Ալ-Ազհարի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալ-Ազհարի համալսարան
Al-Azhar University logo.svg
Al-Azhar (inside) 2006.jpg
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1961
ԵրկիրFlag of Syria.svg Եգիպտոս
ՏեղագրությունԿահիրե
Կայքazhar.edu.eg
Կոորդինատներ: 30°2′45.000000098801″ հս․ լ. 31°15′45.000000099997″ ավ. ե. / 30.04583333336077899° հս․. լ. 31.26250000002777796° ավ. ե. / 30.04583333336077899; 31.26250000002777796
Al-Azhar University Վիքիպահեստում

Ալ-Ազհար (արաբ․՝ الأزهر‎‎), աշխարհի ամենահին և ամենահեղինակավոր մահմեդական հոգևոր համալսարաններից մեկը: Հիմնադրվել է Կահիրեում` Ֆաթիմյանների տոհմի կողմից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը ստեղծվել է 970 թվականին, որպես մեդրեսե Ալ-Ազհար մզկիթին կից և հաստատվել է 988 թվականին ֆաթիմյանների կողմից[2]։ Անվանումը ստացել է ի պատիվ Մուհամմադ մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի։ Մզկիթը համարվում էր ֆաթիմյանների պաշտոնական մզկիթը և շիաների կենտրոնը[3]: 975 թվականից սկսած մզկիթում կարդում էին շիիզմի մասին դասախոսություններ։ 988 թվականին նախարար Յակուբ բին Կալյասը ստեղծում է ուսումնական պլան, հավաքում ուսուցիչների խումբ և ներգրավում ուսանողների[3]։

Ի շնորհիվ իր աշխարհագրական դիրքի (Կահիրեն գտնվում է Ասիայի և Աֆրիկայի հատման գծում) Ալ-Ազհար գալիս էին բազմաթիվ օտարերկրացիներ։ Ի սկզբանե ուսուցումն անցկացվել է մզկիթի բակում, սակայն այլ քաղաքներից մեծաքանակ ուսանողներ ունենալու պատճառով կառուցվել են հատուկ բնակելի տարածքներ։ Ալ-Ազհարի համալսարանական համակարգը ներառում էր հրավիրված պրոֆեսորների աշխատանքների օգտագործումը և տաղանդավոր ուսանողների համար կրթաթոշակների տրամադրումը[3]։

Ժամանակի ընթացքում համալսարանը անցավ խառը շիիսունիական աստվածաբանության[3]։ 1171 թվականին Սալադինի կողմից Կահիրեում ֆատիմյանների վարչակարգը տապալելուց հետո Ալ-Ազհարը կորցրել է իր նախնական նշանակությունը և դարձավ սուննի մզկիթ՝ Շաֆիի մադհաբի կրթական կենտրոնով: Ալ-Ազհարի գրքերի հարուստ հավաքածուից որոշ մաս (քանակը գնահատվում էր 120 հազարից մինչև 2 միլիոն) վաճառվել կամ ոչնչացվել է: Սալադինի օրոք Ալ-Ազհարում, դասավանդել է գիտնական և բժիշկ Աբդուլ-Լատիֆ իբն Յուսուֆ ալ-Բաղդադի և հրեա փիլիսոփա Մայմոնիդ, կարդացել են դասախոսություններ բժշկության և աստղագիտության վերաբերյալ:

XIII դարից սկսած Ալ-Ազհարի պատերից ներս գործում էին չորս սուննիական մազհաբներ, շիիթները և հետագայում սուֆի դպրոցները: XVIII դարում համալսարանը դարձավ սունիի կենտրոն[3]:

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

XIV-XV դարերում Ալ-Ազհարի մոտ կառուցվել են մի քանի մեդրեսեներ։ Հետագայում դրանք միավորվեցին Ալ-Ազհարի հետ։ Այն բանից հետո երբ Եգիպտոսն անցավ օսմանական կայսրության տիրապետության տակ (1517 թվականից սկսած), պետությունը դադարեց օգնել Ալ-Ազհարին, ինչի արդյունքում կրթական համակարգը անկում ապրեց, բազմաթիվ մեդրեսեներ դադարեցին գոյություն ունենալ։ Չնայած դրան, համալսարանը մնում էր Մերձավոր Արևելքի իրավական աստվածաբանական և արաբական բանասիրության կարևոր հենարանը: Այնտեղ ուսանել են ոչ միայն Եգիպտացի մահմեդականները, այլև այլ երկրներից՝ հատկապես աֆրիկայից, ժամանած ուսանողներ: XVIII դարում համալսարանը դարձավ ավանդական կրթության և գիտության ընդհանուր իսլամական կենտրոն[4]։

XIX դարի վերջին քառորդում սկսվեց ուսումնական ծրագրերի, կազմակերպչական կառուցվածքի և համալսարանի ներքին կանոնակարգերի արդիականացման երկարատև գործընթացը: Ալ-Ազհարին աստիճանաբար ունեցավ համալսարանի կարգավիճակ[4]։

XX դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին ըստ «Ալ-Ազհարի զարգացման օրենքի», ձևավորվել են նաև աշխարհիկ ֆակուլտետները, ինչպիսին է օրինակ պոլիտեխնիկականը: Նույն թվականին բացվեց Ալ-Ազհարի կանանց քոլեջը, որտեղ կանայք կարող էին կրթություն ստանալ: Ընդորում նրանք սովորում և ապրում էին առանձին, իսկ նրանց ուսուցիչները բացառապես կանայք են եղել: Առաջին կինը, ով հրավիրված է եղել ելույթ ունենալու (1955), Ալ-Ազհար համալսարանում եղել է արևելապակիստանցի գրող և լրագրող Զաիբ-ուն-Նիսսա Համիդուլլանը:

XXI դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ Ալ-Ազհարը հանդիսանում է Եգիպտոսի ինքնատիպ բրենդ, այն հիշատակվում է նաև երկրի սահմանադրության մեջ։ Ալ-Ազհարը հանդիսանում է արաբական արևելքի ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատություն։ Այստեղ ամեն տարի սովորում են աշխարհի ավելի քան հարյուր երկրներից ժամանած ուսանողներ։ Ալ-Ազհարի բազմաթիվ շրջանավարտներ հայտնի են ոչ միայն Եգիպտոսում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Որոշ եգիպտացի փորձագետներ այսօր քննադատում են համալսարանը չափազանց ավանդապաշտ լինելու և ուսուցման նոր տեխնոլոգիաներ չկիրառելու համար[5]:

Եգիպտոսում Մուսուլման եղբայրների իշխանության տապալումից հետո (2013) Ալ-Ազհարը վերածվեց նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսի աշխարհիկ ռեժիմի դեմ բողոքների կենտրոնի: Համալսարանի ղեկավարությունը հեռացրել է 76 ուսանողի, ովքեր մեղադրվում էին «Մահմեդական եղբայրներին» աջակցելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Ինչպես նաև Զակազիկի մասնաճյուղից հեռացվել են 36 ուսանողներ[6]:

2015 թվականի մայիս 13-ին Վերլուծական կենտրոն Գեյթսթոուն ինստիտուտը (Նյու Յորք, ԱՄՆ) հրապարակել է ամփոփիչ զեկույց՝ «Անհավատներին գլխատել: Քրիստոնյաների մուսուլմանական հալածանքները, 2015 թվականի փետրվար», 2015 թվականի մուսուլմանական երկրներում քրիստոնյաների հետապնդման մասին։ Զեկույցի հեղինակը ամերիկացի արևելագետ, արաբագետ և իսլամագետ Ռայմոնդ Իբրահիմը նշել է[7], որ

2015 թվականի փետրվարին հայտնի է դարձել, որ շատերի կարծիքով Ալ-Ազխարի Եգիպտական ամենահեղինակավոր համալսարանը, սունի իսլամի ձայնը, շարունակում է հրահրել թշնամանք և բռնություն ոչ մուսուլմանների՝ «անհավատների դեմ»: Պարզվել է, որ իսլամական համալսարանը զբաղվում էր անվճար «գրքերի» տարածմամբ, եգիպտացի աշխարհիկ քննադատի խոսքերով «գրքի յուրաքանչյուր էջի երկրորդ կեսը, կամ գրեթե յուրաքանչյուր տող ավարտվում էր գլխատել «անհավատարիմներին» արտահայտությամբ:

Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանում ուսուցանվող հիմնական առարկաներն են՝ իսլմական իրավունքը (Ֆիկհ), արաբերեն լեզուն և գրականությունը, Ղուրանի կանոնները, հադիսների տեսությունը[4]։

