Ավոդա
Ավոդա եբրայերեն՝ מפלגת העבודה הישראלית | |
---|---|
Տեսակ | կուսակցություն և parliamentary group? |
Երկիր | Իսրայել |
Առաջնորդ | Yair Golan? |
Հիմնադրված | հունվարի 21, 1968 |
Գաղափարախոսություն | սոցիալ-ժողովրդավարություն, Labor Zionism? և two-state solution? |
Քաղաքական հայացք | ձախակենտրոն |
Շտաբ | Թել Ավիվ, Իսրայել |
Միջազգային պատկանելություն | Սոցիալիստական ինտերնացիոնալ և Պրոգրեսիվ ալյանս[1] |
Նախորդ | ՄԱՊԱՅ, Labor Unity? և ՌԱՖԻ |
Կայք | havoda.org.il |
Israeli Labor Party Վիքիպահեստում |
«Ավոդա» (եբրայերեն՝ עבודה «գործ», «աշխատանք»), լրիվ անվանումը՝ Իսրայելյան աշխատանքի կուսակցություն (եբրայերեն՝ מפלגת העבודה הישראלית, Միֆլեգետ ՀաԱվոդա ՀաԻսրայելիմ), ձախ կենտրոնամետ իսրայելական քաղաքական կուսակցություն։ Համարվում է սոցիալ-դեմոկրատական[2][3][4][5] և սիոնիստական[5][6] կուսակցություն, որը կողմնակից է տնտեսական զարգացման «Երրորդ ուղու» տեսությանը։ «Ավոդան» մտնում է Սոցիալիստական ինտերնացիոնալի կազմի մեջ։ Հիմնադրվել է 1968 թվականին մի քանի կուսակցությունների միավորման միջոցով («ՄԱՊԱՅ» կուսակցության հիման վրա), որը նախկինում կոչվում էր «Մաարախ»։ Սակայն արդեն 1969 թվականին «Ավոդան» «Մապամ»- հետ ընդգրկվեց նոր դաշինքի մեջ, որը ստացավ «Մաարախ» անվանումը, և այդպես գոյատևեց մինչև 1991 թվականը, «Մաարամ»-ի լուծարումը։
Մինչև 1977 թվականը «Մաարախ»-ը եղել է իշխող կուսակցություն, իսկ 1992-1996 և 1999-2000 թվականներին ղեկավարել է կառավարական կոալիցիան։
2009 թվականի Քնեսեթի 18-րդ գումարման խորհրդարանական ընտրություններում նախորդ 17-րդ գումարման համեմատ կորցնելով 6 մանդատ, կուսակցության լուծարման հետևանքով հեռացան ևս 5 խորհրդարանականներ, որի հետևանքով 2011 թվականի հունվարի 17-ին Ավոդա կուսակցության օրենսդրական ներկայացվածությունը նվազեց, հասնելով 8 մարդու և այն դարձավ մեծությամբ 5-րդ քաղաքական ուժը իսրայելական խորհրդարանում։ 2011 թվականի հունվարի 17-ին Ավոդա կուսակցությունից դուրս եկան հետևյալ խորհրդարանականները և կոալիցիոն կառավարության անդամները`
- Էխուդ Բարաք
- Մաթան Վիլնաի
- Շալոմ Սիմխոն
- Օրիտ Նոկեդ
- Էյնատ Վիլֆ
Քնեսեթի 19-րդ գումարման խորհրդարանական ընտրություններում Ավոդան ստացավ 15 մանդատ, դառնալով մեծությամբ երրորդ կուսակցությունը քնեսեթում։ 2014 թվականի դեկտեմբերի 10-ին Ավոդան միավորվեց Խա-Թունա կուսակցության հետ կազմավորելով «Սիոնիստական ճամբար» դաշինքը՝ նպատակ ունենալով ստեղծել խոշոր ձախ ցենտրիստական դաշինք, որը պետք է ղեկավարեր 34-րդ կառավարությունը առաջիկա ընտրություններից հետո։ Ընտրություններում դաշինքը ստացավ 24 մանդատ (որից 19-ը Ավոդայից), գրավելով երկրորդ տեղը, զիջելով 30 մանդատ ստացած Լիկուդ կուսակցությանը։
Party leaders
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Այլ նշանավոր անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշանավոր նախկին անդամներ՝
|
