Պորտալ:Ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պորտալ:Ճարտարապետություն
ՊՈՐՏԱԼ:ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ

> ՊՈՐՏԱԼ>ԼԱՎԱԳՈւՅՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ> ՆԱԽԱԳԻԾ> ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈւՄ> ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Ճարտարապետություն, շենքեր, կառույցներ, ինչպես և դրանց համակարգով մարդու կյանքի ու գործունեության համար գեղեցիկի օրենքներով ու հարմարավետ տարածական միջավայր ստեղծելու արվեստ։ Նրա գեղարվեստական կերպարները նշանակալի դեր են խաղում հասարակության հոգևոր կյանքում։

Ընտրյալ հոդված

Բրյուսելիզացիա ( ֆր.՝  Bruxellisation, հոլ.՝ Verbrusseling), քաղաքաշինության մեջ՝ քաղաքի վերաշինության անարխիկ մոտեցում, երբ կատարվում է պատմական շինությունների չհսկվող քանդում , կամ նրանց կողքին ժամանակակիցների կառուցումը։ Արտահայտությունը առաջին անգամ օգտագործվել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթում Բրյուսելում 1960-1970-ական թվականներին պատմական շենքերի մասսայական քանդման առիթով։ (մանրամասն...)

Լավ հոդված

Պորտալ:Ճարտարապետություն/Լավ հոդված

Ճարտարապետական տարր

Գմբեթ, սնամեջ, կիսագնդաձև տարածական ծածկ կամ ծածկը կրող տարածական կոնստրուկցիա: Գմբեթները ստեղծվում են ուռուցիկությամբ դուրս տարբեր կորերով: Կիրառվում են գլխավորապես հասարակական և ինժեներական կառույցներում: Հնարավորություն ընձեռնելով առանց միջանկյալ հենարանների ծածկելու համեմատաբար մեծ թռիչքներ` գմբեթը ստեղծում է յուրօրինակ ճարտարապետական կերպար: Գմբեթները լայնօրեն օգտագործվել են հայկական ճարտարապետությունում: Մեզ հասած հնագույն հայկական գմբեթավոր կառույցը դա 5-րդ դարի Տեկորի տաճարն է: (մանրամասն...)

Ճարտարապետական ոճ

Վերածննդի ճարտարապետությունը դիմել է անտիկ հունա-հռոմեական շինարարական արվեստի գեղագիտական հիմունքներին, հնարքներին և ձևերին: Նրանում առաջնակարգ տեղ են գրավել աշխարհիկ կառույցները՝ հասարակական շենքերը, պալատները, քաղաքային տները:ճարտարապետության մեջ Վերածննդի ոճի հաստատմանը մեծապես նպաստել են Լ. Բ. Ալբերտիի, Ջ. դա Վինյոլայի, Ա. Պալլադիոյի տեսական տրակտատները: (մանրամասն...)

Ընտրյալ պատկեր
Ciudad de las ciencias noche.JPG
Ընտրյալ անձ

Գաբրիել Միքայելի Տեր-Միքելյան (Տեր-Միքելով) (1874, ապրիլի 16 - 1949, հունվարի 14), հայ ճարտարապետ։ ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի թղթակից անդամ (1937), ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1937), Թբիլիսիի Գեղարվեստների ակադեմիայի պրոֆեսոր (1926-ից)։

Ծնվել է Ստավրոպոլում։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտը (1899)։ Աշխատել է Բաքվում (1899-1912), Թիֆլիսում (1912-1949)։ Կլասիցիզմի, մոդեռնի և անդրկովկասյան ժողովուրդների ճարտարապետական ձևերի ստեղծագործական վերարտադրությամբ նախագծել է 70 շենք, որոնցից կառուցվել է 37-ը։ Նրա բարձրարվեստ կառույցները նպաստել են Բաքվի և Թբիլիսիի 20-րդ դարասկզբի ճարտարապետության պատմության և ազգային ճարտարապետության զարգացմանը։ (մանրամասն...)

Վիքիպահեստ
Базилика 1935 года 1.jpg Image-Disney Concert Hall by Carol Highsmith edit.jpg Eltingen Dorfstrasse (1).jpg
Կատեգորիա
Ճարտարապետություն
Ընտրյալ
պատկերներ
Որակյալ
պատկերներ
Քույր նախագծեր
Wiktionary-logo-sv.png
Wiktionary
Վիքիբառարան
Commons-logo.svg
Commons
Վիքիպահեստ
Wikiquote-logo.svg
Wikiquote
Վիքիքաղվածք
Elisenbrunnen Panorama.jpg

> Դուստր պորտալներ և նախագծեր

Պորտալներ
Նախագծեր

Պորտալ:Ճարտարապետություն/Կատեգորիաներ

> Ճարտարապետության պատմություն

Հին Արևելք
Հին Եգիպտոսի ճարտարապետությունԱնգկորՊարսկական ճարտարապետություն

Անտիկ ժամանակներ
Հին Հունաստանի ճարտարապետությունՀին Հունաստանի ճարտարապետությունՄեծ Հայքի ճարտարապետություն

Միջնադար
Բյուզանդական ճարտարապետությունՌոմանական ոճԳոթիկաՎերածնունդ

Նոր ժամանակ
ԲարոկկոՌոկոկոԿլասիցիզմԱմպիրՆեոկլասիցիզմԻստորիզմՄոդեռն

Ժամանակակից
Ֆունկցիոնալիզմ • Կոնստրուկտիվիզմ • Միջազգային • Բրութալիզմ • Օրգանիկ ճարտարապետություն • Ստրուկտուրալիզմ • Մեթաբոլիզմ • Բիոտեք • Հայտեք • Դեկոնստրուկտիվիզմ

Պորտալ:Ճարտարապետություն/Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

> Գիտե՞ք_դուք_արդյոք...

> Նոր հոդվածներ

Մաքրել քեշը