1932 թվականից սկսած ուսուցումը բաժանվեց երեք հիմնական ճյուղերի՝ արաբերենի, Աստվածաբանության և շարիաթի։ Այս մասնաճյուղերը տեղակայված էին մզկիթի մոտակայքում և նրանց մոտ էր գտնվում տղաների մեդրեսեն[3]։

1961 թվականին «Ալ-Ազհարի զարգացման մասին օրենքի» համաձայն ստեղծվեցին աշխարհիկ ֆակուլտետներ (բժշություն, գյուղատնտեսություն և այլն)[8]։ Դրանից հետո համալսարանում գործում էր ինը մասնաճյուղ[4]՝

  • կրոնի հիմունքներ,
  • շարիաթական օրենք,
  • գրականություն,
  • վարչական գործ և առևտուր,
  • պոլիտեխնիկական,
  • գյուղատնտեսական,
  • բժշկական,
  • մանկավարժական,
  • կանանց համար նախատեսնված[4]։

Համալսարանն ունի արաբական ձեռագրերի և տպագիր հրատարակությունների հարուստ հավաքածու (20 հազար հատորից ավելի)։ Նրա ներսում գործում են մի շարք կրոնական համալսարաններ և հաստատություններ, այդ թվում նաև Իսլամական հետազոտությունների ակադեմիան։ Համալսարանը հրատարակում է իր ամսագրերը և ծրագրերը: Մինչ օրս Ալ-Ազհարը շարունակում է մնալ բոլոր իսլամական երկրների իսլամական աստվածաբանների պատրաստման ամենամեծ կենտրոնը[4]։

Կանանց դասերը անցկացվում են կանանց քոլեջում, որը բաժանված էր հինգ մասնաճյուղերի` արաբերեն և իսլամական մշակույթ, բժշկական, հումանիտար, պոլիտեխնիկական և առևտրային: Քոլեջի բոլոր ուսուցիչները բացառապես կանայք են[3]։

Համալսարանում գործում է անգլիական գնահատման համակարգը` 100 միավորից բաղկացած: Ալ-Ազհարի դիպլոմը միջազգային է և ճանաչված է աշխարհի շատ երկրներում[3]։

Ուսուցումը եգիպտացիների և արտերկրացիների համար անվճար է։ Ալ-Ազհար համալսարան ընդունվելու համար օտարերկրացիները պետք է ունենան իմամից բնութագրական նամակ և պետք է հանձնեն ընդունելության քննություններ: Ընդունելության քննությունների ժամանակ ստուգում են օտարերկրացիներ Ղուրանի և արաբերենի իմացությունը: Այս հիմնական գիտելիքները կարելի է ձեռք բերել նախապատրաստական դասընթացներում[3]:

Հայտնի ուսուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի հետ է կապված այնպիսի մարդկանց գործունեությունը, ինչպիսիք են` ֆիզիկոս Իբն ալ-Հայսամը, բժիշկ Աբդուլ-Լատիֆ իբն Յուսուֆ ալ-Բաղդադին, բանաստեղծ սուֆի Օմար իբն ալ-Ֆարիդը, պատմաբան և ֆակիհ Իբն Խալդունը, իսլամի ռեֆորմատոր և հասարակական գործիչ Մուհամմադ Աբդոն և այլք[4]։

Համալսարանի դասախոսների շարքում եղել են այնպիսի հայտնի աստվածաբաններ և գիտնականներ, ինչպիսիք են `

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ньюби, 2007, էջ 34
  2. al-Azhar University // Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Ислам Сегодня, 2014
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Ислам: ЭС, 1991
  5. Тавдиряков Расул։ «Аль-Азхар «строгого режима»»։ islamnews.ru։ Վերցված է 2013-12-13 
  6. «В Египте осудили 37 студентов»։ islamnews.ru։ 2014-05-12։ Վերցված է 2014-05-12 
  7. Raymond Ibrahim (2015-05-13)։ ««Whoever Disbelieves, Strike Off His Head». Muslim Persecution of Christians, February 2015» (անգլերեն)։ Gatestone Institute։ Վերցված է 2015-05-20 
  8. Skovgaard-Petersen, Jakob. «al-Azhar, modern period.» // Encyclopaedia of Islam, THREE. Edited by: Gudrun Krämer, Denis Matringe, John Nawas and Everett Rowson. — Brill, 2010

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]