Տ-55
| Տ-55 T-55 | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Դասակարգ | մարտական մեքենաների ընտանիք |
| Երկիր | |
| Քաշ, տ. | 36-36.5 տ |
| Անձնակազմ | 4 |
| Պատմություն | |
| Նախագծող | Խարկովի մեքենաշինության կոնստրուկտորական բյուրո |
| Արտադրող | Մալիշևի անվան գործարան |
| Արտադրման թվականներ | 1958-1979 |
| Շահագործման սկիզբ | 1946 |
| Շահագործման ավարտ | 1980 |
| Արտադրվածների քանակ | 86 000 |
| Օգտագործող | |
| Չափեր | |
| Կորպուսի երկարություն, մմ | 6200 |
| Կորպուսի լայնություն, մմ | 3270-3536 |
| Բարձրություն, մմ | 2350 |
| Սպառազինություն | |
| Թնդանոթի տրամաչափ և մակնիշ | 100 մմ Դ-10Տ2Ս |
| Ուղղաձիգ նշանառման անկյուններ, աստ. | −6 — +16 |
| Այլ սպառազինություն | Դ-10 100-միլիմետրանոց տանկային թնդանոթ[1], SGMT?[1], SGMT?[1] և DShK?[1] |
| Շարժականություն | |
| Շարժիչի տեսակ | V-2?[1] և V-2-55?[2] |
| Շարժիչի հզորություն, ձիաուժ | 580/620/690 |
| Արագությունը խճուղով, կմ/ժ | 48-50 |
Տ-55 Խորհրդային Միությունում արտադրված միջին տանկ։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տ-55 տանկը համարվում է Խորհրդային տանկերից ամենատարածվածը, ինչպես նաև աշխարհի ամենամասսայականը, որը մինչև օրս ավանդական տեսքով գտնվում է մի շարք երկրների սպառազինության մեջ։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային Միությունում և դաշնակից այլ երկրներում (Լեհաստան, Ռումինիա, Չեխոսլովակիա) արտադրվել է ավելի քան 100 000 Տ-55 տանկեր։ Ավանդական հատկանիշների համաձայն` այն իրեն դրսևորել է որպես հասարակ և անխափան մեքենա, սակայն տանկային մենամարտերում, հավասար իրադրության մեջ հիմնականում զիջել է հակառակորդին։ Չնայած դրան` միշտ հմուտ անձնակազմը կարողացել է հաղթանակներ տանել աշխարհի ամենատարբեր հատվածներում։ Աշխարհի ամենատարածված տանկը նաև ամենապատերազմածն է, ինչի շնորհիվ էլ հայտնվել է լավագույն տանկերի տասնյակում։ Տ-55-ը պաշտոնապես ընդունվել և սպասարկվել է խորհրդային բանակում 1958 թվականին։ Այնուհետև, ստանալով լիցենզիա, սկսվել է արտադրվել Չինաստանում, Չեխոսլովակիայում և Լեհաստանում։ Միայն Խորհրդային Միության, Չեխոսլովակիայում և Լեհաստանում արտադրվել են ավելի քան 70,000 Տ-54 և Տ-55 տանկեր։
Մարտավարատեխնիկական տվայլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տ-55 տանկի երկարությունը կազմում է 6.2 մ (փողով 9 մ), լայնությունը՝ 3.27 մ, իսկ բարձրությունը՝ 2.35 մ։ Տ-55 տանկի մարտական քաշը կազմում է 36-36.5 տ։ Տ-55 տանկն ունի 100 մմ-անոց գնդացիր (Դ-10Տ2Ս), որը կրակում է բավականին ճշտգրիտ։ Տ-55 տանկը սնուցվում է Վ-55Վ դիզելային շարժիչով՝ զարգացնելով 580 ձիաուժ հզորություն։ Տ-55 տանկի առավելագույն արագությունը կազմում է 50 կմ/ժ։ Արտաճանապարհային հատվածներում արագությունը կազմում է մոտ 25 կմ/ժ։ Տ-55 տանկը կարող է անցնել խորը ճահիճներով և հաղթահարում է ջրային խոչընդոտներ՝ մինչև 5 մ խորությամբ։ Տ-55 տանկի վառելիքի պաշարը կազմում է 400 կմ։ Տ-55 տանկը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։ Այս տանկը շահագործվում է անձնակազմի չորս, այդ թվում՝ հրամանատարի, հրետաձիգի, լիցքավորողի և վարորդի կողմից։ Այն իր մեջ ամբարում է 43 արկեր։ Տ-55 տանկն արձակում է ցանկացած ստանդարտ 100 մմ-անոց արկեր։ Տ-55 տանկը մեկ րոպեում արձակում է շուրջ 3 արկեր։
