նահանգի Մարիոն քաղաքում` բանկիրի ընտանիքում։ 19 տարեկան հասակում նա փախել է տնից և գաղտնի ամուսնացել իր հարևան Հենրի դե Վիլֆի հետ, որից ունեցել է որդի։ Այդ ամուսնությունը անհաջող է դասավորվել, և երկու տարի անց նրանք բաժանվել են։ Ֆլորենսը մեկնել է հայրենի Մարիոն քաղաք, որտեղ սկսել է երաժշտության մասնավոր դասեր դասավանդել։

1890 թվականին Ֆլորենսը ծանոթացել է գավառական թերթի սեփականատեր Ուորեն Հարդինգի հետ և 1891 թվականի հուլիսի 8-ին ամուսնացել նրա հետ։ Ֆլորենսն ամուսնուց հինգ տարով մեծ է եղել։ Ուորեն հայրը, որը դեմ է եղել այդ ամուսնությանը, եղել է քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ամուսնությունից հետո երկար տարիներ անտարբեր է եղել որդու և նրա կնոջ նկատմաամբ։

1898-ին Հարդինգն ընտրվել է Օհայո նահանգի սենատոր, իսկ 1914 թվականին՝ դաշնային խորհրդարանի սենատոր, ինչից հետո ընտանիքը տեղափոխվել է Վաշինգտոն։ 1921 թվականին նախագահական նախընտրական արշավի ժամանակ Ֆլորենսն ակտիվորեն ունեցել է իր մասնակցությունը։ Եղել է կանանց ընտրական իրավունք տրամադրելու շարժման մասնակից, նրա գործունեության շնորհիվ 1921 թվականին կանայք առաջին անգամ անգամ մասնակցել են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն։

Ըստ որոշ աղբյուրների՝ ԱՄՆ-ի առաջին տիկինը սիրալիր ու համեստ կին է եղել, նա զբաղվել է բարեգործությամբ, պաշտպանել գենդերային հավասարությունը և օգնել Առաջին համաշխարհային պատերազմի վետերաններին։ Ֆլորենսը մեծ ազդեցություն է ունեցել նախագահի կաբինետի անդամների ընտրության հարցում։ ԴիտորդներԻ կարծիքով նա ինքն է գրել իր ամուսնու ելույթների տեքստերը։ Իր խնդրանքով Սպիտակ տան հյուրերին ալկոհոլ մատուցեցին, չնայած երկրում արգելված էր դա[8]։

Ուորեն և Ֆլորենս Հարդինգների գերեզմանը

Ամուսնու մահից հետո՝ 1923 թվականին Ֆլորենսը հեռացել է Վաշինգտոնից և մեկնել Մարիոն։ Ֆլորենսը մահացել է 1924 թվականի նոյեմբերի 21-ին[9]։ Ուորեն Հարդինգի մահը երկար ժամանակ մնացել է առեղծված․ նա մահացել է Սան Ֆրանցիսկոյի հյուրանոցում՝ շրջագայության ժամանակ։ Ֆլորենսն արգելել է ամուսնու մարմնի դիահերձումը, ինչը թունավորման մասին շատ լուրերի տեղիք է տվել[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Caroli B. B. Encyclopædia Britannica
  2. 1 2 3 4 Lundy D. R. The Peerage
  3. 1 2 3 4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 1 2 3 4 5 6 7 Florence Harding Biography :: National First Ladies' Library — 2024.
  5. ↑ National Archives Catalog
  6. 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
  7. 1 2 Florence Harding | Miller Center — 2016.
  8. ↑ «Секс в Белом доме». www.bbc.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  9. ↑ «Уоррен Гардинг (Warren Harding) - биография, информация, личная жизнь, фото». stuki-druki.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  10. ↑ «США 1 доллар 2014 D "29-й президент США - Уоррен Гардинг"». www.monetnik.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորենս Հարդինգ» հոդվածին։