Տ-64

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տ-64
Т-64
T-64 der GSSD in Perleberg (1980er-Jahre).jpg
Հիմնական տվյալներ
Դասակարգ հիմնական մարտական տանկ
Երկիր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Քաշ, տ. 39 տ
Անձնակազմ 3
Պատմություն
Նախագծող Kharkiv Morozov Machine Building Design Bureau և Alexander Alexandrovich Morozov
Արտադրող Malyshev Factory
Արտադրման թվականներ 1963-1987
Շահագործման սկիզբ 1964
Արտադրվածների քանակ 13 000
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ 6540 մ
Կորպուսի լայնություն, մմ 3410
Բարձրություն, մմ 2170

Տ-64 խորհրդային արտադրության հիմնական մարտական տանկ:

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ-64 հիմնական մարտական տանկը, Տ-62 տանկի ավելի արդիականացված և հզորացված մոդելն է։ Տ-64 տանկը իր մարտավարատեխնիկական տվյալներով մոտ է Տ-72 և Տ-90 տանկերին։ Տ-64 տանկերը սկսվել են արտադրվել 1963 թվականից, սակայն և շարունակվել մինչև 1987 թվականը։ Այս տանկերը ստեղծվել են Տ-62 տանկի հիման վրա, սակայն ի տարբերություն Տ-62 տանկի՝ փողը գտնվում է տանկի կենտրոնական մասում (Տ-62 տանկի փողը գտնվում է ավելի առջևում): Տ-64 տանկերը սկսվել են շահագործվել խորհրդային բանակում 1963 թվականից։

Մարտավարատեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ-64 տանկը զրահապատված է, ունի 125 մմ տրամաչափով թնդանոթ։ Տանկի վերին հատվածում տեղադրված է 7.62 և 12.7 մմ-անոց գնդացիրներ։ Տ-64 տանկը իր մեջ ամբարում է 36 արկեր։ Տանկի երկարությունը կազմում է 6.54 մ (թնդանոթով 9.23 մ), լայնությունը՝ 3.41 մ, իսկ բարձրությունը՝ 2.17 մ։ Տանկի մարտական քաշը կազմում է 39 տոննա։ Տ-64 տանկը սնուցվում է 700 ձիաուժ հզորությամբ 5TDF դիզելային շարժիչով՝ զարգացնելով 60 կմ/ժ արագություն։ Տ-64 տանկի վառելիքի պաշարը կազմում է 500-600 կմ։ Տանկը շահագործվում է անձնակազմի երեք անդամների, այդ թվում հրամանատարի, հրետաձիգի և վարորդի կողմից։

Համեմատություն Տ-55, Տ-62, Տ-72, Տ-80 և Տ-90 տանկերի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանկ Տ-55[1] Տ-62[2] Տ-64[3] Տ-72[4] Տ-80[5] Տ-90[6]
Պատկեր
T-55 Tank.jpg T-62 tank, National Training Cente.JPEG Т-64БВ 1.jpg T-72B3 - TankBiathlon2013-09.jpg T-80U main battle tank.jpg T-90 Bhisma.jpg
Քաշ 36 տ 41.5 տ 39 տ 41 տ 42 տ 46.5 տ
Երկարություն 6 մ 6.6 մ 6.54 մ 6.86 մ 6.78 մ 6.86 մ
Լայնություն 3.27 մ 3.6 մ 3.41 մ 3.46 մ 3.53 մ 3.46 մ
Բարձրություն 2.4 մ 3 մ 2.17 մ 2.19 մ 2.3 մ 2.23 մ
Շարժիչի տեսակ դիզելային դիզելային դիզելային դիզելային գազատուրբինային դիզելային
Շարժիչի հզորություն 520 ձիաուժ 580 ձիաուժ 700 ձիաուժ 780 ձիաուժ 1000 ձիաուժ 840 ձիաուժ
Առավելագույն արագություն 50 կմ/ժ 50 կմ/ժ 60 կմ/ժ 60 կմ/ժ 70 կմ/ժ 60 կմ/ժ
Թնդանոթի տրամագիծ 100 մմ 115 մմ 125 մմ 125 մմ 125 մմ 125 մմ

Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ-64 տանկ ունեցող երկրներ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]