Համեմատություն Տ-62, Տ-64, Տ-72, Տ-80 և Տ-90 տանկերի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տանկ | Տ-55[3] | Տ-62[4] | Տ-64[5] | Տ-72[6] | Տ-80[7] | Տ-90[8] |
|---|---|---|---|---|---|---|
| Քաշ | 36 տ | 41.5 տ | 39 տ | 41 տ | 42 տ | 46.5 տ |
| Երկարություն | 6.2 մ | 6.6 մ | 6.54 մ | 6.86 մ | 6.78 մ | 6.86 մ |
| Լայնություն | 3.27 մ | 3.6 մ | 3.41 մ | 3.46 մ | 3.53 մ | 3.46 մ |
| Բարձրություն | 2.35 մ | 2.395 մ | 2.17 մ | 2.19 մ | 2.3 մ | 2.23 մ |
| Շարժիչի տեսակ | դիզելային | դիզելային | դիզելային | դիզելային | գազատուրբինային | դիզելային |
| Շարժիչի հզորություն | 580 ձիաուժ | 580 ձիաուժ | 700 ձիաուժ | 780 ձիաուժ | 1000 ձիաուժ | 840 ձիաուժ |
| Առավելագույն արագություն | 50 կմ/ժ | 50 կմ/ժ | 60 կմ/ժ | 60 կմ/ժ | 70 կմ/ժ | 60 կմ/ժ |
| Թնդանոթի տրամագիծ | 100 մմ | 115 մմ | 125 մմ | 125 մմ | 125 մմ | 125 մմ |
Սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած իր տարիքին, այս տանկը դեռ օգտագործվում է աշխարհի շուրջ 50 երկրներում[9]
Ալժիր 270 հատ Տ-54 և Տ-55
Անգոլա 200 հատ Տ-54 և Տ-55
Հայաստան 3 հատ Տ-54 և 5 հատ Տ-55
Ադրբեջան մոտ 100 հատ Տ-54 և Տ-55
Աֆղանստան անհայտ քանակություն
Վիետնամ 850 հատ Տ-54 և Տ-55
Վրաստան 23 հատ Տ-55
Եգիպտոս 840 հատ Տ-54 և Տ-55
Զամբիա 10 հատ Տ-55
Իրան 540 հատ Տ-54 և Տ-55
Իրաք 76 հատ Տ-55
Եմեն 450 հատ Տ-55
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 32 հատ Տ-55
Ղազախստան 540 հատ Տ-54 և Տ-55
Հյուսիսային Կորեա ավելի քան 3500 Տ-54 և Տ-55
Կուբա մոտ 900 հատ Տ-54 և Տ-55
Լիբանան 233 հատ Տ-54 և Տ-55
Լիբիա Անհայտ քանակություն
Պակիստան 51 հատ Տ-54 և Տ-55
Մոզամբիկ 110 հատ Տ-55
Մալի 12 հատ Տ-54 և Տ-55
Մավրիտանիա 35 հատ Տ-54 և Տ-55
Պերու 165 հատ Տ-55
Ռումինիա 249 հատ Տ-55
Սիրիա 2250 հատ Տ-55
Ուկրաինա 20 հատ Տ-55
Ֆինլանդիա 100 հատ Տ-54 և Տ-55
Խորվաթիա 186 հատ Տ-54 և Տ-55
Սլովենիա 30 հատ Տ-55Ս1

Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տ-55 միջին տանկ Արխիվացված 2016-06-11 Wayback Machine(անգլ.)
- ԽՍՀՄ/ՌԴ Տանկեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 T-54/T-55 // The World's Armies — United Kingdom: Chartwell Books, 1979. — P. 11—12. — 252 p. — ISBN 0-89009-267-2
- ↑ T-54/55 // The World's Armies — United Kingdom: Chartwell Books, 1979. — P. 11—12. — 252 p. — ISBN 0-89009-267-2
- ↑ «Տ-55». Արխիվացված է օրիգինալից 2016-06-11-ին. Վերցված է 2016-06-20-ին.
- ↑ «Տ-62». Արխիվացված է օրիգինալից 2016-08-02-ին. Վերցված է 2016-08-23-ին.
- ↑ «Տ-64». Արխիվացված է օրիգինալից 2014-10-17-ին. Վերցված է 2016-08-23-ին.
- ↑ «Տ-72». Արխիվացված է օրիգինալից 2016-08-14-ին. Վերցված է 2016-08-23-ին.
- ↑ «Տ-80». Արխիվացված է օրիգինալից 2011-07-23-ին. Վերցված է 2016-08-23-ին.
- ↑ «Տ-90». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ The Military Balance 2014
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տ-55» հոդվածին։ |
| ||||||