Իբն Խալդուն
Իբն Խալդուն արաբ․՝ عبد الرحمن بن محمد بن خلدون الحضرمي | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 27, 1332[1] |
Ծննդավայր | Թունիս, Թունիս[2] |
Վախճանվել է | մարտի 17, 1406 (73 տարեկան) |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս |
Մասնագիտություն | մարդաբան, պատմաբան, դատավոր, ինքնակենսագիր, սոցիոլոգ, տնտեսագետ, փիլիսոփա և քաղաքական գործիչ |
Լեզու | լիբիա-բերբերական լեզուներ[3] և արաբերեն |
Ազգություն | Բերբերներ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | University of Ez-Zitouna? և Ալ-Կարաուին |
Ուշագրավ աշխատանքներ | «Ալ-Մուկադդիմա» |
Ibn Khaldun Վիքիպահեստում |
Իբն Խալդուն (հիջրաամբողջական անուն՝ արաբ․՝ أبو زيد عبد الرحمن بن محمد بن خلدون الحضرمي, Աբու Զեյդ ‘Աբդ առ-Ռահման բնու Մուհամմադ իբն Խալդուն ալ-Հադրամի, մայիսի 27, 1332[1], Թունիս, Թունիս[2] - մարտի 17, 1406, Կահիրե, Եգիպտոս)[4], արաբ մուսուլման պատմագիր և պատմաբան, ժամանակակից պատմագրության[5], սոցիոլոգիայի[5] և տնտեսագիտության[6] հիմնադիրներից մեկը։
Նրա գրքերից հատկապես հայտնի է ալ-Մուկադդիմա (որը հայտնի է նաև հուն․՝ Պրոլեգոմենա անվամբ)։ Գիրքն իր ազդեցությունն է ունեցել Օսմանյան կայսրության 17-րդ դարի պատմաբանների վրա, ինչպիսիք են Հաջի Խալիֆան և Մուստաֆա Նաիման, ովքեր գործածել են գրքում առկա տեսությունները Օսմանյան կայսրության թուլացումը և ծաղկումը վերլուծելու համար[7]: Թեև Իբն Խալդունը համարվում էր մուսուլմանական աշխարհի մեծագույն փիլիսոփաներից մեկը, 17-րդ դարի եվրոպացի սքոլարները ևս կրթվում էին այս գրքով[8][9]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իբն Խալդունի կենսագրությունը բավական մանրամասն պահպանվել է, քանի որ փիլիսոփան գրել է ինքնակենսագրական (التعريف بابن خلدون ورحلته غربا وشرقا, ալ-թա'րիֆ բի-իբն Խալդուն ուա ռիհլաթուհու ղարբան ուա շարկան՝ Ծանոթություն իբն Խալդունի և նրա արևելյան ու արևմտյան ճանապարհորդության մասին[10]),որում բառացի նկարագրված են իր կյանքի բազմաթիվ փաստեր:
Հայտնի է, որ Իբն Խալդունը ծնվել է Թունիսում 1332 թվականին, անդալուսյան արաբական բարձրաշխարհիկ ընտանիքում[11][12][13] : Նրա ընտանիքի ներկայացուցիչները բազմազան բարձր պաշտոններ են զբաղեցրել Անդալուսում: 1248 թվականին Սևիլյայի անկումից հետո իսկ բանու Խալդուն ընտանիքը գաղթում է Թունիս: Թունիսյան Հաֆսիների դինաստիայի իշխանության տակ բանու Խալդուն ընտանիքի որոշ անդամները զբաղեցրել են քաղաքական պաշտոններ. Նախկին պալատական աշխատանքի պաշտոնին են վերականգնվում գիտնականի պապը, այնուհետև՝ հայրը: Նրա եղբայրը՝ նույնպես պատմաբան Յահյա իբն Խալդունը, աշխատանքի է ընդունվում դատարանում[14]։
Իր ինքնակենսագրականում Իբն Խալդունը հիշատակում է իր արմատները՝ հասցնելով մինչև Մուհամմադ մարգարեի ժամանակները՝ պատմելով, որ սերում է Եմենի արաբական ցեղերից, մասնավորապես՝ Հադրամաութից: Արաբական նվաճումների դարաշրջանում՝ 7-րդ դարի իր նախնիները եկել էին Սևիլյա և հաստատվել այնտեղ: ( 2429, Al-Waraq): Հետագայում նրանք տեղափոխվում և հաստատվում են Թունիսում՝ Իսպանիայի վերանվաճման կամ Ռեկոնկիստայի դարաշրջանում:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իբն Խալդունի ազնվական ծագումը թույլ է տալիս նրան մեկնել Մաղրիբ և ուսանել լավագույն ուսուցիչների մոտ: Նա ստանում է իսլամական դասական կրթություն, սերտում է Ղուրանը, սովորում արաբական քերականությունը, հադիսները, շարիաթը և ֆիկհը (իրավագիտություն) և ի հաստատումն այս ամեն ինչի՝ ստանում է վկայական[15]: Մաթեմատիկոս և փիլիսոփա, ալ-Աբիլիի մոտ նա սովորում է իսլամական մաթեմատիկային, տրամաբանությանը և փիլիսոփայությանը, ուսանում Իբն Ռուշդի, Իբն Սինայի, Ֆախր ալ-Դին ալ-Ռազիի և ալ–Թուսիի գրքերը: 17 տարեկանում նա կորցնում է ծնողներին, ովքեր մահացել էին 1348-49 թվականներին Թունիսում բռնկված սև մահ համաճարակից:
