ՆՍՎԳ-12.7
ՆՍՎԳ-12.7 | |
---|---|
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | heavy machine gun? |
Երկիր | ԽՍՀՄ |
Ծառայության ընդունման տարի | 1971 |
Պատերազմներ | Աֆղանական պատերազմ |
Ստեղծող | Grigoriy Ivanovitsj Nikitin? |
Տեխնիկական տվյալներ | |
Փողի տրամաչափ | 12,7 մմ |
Զենքի երկարություն | 1560 (բուն գնդացիր) մմ |
Զենքի քաշը առանց փամփուշտների | 25 կգ (բուն գնդացիր) կգ |
Պահեստատուփի տարողություն | 50 հատ |
Փամփուշտի քաշ | 123-137 գ |
Փամփուշտի տեսակ | 12,7×108 մմ |
Ակոսների քանակ | 8 հատ |
Մարտական արագաձգություն | 80-100 կր/ր |
Հրաձգության տեմպ | 700—800 կր/ր |
Գնդակի սկզբնական արագություն | 845 մ/վ |
Նշանառու հեռավորություն | 2000 (ցամաքային նշ.) մ 1500 (օդային նշ.) մ |
ՆՍՎԳ-12.7, խոշոր տրամաչափի գնդացիր, որը նախատեսված է թեթև զրահապատ սարքավորումների, օդային թիրախների և կենդանի ուժի խոցման համար։
Գնդացիրը ստեղծվել է 1969-1972 թվականներին՝ Գ. Նիկիտին, Յու. Սոկոլով և Վ. Վոլկով կոնստուկտորների կողմից և այստեղից էլ ստացել է այս հապավումը[1]։ Այս զենքի հիման վրա մշակվել է տանկային տարբերակը՝ ՆՍՎՏ։ Գնդացրի կոդային անվանումը «Ուտյոս» է։
Հետևակային հաստոցը (6Т7) գնդացրի համար մշակվել է Լ. Վ. Ստեփանովի և Կ. Ա. Բարիշևի կողմից։ Հաստոցի կառուցվածքը թույլ է տալիս այն ամրագոտիներով ամրացնել մեջքին տեղափոխման նպատակով
Գնդացրի ավտոմատիկան աշխատում է վառոդային գազերի էներգիայի հաշվին, որոնք դուրս են գալիս զենքի փողից։
Գնդացրի սնուցումը կատարվում է մետաղյա ժապավենի միջոցով, որը պարունակում է 50 փամփուշտ։
ՆՎՍԳ 12,7-ի մասին որոշ տվյալներ.
- գնդացրի փողի տրամաչափը 12.7 մմ է,
- բուն գնդացրի զանգվածը 25 կգ է,
- փողի զանգվածը 9 կգ է,
- հաստոցի զանգվածը կազմում է 16 կգ ,
- նշանառու օպտիկական սարքի զանգվածը 1.7 կգ, իսկ նշանառու սարքի կոմպլեկտը 5.3 կգ
- 50 փամփուշտանոց արկղի քաշը 11.1 կգ է,
- փամփուշտների զանգվածը կազմում է 123-137 գ, իսկ գնդակներինը՝ 44,3-49,5 գ
- Բ-32 գնդակի թռիչքի առավելագույն հեռավորությունը 6000 մ է,
- թեթև զրահապատ սարքավորումների հանդեպ իրական կրակի հեռավորությունը 800 մ է, իսկ մարդկանց և օդային թիրախների հանդեպ 1500 մ,
- զենքից կրակելու համար օգտագործում են 12,7 մմ-ոց փամփուշտներ՝ Բ-32 (Б-32), ԲԶՏ-44 (БЗТ-44) և ՄԴԶ (МДЗ) գնդակներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Руководство по 12,7 мм пулемету «Утес» (НСВ-12,7)», 2-րդ թողարկում, Մոսկվա, 1986 թ.: