Իսրայելի ռազմական պարգևներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իսրայելի ռազմական պարգևներ (եբր.՝ עיטורי צה"ל‎), պետական պարգևներ, որոնք շնորհվում են Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) կողմից մարտական իրավիճակում դրսևորած հերոսության և արիության համար, ինչպես նաև պարգևներ, որոնք նախատեսված են քաղաքացիական անձանց պարգևատրելու համար, այդ թվում նաև արտասահմանյան քաղաքացիներին՝ Իսրայելի պաշտպանունակության ամրապնդման և ռազմական համագործակցության համար:

«ՑԱԼԱՇ» պարգև[խմբագրել | խմբագրել կոդը]

«ՑԱԼԱՇ» (եբր.՝ צָלָ"ש - צִיוּן לְשֶבַח‎, բառացիորեն թարգմանություն՝ «փառաբանող գնահատական», փաստացիորեն՝ «հրամանի մեջ նշված»), եղել է հրեական ընդհատակյա կազմակերպությունների զինվորներին պարգևատրելու միակ ձևը, իսկ այնուհետև՝ Իսրայելի պաշտպանության բանակում Արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ: Սկզբում այն հնչեցնում էին հրամանում, իսկ այնուհետև սկսեցին շնորհել պարգևատրման նամակ[1]:

ԻՊԲ-ի զինծառայողների համար ժամանակակից պարգևները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս 1970 թվականի «Ռազմական պարգևների մասին» օրենքով սահմանված են զինծառայողների համար հետևյալ շքանշանները՝

Medal of Valor.svg  Շքանշան «Հերոսության համար»
Medal of Courage.JPG  Շքանշան «Արիության համար»
Medal of Distinguished Service.svg  Շքանշան «Ծառայության մեջ աչքի ընկնելու համար

«Ռազմական պարգևների մասին» օրենքը նաև իրավունք է վերապահում Գլխավոր շտաբի պետին սահմանել լրացուցիչ պարգևի նշաններ («ՑԱԼԱՇ»): Ներկա դրությամբ դրանք են համարվում՝

Zrm.svg  Գլխավոր շտաբի պետի պարգևի նշան
Zla.svg  Շրջանի հրամանատարի պարգևի նշան
Zma.svg  Դիվիզիայի հրամանատարի պարգևի նշան
Zmh.svg  Բրիգադի հրամանատարի պարգևի նշան

Բացի վերը թվարկված պարգևներից, պարգևների հարցով նախարարական հանձնաժողովը հիմնել է Գլխավոր շտաբի պետի երախտագիտության շքանշանը, որով կարող են պարգևատրվել ինչպես զինծառայողները, այնպես էլ քաղաքացիական անձինք, ովքեր զգալի ներդրում են ունեցել Իսրայելի պաշտպանունակության ամրապնդման գործում:

Պատմական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իսրայելի հերոսներ» պարգև
  • Իսրայելի հերոսի կոչումը շնորհվել է 1948 թվականին անկախության համար մղվող պատերազմի 12 հերոսներին, և այդ ժամանակից ի վեր չի շնորհվել ոչ մեկին: Հետագայում բոլոր պարգևատրվածներին շնորհվել են «Հերոսության համար» շքանշաններ:
  • «Կատամոն» շքանշան - շնորհվում էր զինվորներին, ովքեր 1948 թվականին մասնակցել են Կատամոնի ճակատամարտում (Երուսաղեմի շրջան): 1949 թվականին պարգևի հաստատման որոշումը չեղյալ է հայտարարվել:

Մարտական գործողություններում մասնակցության շերտաձողեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Palsar7.jpg
Independence war ribbon.jpg Արաբա-իսրայելական պատերազմ
Sinai war ribbon.jpg Սուեզի ճգնաժամ
Six day war ribbon.jpg Վեցօրյա պատերազմ
Hatasharibon.jpg Կեղեքիչ պատերազմ
Yomkippurribon.jpg Ահեղ դատաստանի պատերազմ
Lebanon war ribbon.jpg Լիբանանյան պատերազմ
Lebanon2ribon.jpg Երկրորդ լիբանանյան պատերազմ
Protective Edge Opertion ribon shadow.svg Անխորտակելի ժայռ գործողություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]