Յիցակ Նավոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յիցակ Նավոն
եբր.՝ יצחק נבון
Yitzhak Navon 1.jpg
Ծնվել է ապրիլի 9, 1921({{padleft:1921|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:9|2|0}})[1][2]
Ծննդավայր Երուսաղեմ, Մանդատային Պաղեստին[1]
Մահացել է նոյեմբերի 7, 2015({{padleft:2015|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:7|2|0}})[3][2] (94 տարեկանում)
Մահվան վայր Երուսաղեմ
Քաղաքացիություն Flag of Israel.svg Իսրայել
Մայրենի լեզու եբրայերեն
Կրոն հուդայականություն
Կրթություն Երուսաղեմի հրեական համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ, գրող, դրամատուրգ և դաստիարակ
Ամուսին Ofira Navon
Զբաղեցրած պաշտոններ Իսրայելի նախագահ, Քնեսեթի պատգամավոր[1], Քնեսեթի պատգամավոր[1] և Deputy Prime Minister of Israel
Քաղաքական կուսակցություն Մաարախ, ՌԱՖԻ և ՄԱՊԱՅ
Ստորագրություն
Yitzhak Navon signature.svg
Yitzhak Navon Վիքիպահեստում
Յիցակ Նավոնը (ձախից) և իր եղբայր Վիկտորը Երուսաղեմում, 1929

Յիցակ Ռաչամիմ Նավոն (եբր.՝ יצחק נבון‎, ապրիլի 9, 1921({{padleft:1921|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:9|2|0}})[1][2], Երուսաղեմ, Մանդատային Պաղեստին[1] - նոյեմբերի 7, 2015({{padleft:2015|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:7|2|0}})[3][2], Երուսաղեմ[4]) Իսրայելի քաղաքական գործիչ, դիվանագետ և գրող։ Նա եղել է Իսրայելի հինգերորդ նախագահը և պաշտոնավարել 1978 - 1983 թվականներին՝ որպես ձախակենտրոն Հավասարեցում կուսակցության անդամ։ Նա առաջին սեֆարդի[5] նախագահն էր և ծնվել էր Երուսաղեմում, այնուհետ ապրել Բրիտանական մանդատի Պաղեստինում, մինչդեռ նախորդ բոլոր նախագահները ծնվել էին Ռուսական կայսրությունում և գաղթել էին այնտեղից։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավոնը ծնվել է Երուսաղեմում, Ռաբբիների ընտանիքի Սեֆարդի ժառանգ Յոզեֆ և Միրյամ Նավոնների ընտանիքում։ Հոր կողմից նա իսպանական հրեաներից էր սերում, ովքեր 1492 թվականին Իսպանիայից վտարվելուց հետո հիմնավորվեցին Թուրքիայում։ Նրա նախորդներ Բարուշ Միզրահի ընտանիքը Երուսաղեմ տեղափոխվեց 1670 թվականին։ Մոր կողմից նա սերում էր անվանի՝ Խաիմ Իբն Աթար, Մարոկկոյի հրեաներից, ովքեր գաղթել էին Պաղեստին և հիմնավորվել Երուսաղեմում 1742 թվականին։

Նա հաճախել է "Doresh Tziyon" բեյդ միդրաշ, "Takhemoni" դպրոց և Հրեական համալսարանի ավագ դպրոց[4], որտեղ նա զարգացրել է իսլամական և արաբական տեքստեր յուրացնելու կարողությունը։ Մի քանի տարի շարունակ նա ուսանում էր հրեական գրականություն։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո շատ վերապրածներ և տեղահանվածներ եկել էին Պաղեստինում վերահաստատվելու։ Նավոնը որոշում է միանալ Հագանահ միավորմանը։ Պատերազմի ընթացքում Նավոնը գաղտնի նկուղում գաղտնալսում էր Բրիտանական բանակի խոսակցությունները։ Նա լիովին տիրապետում էր արաբերենին, եբրայերենին, հրեական-իսպաներենին, ֆրանսերենին և անգլերենին՝ խաղաղասեր հակումներով էքսպերտ-լինգվիստ։ Հետագայում Իսրայելի արտաքին ծառայության կողմից ուղարկվել էր Ուրուգվայ և Արգենտինա՝ օգնելու նացիստների որսին։ Նավոնի կինը՝ Օֆիրա Նավոնը, 1993 թվականին մահացել էր քաղցկեղից։ Նրանք երկու երեխա ունեին՝ Նաամա և Երեզ։ Նավոնը մահացել է Յերուսաղեմում 2015 թվականի նոյեմբերի 7-ին, 94 տարեկանում[6][7]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին Նավոնը դարձավ Իսրայելի առաջին վարչապետ Դավիդ Բեն Գուրիոնի քաղաքական քարտուղարը։ Հաջորդ տարի նա նշանակվեց Բեն Գուրիոնի բյուրոյի ղեկավար։ Նա այդ պաշտոնին էլ մնաց նաև վարչապետ Մոշե Շարեթի պաշտոնավարման տարիներին։ Նավոնի կարծիքը վճռական նշանակություն ունեցավ Սուեզի ճգնաժամի և Լավոնի գործերի ընթացքում։

