Չելենջեր-2 հիմնական մարտական տանկը, Չելենջեր-1 տանկի արդիականացված և հզորացված մոդելն է։ Չելենջեր-2 տանկերը սկսվել են արտադրվել 1994 թվականից։ Չելենջեր-2 տանկերը սկսվել են շահագործվել Մեծ Բրիտանիայի զինված ուժերում 1995 թվականից։ Ներկայումս Մեծ Բրիտանիայում գործում է ավելի քան 400 հատ Չելենջեր-2 հիմնական մարտական տանկ։
Չելենջեր-2 տանկի երկարությունը կազմում է 8.33 մ (թնդանոթով 11.55 մ), լայնությունը՝ 3.52 մ, իսկ բարձրությունը՝ 2.49 մ։ Չելենջեր-2 տանկը բավականին ծանր է. նրա քաշը կազմում է ավելի քան 62.5 տ։ Չելենջեր-2 տանկը սնուցվում է 1200 ձիաուժ հզորությամբ Perkins CV12 TCA դիզելային շարժիչով՝ զարգացնելով 56 կմ/ժ արագություն։ Չելենջեր-2 տանկի վառելիքի պաշարը կազմում է 500 կմ։
Չելենջեր-2 տանկն ունի 120 մմ-անոց թնդանոթ։ Չելենջեր-2 տանկի ամենավերին հատվածում տեղադրված է երկու հատ 7.62 մմ-անոց գնդացիրներ։ Չելենջեր-2 տանկը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։ Չելենջեր-2 տանկը շահագործվում է անձնակազմի չորս անդամների կողմից։