Սպիտակ դրոշ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սպիտակ դրոշ | |
---|---|
![]() | |
Տեսակ | protective sign? |
Նշան | ⚐ և 🏳 |
Գույներ | սպիտակ |

Սպիտակ դրոշ (այսինքն առանց նշանների և պատկերների հարթություն, որը բացառապես սպիտակ գույնի է), պատմության տարբեր ժամանակաշրջաններում տարբեր իմաստներ արտահայտող դրոշ։
Ժամանակավոր հրադադարի և բանակցությունների նշան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս սպիտակ դրոշ միջազգային հարաբերություններում ընդունված է համարել որպես խնդրանք կամ պահանջ՝ դադարեցնելու ռազմական գործողությունները։ Այն դիտարկվում է որպես հրադադարի և բանակցությունների շարունակման նշան։ Սպիտակ դրոշը նաև կապիտուլյացիայի նշանն է, այսինքն հակառակ կողմի ողորմածությանը հանձնվելը։ Սպիտակ դրոշի կիրառումը նախատեսվում է Ժնևյան կոնվենցիայով։
Օմայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օմայաններ իսլամական աշխարհի վրա իշխել են ավելի քան 90 տարի (661—750) և օգտագործել են սպիտակ դրոշը որպես նշան, որը խորհրդանշում է Մուհամմադ մարգարեի առաջին հաղթանակը Բադրի ճակատամարտում։ Օմայանների մոտ սպիտակը խորհրդանշել է նաև Աբբասյաններից տարբերակումը, որոնց նշանը սև գույնն էր։ Բացի այդ սպիտակը համաարաբական գույներից մեկն է։
Բուդդիստական երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուդդիզմում սպիտակ գույնը ողբի նշանն է, այդ իսկ պատճառով բուդդիստական երկրներում սպիտակ դրոշները խորհրդանշում են այն, ինչ ուրիշ երկրներում՝ սև դրոշները։
Մինամոտո կլան[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինամոտո և Տայրա կլանների (տոհմերի) ընդդիմադրության ժամանակ (1180—1185), Մինամոտո կլանը հանդես է եկել սպիտակ դրոշի ներո, իսկ Տայրաները՝ կարմիր դրոշի։ Մինամոտոյի հաղթանակից հետո, նրանց դրոշը դարձավ Ճապոնիայի դրոշի բաղկացուցիչ գույներից մեկը։
Ֆրանսիայի թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այսպես կոչված Հին կարգերի ժամանակ (ֆր.՝ Ancien Régime), սկսած XVII դարից, Ֆրանսիայի թագավորական դրոշը եղել է սպիտակ դրոշը, որի վրա կարող էին պատկերել հերալդիկ նշաններ կամ Սուրբ Հոգու շքանշանը։
Թալիբանյան Աֆղանստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Աֆղանստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ թալիբները օգտագործել են սպիտակը որպես իրենց նշան և դրոշ։ Երբ գրավվեց Քաբուլը 1996 թվականին Աֆղանստանի պետական դրոշը փոխվեց սպիտակի, որը խորհրդանշում էր հավատի և իշխանության մաքրությունը։ Ավելի ուշ, 1997 թվականին նրա վրա ստորագրվեց շահադան։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
|