1963 թվականին Բեն Գուրիոնը վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց, Նավոնը դարձավ Կրթության և Մշակույթի նախարարության քաղաքական ծառայության բաժնի պետ։ Նավոնը անգրագիտության դեմ պայքարի երկարատև արշավ սկսեց Իսրայելում, որը կազմում էր հրեա բնակչության 12%-ը։

Ամոթ և խայտառակություն է, որ Իսրայելում ավելի քան 200,000 հասուն մարդ որևէ լեզվով գրել կամ կարդալ չգիտի, և մենք հնարավոր ամեն ինչ պետք է անենք այդ բիծը մեր վրայից ջնջելու[4]

։ Նավոնը հրամայեց հարյուրավոր կին զինծառայողների պարտադիր զորահավաք իրականացնել՝ նոր դպրոցներում դասավանդելու։ Երկու տարի անց Նավոնը Բեն Գուրիոնի ղեկավարած Ռաֆի քաղաքական կուսակցությունից Քնեսեթի անդամ ընտրվեց։ Նոր կուսակցություն, որը համարձակվեց մարտահրավեր նետել Մապայի հիմնադրմանը, ինչը պայմանավորված էր 'արդիականացմամբ և գիտական մոտեցմամբ'; այն 1968 թվականին միավորվեց Իսրայելի Աշխատավորական կուսակցության (Հավասարեցում կուսակցության մաս) հետ։[8] Սակայն Աշխատավորական կուսակցության ղեկավարությունը, որոնցից մեկը Նավոնն էր, ապագայում ձախակողմյան օրակարգ կթելադրի։ Նավոնը Քնեսեթի փոխխոսնակն էր և Արտաքին ու Պաշտպանության հանձնաժողովի նախագահը։

Նախագահ (1978-1983)[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականի ապրիլի 19-ին Նավոնը Քնեսեթի կողմից ընտրվեց Իսրայելի հինգերորդ նախագահ։ Մրցակցությունն անվիճելի էր և Քնեսեթի 120 անդամներից 86-ը կողմ էին քվեարկել, 23 անդամ ձեռնպահ էին մնացել։ Նա պաշտոնը ստանձնեց 1978 թվականի մայիսի 29-ին և առաջին նախագահն էր, որ փոքր երեխաների հետ տեղափոխվեց Երուսաղեմի նախագահական նստավայր։ Նրա կինը՝ Օֆերան, ակտիվ էր Իսրայելի երեխաների բարեկեցությանն աջակցելու հարցերով։

Նավոնը, որպես նախագահ, Սադամի վրա դիվանագիտական մոտեցմամբ ազդելու համար ավելի բարենպաստ դիրքում էր, քան Լիկուդի վարչապետ Բեգինը։ 1980 թվականի խաղաղ համաձայնագրից հետո Հարեցի գնահատականը հետևյալն էր. Նավոնը մի այցելությամբ ավելիին հասավ, քան Իսրայելի վարչապետի կողմից հինգ անգամ վատնածը։

Սադաթի հետ կնքած խաղաղության համաձայնագիրը վավերական պայմանագիր է։ Չնայած մեր ընտրած ուղին առանց խոչընդոտների չի եղել։ Սադաթը և Բեգինը երկար ճանապարհ են անցել։[4]

Սակայն ձեռքբերումները համարյա անմիջապես հօդս ցնդեցին Սադաթի սպանությամբ և Իսրայելի բանակի կողմից Լիբանան հանկարծակի ներխուժմամբ։ Չնայած Իսրայելի նախագահը ծիսական գրասենյակ է, սակայն Նավոնը, 1982 թվականի Սաբրայի և Շատիլայի ջարդերում, իսրայելի դերակատարության դատական հետաքննության անկեղծ ջատագով էր։