Վաղ շրջան՝ Ֆես, Թլեմսեն, Գրանադա[խմբագրել | խմբագրել կոդը]
20 տարեկանում Իբն Խալդունը իր քաղաքական կարիերան սկսում է Թունիսի կառավարիչ Իբն Թաֆրակինի մոտ՝ որպես գեղագիր քարտուղար՝ պաշտոնական փաստաթղթերը գրելու աշխատանքով: 1352 թվականին Կոստանդնուպոլսի սուլթան Աբու Զեյդը արշավում է Թունիս և գրավում այն: Իբն Խալդունը իր ուսուցիչ ալ-Աբիլիի հետ մեկնում է Մաղրիբ՝ Ֆես: Այստեղ Աբու Ինան Ֆարես I Մարինի սուլթանը նրան նշանակում է թագավորական հայտարարությունների գրագիր: 1357 թվականին սրանից բխած հետևանքներով նա 25 տարեկանում դատապարտվում է 22-ամսյա բանտարկության: Սուլթանի մահվան ժամանակ՝ 1358 թվականին, վեզիր ալ-Հասան իբն Օմարը ազատում է նրան և նշանակում իր մոտ գրագիր աշխատանքի: Այնուհետև Իբն Խալդունը նշանակվում է նախարարական պաշտոնի: Տարաձայնություններ ունենալով մաղրիբյան վերնախավի հետ՝ Իբն Խալդունը որոշում է հեռանալ Գրանադա:

Ֆեսում նա օգնել էր Գրանադայի սուլթան Մուհամմադ 5-րդ Նասրիին, ուստի այնտեղ ակնկալում էր ջերմ ընդունելություն: 1364 թվականին սուլթանը նրան դիվանագիտական առաքելության է ուղարկում Կաստիլիայի արքա Պեդրո Դաժանի մոտ՝ հաշտության պայմանագիր ստորագրելու համար: Նա ոչ միայն հաջողությամբ կատարում է իր հանձնարարականը, այլև մերժում Պեդրո թագավորի առաջարկը՝ մնալ Իսպանիայում և տիրանալ նախնիների ժառանգությանը: Գրանադայում Իբն Խալդունը տարաձայնությունների մեջ է մտնում վեզիր Իբն ալ-Խատիբի հետ, ով դեմ էր նրա և սուլթանի մերձեցմանը: Շուտով Իբն Խալդունը ետ է ուղարկվում Հյուսիսային Աֆրիկա, իսկ վեզիրը հետագայում սպանվում է:
Աֆրիկայում Բուջի սուլթան Աբու Աբդալլահ Հաֆսին, ում հետ Իբն Խալդունը եղել էր բանտում, նրան նշանակում է իր վեզիրը: Նա զբաղվում է բերբերական ցեղերի հարկահանությամբ: 1366 թվականին՝ սուլթանի մահից հետո Իբն Խալդունը մերձենում է Թլեմսենի սուլթան Աբու ալ-Աբբասի հետ: Տարիներ անց նա բանտարկվում է Աբու Ֆարիս Աբդ-ալ-Ազիզի կողմից, ով հաղթում է սուլթանին և գրավում գահը: Վերջինիս մահից հետո նա հեռանում է Ֆես:
Իբն Խալդունի քաղաքական կարողությունները բարձր էին գնահատվում հյուսիսաֆրիկյան կառավարիչների կողմից, մինչդեռ նա ինքը հոգնել էր այդ քաղաքականությունից: Իբն Խալդունը վերադառնում է Ալժիր, որտեղ ապրում է երեք տարի և գրում Մուկադդիման: 1378 թվականին նա վերադառնում է Թունիս, որը նվաճվել էր Աբու ալ-Աբբասի կողմից, և անցնում նրա մոտ աշխատանքի։ Սակայն կրկին տարաձայնությունների մեջ ընկնելով՝ սուլթանի՝ Հաջից վերադառնալուց հետո՝ նա հեռանում է Թունիսից Ալեքսանդրիա, ապա Կահիրե, և հաստատվում մամլուքյան տիրապետության ներքո գտնվող Եգիպտոսում:
Վերջին տարիները Եգիպտոսում[խմբագրել | խմբագրել կոդը]