Ընտրության արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրական տարի | Կոալիցիա | # ընդհանուր ձայների | % ընդհանուր ձայների | # ստացած ընդհանուր տեղերը | +/- | Առաջնորդ | Կառավարություն/Ընդդիմություն |
---|---|---|---|---|---|---|---|
1969 | Մաարախ | 632,135 (#1) | 46.2 | 56 / 120 |
11 | Գոլդա Մեիր | |
1973 | Մաարախ | 621,183 (#1) | 39.6 | 51 / 120 |
5 | Գոլդա Մեիր | |
1977 | Մաարախ | 430,023 (#2) | 24.6 | 32 / 120 |
19 | Շիմոն Պերես | Ընդդիմություն |
1981 | Մաարախ | 708,536 (#2) | 36.9 | 47 / 120 |
15 | Շիմոն Պերես | Ընդդիմություն |
1984 | Մաարախ | 724,074 (#1) | 34.9 | 44 / 120 |
3 | Շիմոն Պերես | |
1988 | Մաարախ | 685,363 (#2) | 30.0 | 39 / 120 |
5 | Շիմոն Պերես | |
Ընդդիմություն (1990-1992) | |||||||
1992 | ոչ մի | 906,810 (#1) | 34.7 | 44 / 120 |
5 | Իցհակ Ռաբին | |
1996 | ոչ մի | 818,741 (#1) | 26.8 | 34 / 120 |
10 | Շիմոն Պերես | Ընդդիմություն |
1999 | Մեկ Իսրայել | 670,484 (#1) | 20.3 | 26 / 120 |
8 | Էխուդ Բարաք | |
Ընդդիմություն (2002-2003) | |||||||
2003 | Լեյբորիստական կուսակցություն-Մեյմադ | 455,183 (#2) | 14.5 | 19 / 120 |
7 | Ամրամ Միցնա | Ընդդիմություն (2003-2005) |
Ընդդիմություն (2005-2006) | |||||||
2006 | Լեյբորիստական կուսակցություն-Մեյմադ | 472,366 (#2) | 15.1 | 19 / 120 |
0 | Ամիր Պերեց | |
2009 | ոչ մի | 334,900 (#4) | 9.9 | 13 / 120 |
6 | Էխուդ Բարաք | |
Ընդդիմություն (2011-2013) | |||||||
2013 | ոչ մի | 432,118 (#3) | 11.4 | 15 / 120 |
2 | Շելի Յախիմովիչ | Ընդդիմություն |
2015 | Սիոնիստական միություն | 786,313 (#2) | 18.7 | 24 / 120 |
9 | Իցխակ Հերցոգ | Ընդդիմություն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://progressive-alliance.info/2810-2/
- ↑ Emilie van Haute; Anika Gauja (2015). Party Members and Activists. Routledge. էջ 17. ISBN 978-1-317-52432-8.
- ↑ Richard Collin; Pamela L. Martin (2012). An Introduction to World Politics: Conflict and Consensus on a Small Planet. Rowman & Littlefield. էջ 218. ISBN 978-1-4422-1803-1. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Rhodes Cook (2004). The Presidential Nominating Process: A Place for Us?. Rowman & Littlefield. էջ 118. ISBN 978-0-7425-2594-8. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ 5,0 5,1 Sara E. Karesh; Mitchell M. Hurvitz (2005). Encyclopedia of Judaism. Infobase Publishing. էջ 283. ISBN 978-0-8160-6982-8.
- ↑ James C. Docherty; Peter Lamb (2006 թ․ հոկտեմբերի 2). Historical Dictionary of Socialism. Scarecrow Press. էջ 179. ISBN 978-0-8108-6477-1. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Somfalvi, Attila (2011 թ․ հունվարի 23). «Labor chooses temporary chairman». Ynetnews. Վերցված է 2011 թ․ փետրվարի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավոդա» հոդվածին։ |
|