1983 թվականին Նավոնը երկրորդ ժամկետով նախագահ ընտրվելու հնարավորությունը մերժեց։ Փոխարենը նա քաղաքականություն վերադարձավ։ Նախկին նախագահներից նա միակն էր, որ այդպես վարվեց։ Երբ հանրային հարցումները ցույց տվեցին, որ Նավոնը ավելի սիրված է քան Աշխատանք կուսակսության ղեկավար Շիմոն Պերեսը, Պերեսին ճնշում էին կողմ քաշվել և թույլ տալ Նավոնին ստանձնել կուսակցության ղեկավարությունը։ Նավոնի արաբերենի գերազանց իմացությունը նրան ավելի ընդունելի էր դարձնում հատկապես արաբների և միզրահի ընտրողների մեջ։ Սակայն Նավոնը չընդունեց առաջնորդությունը։ 1984 թվականին, նա ընտրվեց Քնեսեթում և 1984 - 1990 թվականներին ծառայեց որպես Կրթության և Մշակույթի նախարար։[9]

Նա Քնեսեթում մնաց մինչև 1992 թվականը, բացի կարճատև դադարից։ Նավոնը քաղաքականություն վերադարձավ գլխավորելու Իսրայելի բժշկական իշխանությունների կողմից Եթովպական ծագումով իսրայելցիների հանձնած արյունը չօգտագործելու (ՁԻԱՀ-ի վարակման մտահոգությամբ պայմանավորված) հակասական պրակտիկան հետաքննող հանձնաժողովը[10]։

Յիցակ Նավոնի հուղակավորությունը

2003 թվականին Իսպանական կառավարությունը Նավոնին մրցանակ պարգևեց Հերցլիյայում։[4] Գազայի դիվանագիտական շրջանակներում, Եգիպտացիների հետ Նավոնը ցուցաբերեց պետական գործչին վայել վարվելակերպ, և իր երկրի բռնի պատմության համար իր ակնածանքը հայտնեց։

Անկախության պատերազմի ընթացքում սպանվել են, անդամալույծ են դարձել և վիրավորվել 6,000 մարդ։ Տնտեսությունը ավերվել էր՝ կաթ չկար, միայն կաթի փոշի։ Ոչ ձու, ոչ ձվի փոշի։ Միս՝ շաբաթը մեկ անգամ։ Այսօր այնպիսի լիություն է, դու գնում ես խանութ և գնում ինչ ցանկանաս։[4]

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավոնը, Սեֆարդիկ ֆոլկլորի հիման վրա երկու մյուզիքլ է գրել՝ Navon wrote two musicals based on Sephardic folklore: Romancero Sefardi (1968) և Bustan Sefardi ("Sephardic Garden" 1970), որոնք հաջողությամբ ներկայացվեցին Հաբիմահում՝ Իսրայելի ազգային թատրոն, Թել Ավիվ։ Նա նաև Վեց օրեր և յոթ դարպասներ (1979) ստեղծագործության հեղինակն է, Երուսաղեմի վերամիավորման մասին ժամանակակից լեգենդ, որն առաջին հրատարակվեց եբրայերենով և հետագայում թարգմանվեց անգլերեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 חה"כ יצחק נבוןKnesset.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Քնեսեթ — 1949.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Yitzhak Navon, Fifth President of Israel, Dies at 94»։ Haaretz.com 
  5. եբր.՝ סְפָרַדִּים‎, Իսպանիայի հրեաներ
  6. Lis Jonathan (8 November 2015)։ «Yitzhak Navon, Israel's Fifth President, Laid to Rest at Jerusalem's Mt. Herzl Cemetery»։ Haaretz 
  7. Aderet Ofer, Lis Jonathan (7 November 2015)։ «Yitzhak Navon, Fifth President of Israel, Dies at 94»։ Haaretz։ Վերցված է 8 November 2015 
  8. M Gilbert, Israel: A History, (Black Swan 1999), p.357
  9. Gilbert, Israel, p.539-40
  10. Sternoff Daniel (29 July 1996)։ «Ethiopian Jews angered over blood dumping probe»։ Pittsburgh Post-Gazette (Google News)։ Վերցված է 8 November 2015