Եգիպտոսի մասին Իբն Խալդունն ասել է. "Այն մարդը, ով չի տեսել Եգիպտոսը, չի կարող իմանալ իսլամի զորությունը": Այն ժամանակ, երբ մուսուլմանական պետությունները պատերազմներ էին մղում միմյանց դեմ, մամլուքների իշխանության ներքո Եգիպտոսը տնտեսական ու մշակութային ծաղկում էր ապրում։ 1384 թ. ալ-Մալիք ալ-Զահիր ալ-Բարկուկը իբն Խալդունին նշանակում է դասախոս Կամարիյյա մադրասայում, և կադի՝ մալիքիական իրավագիտական համակարգում։ Ավելի ուշ գիտնականը կատարում է իր Հաջը, որի մասին վաղուց ծրագրել էր։ 1388 թ. վերադառնալով Կահիրե՝ նա շարունակում է կրթական գործը։ 1401 թ. Բարկուկի որդի և հաջորդ սուլթան Ֆարաջի օրոք իբն Խալդունը մասնակցում է մոնղոլական հարձակման դեմ, որը գլխավորում էր Լենկ Թեմուրը: Հաջորդ 5 տարիները նա անցկացնում է Եգիպտոսում, որտեղ լրացնում է ինքնակենսագրությունը, համաշխարհային պատմությունը, և աշխատում իրավաբանության ոլորտում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://apnaorg.com/books/english/ibn-e-khuldun/ibn-e-khuldun.pdf
- ↑ 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118639773 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ըստ հիջրայի օրացույցի (արաբ․՝ الـتـقـويم الـهـجـري, էտ տակվիմու-լ-Հիջրի յու) կամ ըստ Իսլամական օրացույցի Խալդունը ծնվել է 732 թվականին և մահացել է 808 թվականին
- ↑ 5,0 5,1 "History And Sociology"
- ↑ Joseph J. Spengler (1964). "Economic Thought of Islam: Ibn Khaldun", Comparative Studies in Society and History, 6(3), pp. 268-306.
• Jean David C. Boulakia (1971). "Ibn Khaldûn: A Fourteenth-Century Economist", Journal of Political Economy, 79(5), pp. 1105-1118. - ↑ Lewis Bernard (1986)։ «Ibn Khaldūn in Turkey»։ in Ayalon David, Sharon Moshe։ Studies in Islamic history and civilization: in honour of Professor David Ayalon։ BRILL։ էջեր 527–530։ ISBN 978-965-264-014-7
- ↑ Bernard Lewis : "Ibn Khaldun in Turkey", in: Ibn Khaldun: The Mediterranean in the 14th Century: Rise and Fall of Empires, Foundation El Legado Andalusí, 2006, ISBN 978-84-96556-34-8, pp. 376–380 (376)
- ↑ S. M. Deen (2007) "Science under Islam: rise, decline and revival". p.157. ISBN 1-84799-942-5
- ↑ Published by Muḥammad ibn Tāwīt at-Tanjī, Cairo 1951
- ↑ The Historical Muhammad, Irving M. Zeitlin, (Polity Press, 2007), 21;"It is, of course, Ibn Khaldun as an Arab here speaking, for he claims Arab descent through the male line.".
- ↑ The Arab World: Society, Culture, and State, Halim Barakat, (University of California Press, 1993), 48;"The renowned Arab sociologist-historian Ibn Khaldun first interpreted Arab history in terms of badu versus hadar conflicts and struggles for power."
- ↑ Ibn Khaldun, M. Talbi, The Encyclopaedia of Islam, Vol. III, ed. B. Lewis, V.L. Menage, C. Pellat, J. Schacht, (Brill, 1986), 825;"Ibn Khaldun was born in Tunis, on I Ramadan 732/27 May 1332, in an Arab family which came originally from the Hadramawt and had been settled at Seville since the beginning of the Muslim conquest..."
- ↑ (Ֆրանսերեն) « Lettre à Monsieur Garcin de Tassy », Journal asiatique, troisième série, tome XII, éd. Société asiatique, Paris, 1841, p. 491
- ↑ Muhammad Hozien։ «Ibn Khaldun: His Life and Work»։ Islamic Philosophy Online։ Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19–ին
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Graberg Af Hemso, Jakob Grefve. Notizia intorno alla fimoza.
- Kremer, Alfred, Freiherr Von. Ibn Chaldun und seine Kulturgeschichte der islamischen Reiche. Wien, 1879.
- Mahdi, Muhsin. Ibn Khaldun’s Philosophy of History: A Study in the Philosophic Foundation in the Science of Culture. London, 1957.
