Տ-80
| Տ-80 | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Դասակարգ | հիմնական մարտական տանկ |
| Երկիր | |
| Քաշ, տ. | 42 տ |
| Անձնակազմ | 3 |
| Պատմություն | |
| Նախագծող | Nikolay Popov? և Կիրովի գործարան |
| Արտադրող | Կիրովի գործարան և Omsktransmash? |
| Արտադրման թվականներ | 1976-1993 |
| Շահագործման սկիզբ | 1976 |
| Արտադրվածների քանակ | 5404 |
| Օգտագործող | |
| Մարտեր | Առաջին չեչենական պատերազմ |
| Չափեր | |
| Կորպուսի երկարություն, մմ | 6780 մ |
| Կորպուսի լայնություն, մմ | 3530 |
| Բարձրություն, մմ | 2300 |
| Սպառազինություն | |
| Թնդանոթի տրամաչափ և մակնիշ | 125 մմ |
| Այլ սպառազինություն | 2A46 125 mm gun? |
| Շարժականություն | |
| Շարժիչի տեսակ | turboshaft? |
| Շարժիչի հզորություն, ձիաուժ | 1000 |
| Արագությունը խճուղով, կմ/ժ | 70 |
Տ-80, խորհրդային արտադրության հիմնական մարտական տանկ:
Բովանդակություն
Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տ-80 հիմնական մարտական տանկը, մի շարք թերություններ ունեցող Տ-64 տանկի արդիականացված և հզորացված մոդելն է։ Տ-80 տանկը իր մարտավարատեխնիկական տվյալներով ավելի առաջատար է, քան նույնիսկ Տ-72 և Տ-90 տանկերը։ Տանկի առավել նշանակալի առավելությունը Տ-72 և Տ-90 տանկերի նկատմամբ, շարժիչներն են։ Ի տարբերություն Տ-72 և Տ-90 տանկերի Տ-80 տանկի շարժիչը ոչ թե դիզելային այլ գազատուրբինային շարժիչներ են։ Մեկ այլ առավելությունն այն է, որ այս տանկերը կարող են կրակել հակատանկային հրթիռներ։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տ-80 տանկերը սկսվել են արտադրվել 1976 թվականից, սակայն բնօրինակ տարբերակը ծախսատարության պատճառով մեծ թվով չի արտադրվել։ Խորհրդային բանակում այս տանկերը սկսվել են շահագործվել 1976 թվականից։ Ներկայումս Ռուսաստանում գործում է ընդհանուր առմամբ 3144 հատ Տ-80 հիմնական մարտական տանկ: Տանկերի մեծ մասը, իրենց ծախսատարության պատճառով չեն օգտագործվում և գտնվում են պահեստազորում։ Տ-80 տանկերը շահագործվում են Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Հայաստանի և այլ երկրների զինված ուժերում։
Մարտավարատեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տ-80 տանկը լիովին զրահապատված է, ունի 125 մմ տրամաչափով թնդանոթ։ Տանկի վերին հատվածում տեղադրված է 7.62 և 12.7 մմ-անոց գնդացիրներ։ Տանկն իր մեջ ամբարում է 40 արկեր։ Տ-80 տանկի երկարությունը կազմում է 6.78 մ (թնդանոթով 9.47 մ), լայնությունը՝ 3.53 մ, իսկ բարձրությունը՝ 2.3 մ։ Տանկի մարտական քաշը կազմում է 42 տոննա։ Տ-80 տանկը սնուցվում է 1000 ձիաուժ հզորությամբ GTD-1000T գազատուրբինային շարժիչով՝ զարգացնելով 70 կմ/ժ արագություն։ տանկի վառելիքի պաշարը կազմում է 335 կմ։ Տ-80 տանկը համարվում է խորհրդային և ռուսական արտադրության տանկերից ամենահզոր զրահապատում ունեցող տանկը։ Այս տանկը շահագործվում է անձնակազմի երեք անդամների, այդ թվում հրամանատարի, հրետաձիգի և վարորդի կողմից։ Կրակի առավելագույն հեռավորությունը կազմում է շուրջ 17.4 կմ։
Համեմատություն Տ-55, Տ-62, Տ-62, Տ-72 և Տ-90 տանկերի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
| Տանկ | Տ-55[1] | Տ-62[2] | Տ-64[3] | Տ-72[4] | Տ-80[5] | Տ-90[6] |
|---|---|---|---|---|---|---|
| Քաշ | 36 տ | 41.5 տ | 39 տ | 41 տ | 42 տ | 46.5 տ |
| Երկարություն | 6 մ | 6.6 մ | 6.54 մ | 6.86 մ | 6.78 մ | 6.86 մ |
| Լայնություն | 3.27 մ | 3.6 մ | 3.41 մ | 3.46 մ | 3.53 մ | 3.46 մ |
| Բարձրություն | 2.4 մ | 3 մ | 2.17 մ | 2.19 մ | 2.3 մ | 2.23 մ |
| Շարժիչի տեսակ | դիզելային | դիզելային | դիզելային | դիզելային | գազատուրբինային | դիզելային |
| Շարժիչի հզորություն | 520 ձիաուժ | 580 ձիաուժ | 700 ձիաուժ | 780 ձիաուժ | 1000 ձիաուժ | 840 ձիաուժ |
| Առավելագույն արագություն | 50 կմ/ժ | 50 կմ/ժ | 60 կմ/ժ | 60 կմ/ժ | 70 կմ/ժ | 60 կմ/ժ |
| Թնդանոթի տրամագիծ | 100 մմ | 115 մմ | 125 մմ | 125 մմ | 125 մմ | 125 մմ |
Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստան 3144 հատ
Ուկրաինա 345 հատ
Բելառուս 95 հատ
Հայաստան 20 հատ
Ղազախստան որոշ քանակությամբ
Չինաստան 200 հատ
Հարավային Կորեա 33 հատ
Պակիստան 320 հատ
Եմեն 31 հատ
Կիպրոս 27 հատ
Եգիպտոս 14 հատ
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- T-80 Main battle tank(անգլ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||