Մուհամմադ Աբդո
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
| Մուհամմադ Աբդո արաբ․՝ محمد عبده | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 1, 1849[1] |
| Ծննդավայր | Shubra Khit, Եգիպտոս, Օսմանյան կայսրություն |
| Մահացել է | հուլիսի 11, 1905[2][3][4][…] (56 տարեկան) |
| Մահվան վայր | Ալեքսանդրիա, Եգիպտոսի խեդիվատ, Օսմանյան կայսրություն |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | իսլամ[5] և սուննի իսլամ |
| Կրթություն | ալ-Ազհար համալսարան |
| Երկեր | Տաֆիս ալ-Մանար |
| Մասնագիտություն | իրավաբան, աստվածաբան, դատավոր, հրապարակախոս, քաղաքական գործիչ, փաստաբան, գրող, փիլիսոփա, journal editor, լրագրող, journal editor և mufti |
| Աշխատատու | ալ-Ազհար համալսարան |
| Զբաղեցրած պաշտոններ | դատավոր և Grand Mufti of Egypt? |
| Անդամություն | ալ-Ուրվա ալ-վուսկա հասարակություն |
Մուհամմադ Աբդո, (հունվարի 1, 1849[1], Shubra Khit, Եգիպտոս, Օսմանյան կայսրություն - հուլիսի 11, 1905[2][3][4][…], Ալեքսանդրիա, Եգիպտոսի խեդիվատ, Օսմանյան կայսրություն) եգիպտացի ամենահայտնի հրապարակախոսներից, որի ներդրումը արաբական հրապարակախոսության մեջ ահռելի է։
Ծնվել է Վերին Եգիպտոսում, նախնական կրթությունը ստացել է մզկիթներից մեկին կից դպրոցում, ապա շարունակել ուսումը Ալ-Ազհարում։ Այստեղ էլ նա ծանոթացել է Աֆղանիի ռեֆորմիստական գաղափարների հետ, և դարձել նրա ամենանշանավոր աշակերտներից և կողմնակիցներից մեկը։ Աֆղանիի ազդեցության տակ Ալ-Ահրամ թերթում հրապարակվում է հոդվածների մի ամբողջ շարք՝ նվիրված Արևմուտքի և Արևելքի մշակութային փոխհամագործակցությանը։ 1880 թվականին նշանակվում է «Ալ-Վուկաա Ալ-Միսրիյա» թերթի գլխավոր խմբագիր։ Միաժամանակ նա համագործակցում է ազգային ազատագրական շարժման հետ կապված «Միսր» և «Ալ-Թիջարա» թերթերի հետ, որոնցում պաշտպանում է սոցիալական, մշակութային և քաղաքական ռեֆորմների գաղափարը, սակայն ընդդիմանում է զինված ապստամբությանը՝ համարելով, որ ժողովուրդն այժմ պատրաստ չէ դրան, իսկ պարտությունը կհանգեցնի երկրի օկուպացմանը։ Այդ ամենի հետ մեկտեղ 1881-82 թվականների Արաբի փաշայի ապստամբության ժամանակ աջակցում է նրան, ինչի արդյունքում ապստամբության պարտությունից հետո արտաքսվում է Եգիպտոսից։
Որոշ ժամանակ բնակվելով Բեյրությում, Աֆղանիի հրավերով մեկնում է Փարիզ։ Հսկայական է Աբդոյի դերը իսլամի արդիականացման և Եգիպտոսի զարգացման մեջ։ Նա հանդիսանում է մոդեռնիստների «Ալ-Մանար» ամսագրի և նոր գրական ոճի՝ հրապարակախոսության հիմնադիրը։ Նրա աշխարհայացքը ռացիոնալ-կրոնական էր։ Նա իսլամը համարում էր բանականության կրոն, որի նպատակը մարդում կատարյալ դարձնելն է և բարեկեցության ապահովումը ոչ միայն հանդերձյալ, այլև իրական կյանքում։ Այս ամենի մասին նա խոսում է «Ռիսալաթուլ թաուհիդ» (Միաստվածության ուղերձ) և Թաֆսիր ալ-Ղուրան (Ղուրանի մեկնաբանություն) աշխատություններում։ Թաֆսիր ալ-Ղուրանը ընդգրկում է առաջինից մինչև չորրորդ սուրաների մեկնաբանությունը և բաղկացած է ինը հատորից[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Jara'id: A Chronology of Arabic Periodicals / A. Mestyan, T. Grallert — 2012.
- 1 2 Kerr M. H. Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Internet Philosophy Ontology project
- ↑ https://islamansiklopedisi.org.tr/muhammed-abduh
- ↑ «On Salafi Islam Dr. Yasir Qadhi». Muslim Matters. 2014 թ․ ապրիլի 22. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմադ Աբդո» հոդվածին։ |
| ||||||||||||