- Lacoste, Yves. Ibn Khaldoun. Naissance de l’Histoire, passé du tiers monde Paris, 1965, 1998.
- Fischel, Walter Joseph. Ibn Khaldun in Egypt. His public functions and his historical research: An essay in Islamic historiography. Berkeley, 1967.
- Labica, Georges. Politique et religion chez Ibn Khaldoun. Essai sur l’idéologie musulmane. Alger, Société nationale d'édition et de diffusion, 1968.
- Fuad Baali. 2005 The science of human social organization : Conflicting views on Ibn Khaldun's (1332–1406) Ilm al-umran. Mellen studies in sociology. Lewiston/NY: Edwin Mellen Press.
- Walter Fischel. 1967 Ibn Khaldun in Egypt : His public functions and his historical research, 1382–1406; a study in Islamic historiography. Berkeley: University of California Press.
- Ibn Khaldun. 1951 التعريف بإبن خلدون ورحلته غربا وشرقا Al-Taʻrīf bi Ibn-Khaldūn wa Riħlatuhu Għarbān wa Sharqān. Published by Muħammad ibn-Tāwīt at-Tanjī. Cairo (Autobiography in Arabic).
- Ibn Khaldūn. 1958 The Muqaddimah : An introduction to history. Translated from the Arabic by Franz Rosenthal. 3 vols. New York: Princeton.
- Ibn Khaldūn. 1967 The Muqaddimah : An introduction to history. Trans. Franz Rosenthal, ed. N.J. Dawood. (Abridged).
- Mahmoud Rabi'. 1967 The political theory of Ibn Khaldun. Leiden: E.J. Brill.
- Róbert Simon. 2002 Ibn Khaldūn : History as science and the patrimonial empire. Translated by Klára Pogátsa. Budapest: Akadémiai Kiadó. Original edition, 1999.
- Allen Fromherz. 2010 "Ibn Khaldun : Life and Times". Edinburgh University Press, 2010.
- Иванов Н. А. «Китаб аль-Ибар» Ибн Халдуна как источник по истории стран Северной Африки в XIV в. // Арабский сборник. М., 1959.
- Бациева С. М. Историко-социологический трактат Ибн Халдуна «Мукаддима». М., 1965.
- Бациева С. М. Бедуины и горожане в Мукаддиме Ибн Халдуна // Очерки истории арабской культуры V-XII веков. М., 1982.
- Игнатенко А. А. Ибн-Хальдун. - М.: Мысль, 1980. - 160 с. - (Мыслители прошлого).
- Араби Б. Ибн-Хальдун - основоположник арабской социологии // Социологические исследования. - 1990. - № 11. - С. 107-109.
- Коротаев А. В. Долгосрочная политико-демографическая динамика Египта: Циклы и тенденции. М.: Восточная литература, 2006. - ISBN 5-02-018526-4.
- Розов Н. С. Закон Ибн Халдуна// Политический класс. 2006, 16.
- Смирнов А. В. Ибн Халдун и его «новая наука» // Историко-философский ежегодник’2007. М.: «Наука», 2008. - 530 с. - ISBN 978-5-02-035961-1. - С. 159-186.
- Алексеев И. Л. Возвращаясь к Ибн Халдуну// Pax Isamica, 1/2008, с.5-14.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «ИБН ХАЛДУН. Книга назиданий»։ Восточная литература (сайт)։ Արխիվացված օրիգինալից 2012-02-16-ին։ Վերցված է 18 մայիս 2011
- Rosenthal Franz (2008) [1970–80]։ «Ibn Khaldūn»։ Complete Dictionary of Scientific Biography։ Encyclopedia.com
- Китаб аль-Ибар на сайте al-eman.net (արաբ.)
- Полный текст «Китаб аль-Ибар» в pdf-формате (Бейрут: «Дар аль-фикр», 2001) (արաբ.).
- «The Muqaddimah» в переводе Франца Розенталя на сайте muslimpholosophy.com (անգլ.).
- ТЕОРИЯ ПОЛИТИКО-ДЕМОГРАФИЧЕСКИХ ЦИКЛОВ АБД АР-РАХМАНА ИБН ХАЛДУНА В ЕГО СОБСТВЕННОМ ИЗЛОЖЕНИИ
- Цирель, Сергей Вадимович, Концепт «асабиййи» как основа связи экономико-демографической и гуманитарной истории.
- Ibn Khaldun on In Our Time at the BBC
- Chapters from the Muqaddimah and the History of Ibn Khaldun in Arabic Archived 2004-05-07 at the Wayback Machine.
- Իբն Խալդուն, արաբերեն
- Իբն Խալդուն, արաբերեն
- Իբն Խալդուն, ստեղծագործություններ արաբերեն
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |