Ալ-Ազհարի մզկիթ (Կահիրե)
Ալ-Ազհարի մզկիթ جامع الأزهر الشريف | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մզկիթ և կրթօջախ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | իսլամ |
Հիմնական ամսաթվերը | 971 |
Ժառանգության կարգավիճակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Հիմնադիր | Jawhar al-Siqilli? |
Ճարտարապետական ոճ | Արաբական ճարտարապետություն |
Հիմնադրված | 971 |
![]() | |
![]() | |
![]() |
Ալ-Ազհարի մզկիթ (արաբ․՝ جامع الأزهر الشريف), Եգիպտոսի և իսլամական աշխարհի հռչակավոր մզկիթներից մեկը[1][2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մզկիթի շինարարական աշխատանքներն ընթացել են 970-972 թվականներին՝ ֆաթիմյան ռազմահրամանատար Ջաուհարի կարգադրությամբ։
Ֆաթիմյանների օգնությամբ Ալ-Ազհարի մզկիթը ծաղկել է։ Սալահ ադ-Դինի կողմից Եգիպտոսի մայրաքաղաքի՝ Կահիրեի գրավումից հետո՝ 1171 թվականին Ալ-Ազհարի մզկիթը վերածվել է սովորական շարքային կրոնական կառույցի։
Ալ-Ազհարին պատկանում է իսլամի սուննի ուղղությանը։ Մամլուքյան Եգիպտոսի սուլթան ազ-Զահիրե Բայբարսը (1260-1277) վերանորոգել է խաչակրաց արշավանքների ժամանակ վնասված մզկիթի կիսաքանդ շենքը։ 1266 թվականին մզկիթում վերսկսվել է քարոզչական ընթերացությունը։
Ալ-Ազհարի մզկիթը դարեր շարունակ ծառայել է, որպես վտարանդիների և թափառականների ապաստարան։ Այստեղ սովորել են նաև օտարերկրյա աշակերտներ։ 19-րդ դարում մզկիթում անցկացվել են դասախոսություններ՝ ընդդեմ Ֆրանսիայի կողմից Եգիպտոսում մղված զավթողական մարտերի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Халидов А. Б. ал-Азхар // Ислам: энциклопедический словарь / отв. ред. С. М. Прозоров. — М. : Наука, 1991. — С. 15-16
- ↑ Nasser Rabbat: Al-Azhar Mosque: An Architectural Chronicle of Cairo’s History in Necipogulu, Gulru, Muqarnas- An Annual on the Visual Culture of the Islamic World, 13, Brill, ISBN 978-90-04-10633-8
- ↑ Bennison, Amira K.; Gascoigne, Alison L., eds. (2007): Cities in the pre-modern Islamic world, Routledge, ISBN 978-0-415-42439-4
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Ազհարի մզկիթ (Կահիրե)» հոդվածին։ |
|